Հայրենագիտություն

«ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐ»

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։
Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II,
Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու
առասպելական պատմություններ է ստեղծել։ Նրանց հերոսական գործերը չեն մոռացել հետագա սերունդները։ Երևանի լայնահուն փողոցներից մեկը, ի պատիվ հայ
Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում էԱրշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա։ Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին
Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի Դվինի հիմնադիրը եղավ։ Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց։ Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն:67 Տրդատ Առաջին Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ, առաջին դարի առաջին կեսին, Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի կամակատարները: Հայաստանի նշանակությունն այնքան մեծ էր այն ժամանակվա աշխարհում, որ Պարթևական թագավորությունը, որտեղ իշխում էին Արշակունիները, ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանում Հռոմի ազդեցության ուժեղացմանը: Այդ է պատճառը, որ պարթև Արշակունի թագավորի եղբայրը
Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան
որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա
անընդունելի էր, և շատ չանցածՀռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան 65թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց
Ներոնի կողմից և 66թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը: Ամրոցում կառուցվեցին նոր շինություններ, որոնցից առավել նշանավորը հեթանոսական սյունազարդ տաճարն էր: Տրդատի ուղևորությունը Հռոմ Տրդատը համաձայնեց թագն ստանալ Ներոնի ձեռքից։ Նա ուղևորվեց Հռոմ։ Ինն ամիս տևեց Տրդատի ճամփորդությունը դեպի Հռոմ։ Նրան ուղեկցում էին երեք հազար հեծյալներ և հռոմեացիների պատվո շքախումբը։ Ամենուրեք նրանց շքեղ ընդունելություն էին ցույց տալիս։ Քաղաքները, ուր նրանք կանգ էին առնում հանգստանալու, զարդարվում էին։ Հռոմեական փոխարքաներն ու աստիճանավորները նրանց դիմավորելու էին դուրս գալիս։68 Իտալիայի սահմանին Տրդատը նստեց այն կառքը, որը Ներոնն էր ուղարկել նրան։ Իր հյուրին զվարճացնելու համար Ներոնը հրամայում է զանազան ներկայացումներ ու խաղեր կազմակերպել։ Գլադիատորական մարտերին փոխարինում էին խրախճանքները, խրախճանքներին որսերը։
Վերջապես Ներոնն ու Տրդատը ժամանեցին Հռոմ: Քաղաքը զարդարված էր ջահերով ու ծաղկաշղթաներով։ Ժողովուրդը շտապում էր
թափանցել ֆորում, որ տեսնի արարողությունը։ Մոտիկ
տների բոլոր տանիքները լի էին հանդիսականներով։
Հենց որ լույսը բացվեց, Ներոնը, սենատորների ուղեկցությամբ, մտավ ֆորում։ Բարձրանալով ռոստրաքարե բարձրություն, որտեղից հռետորները դիմում էին ժողովրդին, նա նստեց բազմաթոռին։ Դրանից անմիջապես հետո երևաց Տրդատը իր շքախմբով։ «Քեզ հայտարարում եմ Հայաստանի արքա, քանզի և՛ դու հասկացար, և՛ ուրիշները հասկացան, որ ես կարող եմ և՛ խլել, և՛ տալ թագավորություններ»։ Ապա Ներոնը Տրդատին առաջարկեց ռոստրա բարձրանալ և նրա գլխին դրեց թագը… Մեծամասնությունը շատ լավ հասկանում էր, որ չնայած Տրդատի առերևույթ հնազանդությանը նա վերցնում էր այն, ինչ հայ ժողովուրդը արդեն ձեռք էր բերել
զենքի ուժով, իսկ Ներոնը շնորհում էր այն, ինչ արդեն
իրեն չէր պատկանում։
Ներոնն այլևս չէր կարող երազել Հայաստանն իրեն
ենթարկելու մասին։ Դրա համար էլ նա ամեն կերպ
ջանում էր գոնե շահել նրա համակրանքը։ Երբ Տրդատը
պատրաստվում էր վերադառնալ, Ներոնը նրա հետ
բազմաթիվ հմուտ արհեստավորներ ուղարկեց։ Նրանք
պիտի օգնեին վերակառուցել Արտաշատը։

Ռուսերեն

«Моя будущая профессия» 13.05.2021

Моя мечта детства — стать певицей. Как красиво же петь в необыкновенном наряде под чудесную музыку, радовать народ, танцевать и иметь поддержку. Стать певицей нелегко, нужно хорошо петь, двигаться, иметь красивый голос и приятную внешность. Если бы я была певицей, я бы одевала меодные платья, туфли на высоком каблуке. Я бы пела песни про лето, море, солнце и дарила свет людям.

