755. Ի՞նչ կոորդինատներ ունեն կոորդինատային ուղղի վրա նշված կետերը։
A (2/4), B (2), C (2 2/4), D (3 1/4), E (4 1/4), F (-3/4), G (-1 3/4), K (-3 1/4), L (-4), M (-4 3/4):
757. Կոորդինատային ուղղի վրա պատկերված են a և b թվերը:
765. Լրացրե՛ք դատարկ վանդակները.
1) -24 x 3/5 = -72/5
2) -75/5 x (-1/5) = 72/25
3) 72/25 x 8 = 576/25
4) 576/25 x (-3) = -1728/28
768. Առաջին գործարանում կար 500 բանվոր, իսկ երկրորդում՝ 600։ Երկրորդ գործարանի բանվորների քանակն ավելացավ 35 %-ով, իսկ երկու գործարանների բանվորների ընդհանուր քանակը՝ 15 %-ով։ Քանի՞ բանվոր էր աշխատում առաջին գործարանում այդ փոփոխություններից հետո։
767. Շոգենավը, որի սեփական արագությունը 6 անգամ մեծ է գետի հոսանքի արագությունից, հոսանքի ուղղությամբ 3 ժամում անցել է 63 կմ։ Գտե՛ք շոգենավի սեփական արագությունը և գետի հոսանքի արագությունը։
1. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ
Պատ․՝ հարազատ։
2. Նշված բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»: Ա. անխնա Բ. մուծում Գ. մուրալ Դ. քաղաք Ե. պարապ:
Պատ․՝ քաղաք։
3.Ո՞ր տառը կարող է մտնել «բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ» բառերի մեջ և կազմել նոր բառեր: Ն, ու, ր, յ, ե:
ր – բարդ, բարկ, կարթ, մարտ, հարց, կարկաչ։
Պատ․՝ «ր»։
4. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում «երկնակամար» բառի բոլոր տառերով: Ա․ ամեն կամար Բ․ մեկ ներկարար Գ․ ակամա ներկա Դ․ երկար նամակ Ե․ նման երամակ
Պատ․՝ Դ․ երկար նամակ։
5. «Հույզ, սեր, հատ, նկար, սուր, երգ» բառերից ո՞րը չի կարող գնալ — իչ -ին հյուր։
Պատ․՝ սեր։
6. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե «վարսահարդար» բառից հանենք վախը, այնուհետև ծամը։ Ա. նեղսիրտ Բ. մեծամիտ Գ. սիրելի Դ. ազնիվ Ե. չքնաղ
10.Ստեղծագործական աշխատանք՝ Ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է:
«Ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է:»
Երբեք չպետք է մոռանալ, որ ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է։ Պետք է գնահատել ու վայելել օրվա յուրաքանչյուր ակնթարթը, չէ որ ամեն պահ անկրկնելի է։ Պետք է միշտ հիշել, որ յուրաքանչյուլ դժվարություն հաղթահարելի է, և երբեք չդադարել պայքարել։Եվ երբեք չդադարել սիրել ու նվիրվել։ Չպետք է մոռանալ, որ կյանքում յուրաքանչյուր արարք բումերանգի նման վերադառնալու հատկություն ունի։
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ, Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն, Ցրնորում է կապույտ մութի աշխարհում… Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող, Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.— Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում, Որպես երազ մոռացումի անձավում. Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ — Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: Մթնշաղ, խոհուն, անձավ, նինջ, խորհրդավոր, անսահման:
Մթնշաղ – մթնալույս
խոհուն – լուրջ
անձավ – քարանձավ
նինջ – քուն
խորհրդավոր – գաղտնիքներ պարունակող
անսահման – բազմաթիվ։
Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:
Իմ կարծիքով բանաստեղծությունն կոչվում է ,, Մթնշաղ ,,, քանի որ ամեն – ինչ լուռ էր և աղմուկ չկար։ Նոր վերնագիր ՝ ,, Լուռ աշխար ,, կամ ,, Լռություն ,,։
Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված:
Իմ կարծիքով, բանաստեղծությունը ներկայացնում է մի հերոսի մասին, որը սիրում էր լռություն և նա մի երազած աշխարհ էր պատկերացնում, որտեղ լռություն է և հանգստություն։
Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով․
«Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ»
Սիրում եմ, երբ մթնշաղ է․․․ Ամեն ինչ յուրօրինակ գեղեցիկ է թվում, պաղաղ է, հանգիստ։ Կարող ես նստել, մտորել ապագայիդ մասին։ Նայում ես պատուհանից այն կողմ հեռվում լույսեր են վառվում, կարծես՝ աստղիկներ լինեն։ Մթնշաղին քաշաքս կարծես այլ տեսք է ստանում։ Հիանալի է ուսումնասիրել Երևանը մթնշաղին։ Օրվա իմ ամենասիրելի ժամանակն է մթնշաղը․ Այն ինձ ոգևորում է, նոր շունչ է տալիս։ Միշտ չէ, որ արթուն եմ այդ ժամին, բայց չեմ դադարում սպասել օրվա հենց այդ ժամին։
747. Գրե՛ք հետևյալ կոտորակներին հակադիր կոտորակները.