Մաթեմատիկա

Թեստ   4 12.05.2021

1. Գտնել   այն   թիվը,   կազմված  է  70  տասնյակից  և   8  միավորից:

1)  78

2)  870

3)  708 +

4)  780:

2.  Գտնել   ամենափոքր   քառանիշ   և   ամենամեծ   եռանիշ   եռանիշ   թվերի   տարբերությունը:

1)  1000

2)  1  +

3)  999

4)  111:

3. Ինչպե՞ս կփոխվի  երկու   թվերի   արտադրյալը,   եթե   արտադրիչներից  մեկը     փոքրացվի   6  անգամ:

1)  կփոքրանա   6   անգամ  +

2)  կմեծանա   6   անգամ  

3)  կմեծանա   6-ով  

4)   կփոքրանա    6-ով:

4.  Գտնել   4758   թիվի   100-ի   բաժանելիս   ստացված   մնացորդը:

1)  5

2)  85

3)  58 +

4)  758:

5.   Ընտրել   տրված   թվանշաններից   այն   թվանշանը,   որը   տեղադրելով    աստղանիշի փոխարեն ՝   ստանալ    անհավասարություն:

4337 < 4*37

1)  1

2)  2

3)  3

4)  4  +

4337 <  4437:

6.  Ընտրել   այն   շարքը,   որտեղ   թվերը   դասավորված  են   աճման   կարգով:

1)  74287,   64362,   5193,   2662

2)  2662,   5193,  64362,  74287 +

3)  74287,  64362,  2662,   5193

4)  2662,  5193,  74287,  64362:

7.  Ընտրել  այն   պատասխանը,  որն  արտահայտում  է   6 կմ   2 մ    7 դմ-ը  դեցիմետրերով:

1)  6027 դմ +

2)  60207 դմ

3)  60027 դմ  +

4)  6270 դմ:

8.  Ընտրել  այն   պատասխանը,  որն   արտահայտում  է  1/5  ժամը  րոպեներով:

1)  12 ր

2)  36 ր

3)  48 ր

4)  24 ր +: 

9.   ուղանկյան   երկարությունը   16 սմ  է,  լայնությունը  ՝  11 սմ:  Գտնել   ուղղանկյան   պարագիծը:

1)  27 սմ

2)  54 սմ  +

3)  90 սմ

4)  180 սմ:

11.  Թվային  առանցքի   վրա  տրված  են    D (7)  և  C (15)  կետերը:  Գտնել  DC  հատվածի   երկարությունը:

Պատ.՝  DC=8 սմ :

12.  Գտնել  երկու  քառանիշ  թիվ,  որոնք  բաժանվում  են  և  5-ի,  և   10-ի:

Պատ.՝  1000,  3500:

13.  Դնել  թվաբանական   գործողության   նշանները   ( +,  -,  x,  : )   այնպես,   որ   վերականգնվի   հավասարությունը:

7 x 5 + 8=43:

14.  Տրված   թվերից  հետո   գրել   ևս  մեկ  թիվ  ըստ  օրինաչափության:

6,  7,  13,  20,  33,  53:

15.  Հաշվել  435 x ( 6000 – 5978 ) + 35400 : ( 4345 – 4285 )  արտահայտության   արժեքը:         

 435 x ( 6000 – 5978 ) + 35400 : ( 4345 – 4285 )=10160

1)  6000 – 5978=22

2)  4345 – 4285=60

3)  35400 : 60=590

4)  435 x 22=9570

5)  9570 + 590=10160:

16.  Ուղղանկյան   լայնությունը   21 սմ  է,   և   կազմում   է   երկարւթյան   1/3   մասը:   Գտնել   ուղղանկյան    մակերեսը:

Լուծում

1)  21 x 3=63 սմ

S=63 x 21=1323 սմ

Պատ.՝  S=1323 սմ:

17.  A   վայրից   հակադիր   ուղղություններով   շարժվեցին   երկու   ավտոմեքենա:   Քանի՞   ժամ   հատո   նրանց   միջև   հեռավորությունը   կլինի   780 կմ,   եթե   մեկը   շարժվում   է    70  կմ/ժ  արագությամբ.   Իսկ   մյուսը ՝   10   կմ/ժ-ով   պակաս   արագությամբ:  

Լուծում

1)  70 + 60=130 կմ/ժ

2)  780 : 130 =6 ժ

Պատ.՝  6 ժ:

Մայրենի

«Ջրի կաթիլը» 13.05.2021

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը: 

Հոգս,    կախարդություն,  կարգ, փորձել:

2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել +
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել:

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Կլոր-շրջանաձև

Ծերուկ-ալևոր

Տկլոր-մերկ

 Պարզ-հստակ,  մաքուր:

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ  նշված նրա տեսակը.

ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ +
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ:

5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա) մարդկանցով — մարդ
բ) վայրենիներ — վայրենի
գ) կախարդություն – կախարդ +
դ) գազանիկներ – գազանիկ:

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:

ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական  +
դ) երանգ – գոյական:

 7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

երևալ- են երևում

վազվզել-վազվզում

ճանկռոտել-ճանկռոտում

պատասխանել-պատասխանեց:

8.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողը) և ստորոգյալը (գործողությունը):

Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:

Ենթակա- ծերուկը

Ստորոգյալ- զննում էր:

9.Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն: 

Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

 11.Գրի՛ր մեկ բառով.

Ա) վազ տալ — վազել
Բ) պատառ-պատառ անել —  պատառոտել
Գ) գուշակություն անել  — գուշակել
Դ) որոշում կայացնել — որոշել:

12.Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:

Խոշորացույց- կլոր, կորնթարդ,  որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում:

13.Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

Ա) կախարդություն անելը
Բ) բոլորին զարմացնելը
Գ)ամեն ինչ իրար խառնելը
Դ) ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է +:

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:

Կաթիլը  խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը  ցանկանում  էր նրանց  կարգավորել: Բայց,  քանի որ  չկարողացավ, ստիպված  դիմեց  կախարդության:  Նա  կաթիլի   վրա  լցրեց  մի  քանի  կաթիլ  վհուկի  արյուն:  Եվ  բոլոր  տարօրինակ  գազանիկները  կարմրավուն  երանգ  ստացան:

 

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

Անանուն  կախարդը  ջրի  կաթիլը  նմանեցրեց  զարհուրելի  զվարճանքի: 

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի թեստ 11.05.2021

10)  84,  145,  7   և  30  թվերից  յուրաքանչյուրը  մեծացրնել  100  անգամ:

1)  184,  245,  107,  130

2)  840,  1450,  70,  300

3)  8400,  14500,  700,  3000 +

4)  8400,  1450,  700,  300:

12.  Ինչ  թվանշանով  վերջացող  թիվ  պետք  է  հանել    276-ից,  որպեսզի  ստացված   տարբերությունը   լինի    5-ի   բազմապատիկ:

Պետք  է   հանել   6   կամ   1  թվանշանով  վերջացող   թիվ:

13.  Հաշվել    752 x 8 – 9102 : 6 + 821  արտահայտության  արժեքը:

752 x 8 – 9102 : 6 + 821=5320

1)  752 x 8=6016

2)  9102 : 6=1517

3)  6016 – 1517=4499

4)  4499 + 821=5320:

14.  Կռահել   օրինաչափությունը   և   բաց   թողած   թիվը:

3,   5,   9,   15,   23,  33:

15.  Աստղանիշերի   փոխարեն   գրել   բաց   թողնված   թվանշանները  (պատասխանում   գրել  

գումարելիները ):


Պատ.՝  41070  և  4363:

17. Ուղղանկյունաձև   հողամասի   երկարությունը   28 մ է,   իսկ  լայնությունը   22 մ :  Հողամասը  ցանկապատելու   համար   քանի՞   սյուն  է  հարկավոր,    եթե   սյուները   պետք  է   գանգնեցնել   միմյանցից    5 մ   հեռավորության   վրա:

1)  P=2 x (28 + 22)=100 մ

2)  100 : 5=20 սյուն

3)  20 + 1=21 սյուն

Պատ.՝  21 սյուն:

Մայրենի

Ջաննի Ռոդարի «Թափանցիկ Ջակոմոն»

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Իմ կարծիքով Ջակոմոյի կերած բաներն էլ էր երևում:

  1. Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Ոչ, թափանցիք  մարդիկ  չեն լինում և իմ շրջապատում էլ չկան:

  1. Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Ես կարծում եմ լավ չէր լինի,  որովետև  բոլոր  մարդիկ  կիմանային ուրիշների  գաղտնիքները:

  1. Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Այո, իմ  կարծիքով հեղինակը  փոխաբերական  իմաստով  է ասում:

  1. Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Ինձ թվում է, որ այս պատմվածքը շատ լավ բանի մասին է, որովհետև այն սովորեցնում է, որ չի կարելի սուտ խոսել:

  1. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Այս պատմվածքն ինձ սովորեցրեց, որ միշտ պետք է ազնիվ լինել:

Լեզվական առաջադրանքներ

  1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

Ի՞նչ-աշխարհ, մարմին, արյուն ,ուռուցք, սիրտ, ջրավազան, գաղտնիք, սուտ ,ժամանակ, պետություն

Ինչպիսի՞-չտեսնված, թափանցիկ,պարզ, փոքրիկ,կրակե, սև,չար, դաժան, բարի, ազնիվ։

  1. Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:

Օրինակ՝ մորաքույր- մայրիկի քույրիկը, ժամացույց-ժամ ցույց տվող սարք:

Մայրաքաղաք-Մայր  քաղաք,  մահապատիժ-մահով   պատժել,   անարդարություն-անարդար արարք,  բանտախուց- բանտի սենյակ,    միջանցք-սենյակները իրարից բաժանող տարծք,  լուսամուտներ- լույսը սենյակի մեջ ընկնելու համար, պատուհան:

Անգլերեն

Exercises

4.

Do they like fish? No, they don’t.

  1. Do you want some juice? Yes, i do.
  2. Is Fatimah sleeping? No, she isn’t.
  3. Do they doing their homework? No, they don’t.
  4. Do Pate and Sue like pizza? No, they don’t.
  5. Do Carmen help her mother? No, she don’t.

5. A B or C.

He always drinks milk for breakfast.

A. always drinks +

B. drinks always

C. always drink

  1. We usually stay at home in the evening.

A. stay +

B. are staying

C. stays

2. She is cooking lunch at the moment.

A. cooks

B. is cook

C. is cooking +

3. Why are you always late?

A. you always are

B. are you always +

C. always are you

4. They often goes to Spain on holiday.

A. often goes +

B. are often going

C. often go

5. Listen! The birds are singing!

A. are singing +

B. is singing

C. sing

6. Present continuous or present simple.

John usually goes to the park every Sunday. He meets his friends there and they usually play football. Today John isn’t at the park. He is at home. He is helping his father. They are cooking dinner for all the family. It’s John’s mother’s birthday and they are having a surprise birthday party.