748. Գրե՛ք տրված թվին հակադիր թիվը.
762.Ուղղանկյունանիստի ձև ունեցող երկաթե չորսուն ունի 5 սմ բարձրություն, 11 սմ լայնություն և 15 սմ երկարություն։ Քանի՞ կիլոգրամ է նրա զանգվածը, եթե 1 սմ3 երկաթի զանգվածը 7 22/25 գ է։
Պատ․՝ 6 501/1000 կգ։
763. Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %-ը հաճարենու անտառն է, 16 %-ը՝ սոճու, 20 %-ը՝ եղևնու, 24 %-ը՝ կաղնու, մնացածը՝ բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ տարածքում։ Կազմե՛ք համապատասխան շրջանաձև դիագրամ։
721. Երեխայի հասակը 10 տարվա ընթացքում փոփոխվել է հետևյալ կերպ.
Կառուցե՛ք երեխայի հասակի փոփոխության գրաֆիկը։
722. Հետևյալ աղյուսակում ներկայացված են օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության տվյալները.
Կառուցե՛ք համապատասխան գրաֆիկը և պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
726. Նկարում տրված են մեքենայի և ավտոբուսի շարժման գրաֆիկները։
Պատասխանե՛ք 724-րդ խնդրի հարցերին մեքենայի և ավտոբուսի համար, ինչպես նաև հետևյալ հարցերին.
ա) Քանի՞ ժամում մեքենան կհասնի ավտոբուսին։
6 — 1 = 5
Պատ․՝ 5 ժ:
բ) Քաղաքից ի՞նչ հեռավորության վրա մեքենան կհասնի ավտոբուսին։
Պատ․՝ 260 կմ։
ա) Ժամը քանիսի՞ն է մեքենան մեկնել քաղաքից։
Պատ․՝ 1ժ:
բ) Ինչի՞ է հավասար մեքենայի անցած ճանապարհի երկարությունը։
Պատ․՝ 260 կմ։
գ) Քաղաքից ի՞նչ հեռավորության վրա էր մեքենան մեկնումից 2, 3, 6 ժամ անց։
2 ժ — 100 կմ
V = 100 : 2 = 50 (կմ/ժ)
3 ժ – 3 x 50 = 150 (կմ)
6 ժ – 6 x 50 = 300 (կմ)
դ) Ժամը քանիսի՞ն էր ավտոմեքենան գտնվում քաղաքից 210 կմ հեռավորության վրա։
T = 210 : 50 = 4 1/5 ժ
ե) Ինչի՞ է հավասար ավտոմեքենայի արագությունը։
Պատ․՝ V = 50 կմ/ժ։
զ) Ինչքա՞ն ճանապարհ է անցել ավտոմեքենան ընթացքի երրորդ ժամից սկսած մինչև ընթացքի ավարտը։
6 — 4 = 2 (ժ)
2 x 50 = 100 (կմ)
Պատ․՝ 100 կմ:
728. Կատարե՛ք գործողությունները.
բ) ((–3) · (–7) – (–2) · |–4|) · (–6) = -174
(-3) x (-7) = +21
(-2) x |-4| = (-2) x 4 = -8
+21 — (-8) = 21 + 8 = +29
29 x (-6) = -174
դ) (|–9|+|–1|) ։ (18–(–|6|)) = 5/12
|–9| + |–1| = 9 + 1 = 10
2. 18 – (–|6|) = 18 — (-6) = 18 + 6 = +24
3. 10 : 24 = 10/24 = 5/12
732. Նկարում պատկերված է 4 սմ2 մակերես ունեցող ABCD քառակուսին։ Ինչի՞ է հավասար BDFG քառակուսու մակերեսը։
4 : 2 = 2 (սմ2)
2 x 4 = 8 (սմ2)
Պատ․՝ 8 սմ2։
735. Առաջին փականագործին 120 մանրակ պատրաստելու համար պետք է 3 ժամ, իսկ երկրորդին՝ երկու անգամ ավելի։ Ինչքա՞ն ժամանակում փականագործները, աշխատելով միասին, կպատրաստեն 600 մանրակ։
Nairi.com – ից ընտրեցի Արդի հայերենի բացատրական բառարանը։ Այն կազմել է Էդուարդ Բագրատի Աղայանը, 1976 թ․ – ին, Երևանում։
Էդուարդ Աղայանը ծնվել է 1913 թվականի մարտի 16-ին Մեղրիում։ 1928 թվականին ավարտել է տեղի 7-ամյա դպրոցը։ 1930-1932 թվականներին աշխատել է Մեղրու կոլտնտեսությունում՝ սկզբում որպես հաշվետար, ապա՝ հաշվապահ։