Մաթեմատիկա

Թեստ 2 Մաթեմատիկա 10.05.2021

1.  Գտնել  այն  հնգանիշ  թիվը,  որի  հարյուրավորը  8 է,  միավորը   4,  իսկ  մնացած  կարգերում   գրված  է  9:

1)  99498

2)  99894 +

3)  98994

4)  94998:

2.  Որքանո՞վ  կմեծանա   երկնիշ  թիվը,  եթե  նրա   գրությանը  ձախից  կցագրել  3  թվանշանը:

1)  3-ով

2)  30-ով

3)  300-ով +

4)  3000-ով:

3.  Ընտրել  տրված    թվերից  այն  թիվը,  որը  6-ի  հնգապատիկից  մեծ  է  10-ով:

1)  21

2)  40 +

3)  56

4)  60:

4.  Ընտրել  տրվածթվաննշաններից  այն  թվանշանը,  որը  տեղադրելով  աստղանիշի  փոխարեն ՝  ստանալ  անհավասարություն:

6կմ  50մ  >  6կմ  *3մ:

1)  4 +

2)  5

3)  6

4)  7:

5. Ընտրել  այն  շարքը,  որտեղ  թվերը   դասավորված  են  նվազման  կարգով:

1)  3466,  5153,  78427,  62436

2)  3466,  5153,  62436,  78427

3)  78427,  62436,  3466,  5153

4)  78427,  62436,  5153,  3466 +: 

6.  Գայանեն  գնեց  800գ  ալյուր:  Նա  տորթի  համար  օգտագործեց  այդ  ալյուրի   1/5  մասը:  Քանի՞  գրամ  ալյուր  նա  օգտագործեց:

  1. 160 գ +

2) 320 գ

3) 480 գ

4) 640 գ:

7. Ընտրել այն պատասխանը, որն արտահայտում է 3 կգ 8 գ-ը գրամներով:

1) 308 գ

2) 3800 գ

3) 3080 գ

4) 3008 գ: +

8. Ընտրել այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 24ր-ն րոպեներով:

1) 524 ր

2) 274 ր

3) 324 ր +

4) 144 ր:

9. Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 30 սմ: Գտնել քառակուսու պարագիծը:

1) 15 սմ

2) 60 սմ +

3) 120 սմ

4) 225 սմ

P=30+30=60սմ:

10. Ո՞ր գծապատակներում է մասը ներկված:

11. Հաշվել բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 12 սմ, 23 սմ, 38 սմ և 47 սմ են:

Պատ.` 120:

12. Հաշվել բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է:

12+22+32+42+52+62=72+82+92=468:

Պատ. ` 468:

13. Դնել փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:

(4800 : 60 + 20) x 8 =800

14. Հաշվել 2536 + 45 x (48240 : 80 — 503) արտահայտության արժեքը:

2536 + 45 x (48240 : 80 — 503)=7036

1) 48240 : 80=603

2) 603 — 503=100

3) 45 x 100=4500

4) 2536 + 4500=7036:

15. Կռահել օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացնել ևս մեկ թիվ:

1, 5, 10, 16, 23:

16. Ուղղանկյան լայնությունը 54մ է, որը կազմում է երկարության 1/3 մասը: Գտնել ուղղանկյան մակերեսը:

Լուծում

1) 54 x 3=162մ

S=162 x 54=8748մ քառակուսի

17. Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800 կմ ճանապարհ: Առաջին օրը ՝ նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը ՝ 4 ժամ պակասեց: Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը:

Լուծում

1) 12 + (12 — 4)=20 ժ

2) 1800 : 20=90կմ

3) 12 x 90=1080կմ:

Անգլերեն

Present simple or present continuous.

13. Present simple or present continuous.

  1. Listen! The birds are singing in the garden.

2. I often buy fruit from the greengrocer’s.

3. My mother is drinking tea now.

4. Look at Tom and Jim! They are walking up the hill.

5. That man is laughing at the moment.

6. The cat is playing with a ball now.

7. We always wear warm clothes in winter.

8. He often eats a sandwich at lunchtime.

9. Be quiet! The girls are sleeping.

10. How often do you go to the cinema.

11. They never eat carrots.

12. They don’t like potatoes.

13. What are you doing now?

14. Can you see him? He is walking down the street.

Մաթեմատիկա

Թեստ 1 Մաթեմատիկա 06.05.2021

                                                               

  1. Քանի՞  տասնյակ  կա   958  թվի մեջ:

1)  5

2)  95  +

3)  9

4)  58:

2. Ընտրի՛ր  այն  պատասխանը,   որում   XVI  թիվը  գրված  է  հնդկական  թվանշաններով

1) 17

2) 16 +

3)  ԺՋ

4)  Ժէ:

3. Որքանո՞վ  է  531  և  163  թվերի   գումարը   մեծ  163-ից:

1)  368-ով

2)  163-ով

3)  531-ով +

4)  205-ով:

4. Ընտրի՛ր  այն   թվանշանը,  որը  տեղադրելով  աստղանիշի  փոխարեն ՝    կստանաս  անհավասարություն.  6523  <  6*23:

1) 3

2) 4

3) 5

4) 6 +:

5. Ընտրի՛ր  այն  թվանշանը,  որը  տեղադրելով  աստղանիշի  փոխարեն  ստացված  թվերը  դասավորված  լինեն  նվազման  կարգով:

7*5,   765,  *45

1)   1

2)   4

3)   7  + 

4)   8             

775,  765,  745:

 

6. Ընտրի՛ր  այն  պատասխանը,   որն   արտահայտում  է   6տ   5ց    8կգ-ը  կիլոգրամներով:

1)  658 կգ

2)  685 կգ             

3)  6508 կգ  +       

4)  6805 կգ:          

7. Ընտրի՛ր  այն  պատասխանը,  որն    արտահայտում  է   3 օր   19ժ-ը  ժամերով:

1)  22 ժ

2)  91 ժ +

3)  199 ժ         

4)  319 ժ:

8. Ո՞րը  կլինի  ամենամեծ  մնացորդը  թիվը   7-ի  բաժանելիս:

1)  5

2)  6 +

3)  7

4)  8:

9.  Աստղիկն  իր  մոտ  եղած  գումարի  1/3-ով  գնեց    գիրք  ՝   վճարելով   1200  դրամ:    Որքա՞ն  դրամ  մնաց  Աստղիկի  մոտ:

1)  800 դրամ

2)  1200 դրամ         

3)  3600 դրամ         

4)  2400 դրամ   +:

10.  4/5,  3/3,  6/7,  2/3  և  7/6   կոտորակներից  քանի՞սն    են   կանոնավոր:

1)  2

2)  3 +

3)  4

4)  5:

11.  55  թիվը  ներկայացրու  հինգ  իրար  հավասար  գումարելիների  գումարի  տեսքով:

55=11+11+11+11+11:

12.  487  և  63  թվերի  գումարը  փոքրացրու   10  անգամ:  Կազմել  արտահայտություն  և  հաշվել  արժեքը:

(487+63):10=550:10=55:

13.   Հաշվել   37x(912 – 7 x 56) + 45000 : (250 x 6)  արտահայտության  արժեքը:

37x(912 – 7 x 56) + 45000 : (250 x 6)=19243

1)   7 x 56=392

2)   912 — 392=520

3)   250 x 6=1500

4)   37 x 520=19240

5)   45000:15000=3

6) 19240+3=19243:

14.  Տրված  թվերից  հետո  գրել  ևս   մեկ  թիվ  ըստ  օրինաչափության:

4,  9,  19,   34,   54,  79:

15.  Աստղանիշների  փոխարեն   գրել  բաց  թողած  թվանշանները  (պատասխանում  գրել  բաժանարարը  և  քանորդը):

16.  A  քաղաքից  միևնույն  ուղղությամբ   դուրս  եկան  երկու  ավտո մեքենա:   4 ժամ  հետո  որքա՞ն  կլինի  նրանց  միջև  եղած  հեռավորությունը,  եթե  առաջին  մեքենան  մեկ   ժամում անցնում  էր  73կմ,  իսկ   երկրորդը  ՝  87կմ:

Լուծում

1)   87 – 73=14կմ

2) 14×4=56կմ

Պատ.՝  56կմ:

17.  Ուղղանկյան   երկարությունը    37մմ  է,   որը  14-ով  մեծ   է  լայնությունից:  Գտնել  ուղղանկյան   պարագիծը:

Լուծում

1) 37 – 14=23մմ-Լայնություն

2) P=2x(37+23)=120սմ

Պատ.՝ 120 սմ: