Մաթեմատիկա

Մաթեմատիկա 29.04.2021

1038. Արտահայտել  նշված   միավորներով:

Ա) 3/5սմ = 6մմ                          բ)  3/50կգ = 60գ                 գ)  5/20ր = 15վ

7/20դմ = 35մմ                                4/5տ = 8ց                             3/30ժ = 6ր                        

5/20մ = 250մմ                                7/100ց = 7000գ                   3/4օր = 18ժ:            

1039.

Ա) 77կմ – 35մ=76կմ  1000մ – 35մ=76կմ  965մ      

42դմ  2սմ – 7սմ=41դմ  12սմ – 7սմ=41դմ  5սմ

Բ) 15կգ – 670գ=14կգ  1000գ — 670գ=14կգ  330գ

22տ  210կգ – 240կգ =21տ  1210կգ – 240կգ=21տ  970կգ

գ) 18օր – 8ժ=17օր  24ժ – 8ժ=17օր  16ժ

   18ժ 20ր – 35ր=17ժ  80ր – 35ժ=17ժ  45ր:

Մայրենի

Թեսթ 5 Պատմում է ինքը՝ Չարլի Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթլեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տն□րենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել )այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի եր□ել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադար□ա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առա□ին, իսկ մորս՝ վերջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

Առաջադրնքներ ՝

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Տնօրեն, երգել, վերադարձա, առաջին:

  1. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը.

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին +
դ/ սառնասրտորեն:

  1. Գրի՛րտրված բառերի հոմանիշները.

ա/ մենակ — մեն-մենակ, միայնակ

բ/  սաստիկ – ուժգին, շատ չափազանց

գ/ նոր – անծանոթ, թարմ

դ/ փոքր – կրտսեր, քիչ:

  1. Տրված  բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ բնակարան — պարզ — ածանցավոր
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր:

  1. Տրված  բառերիցո՞րն է դրված եզակի թվով.

ա/ լապտերների

բ/ ծափահարությունների

գ / աչքերում

դ/ դերասանուհին – եզակի:

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ քրքիջ-ածական — գոյական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական:

  1. Տեքստի  մեջ  փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին.

Տանել – տանում էր

թողնել-թողեց

հայտարարել-հայտարարեցի

արտասվել-արտասվում:

  1. Տրված  նախադասության  մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը.

 Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա      Մայրիկս

ստորոգյալ    տանում էր:

  1. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ  նախադասությունը:


— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա:

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ.


Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու: 

  1. Ո՞ւմ էր պարտական Չապլինն  իր առաջին ելույթի համար:


Չապլինն իր առաջին ելույթի համար  պարտական էր իր մորը:


12. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ  բարձրանալ:


Չապլինի մայր երգում էր թատրոնում: Մի անգամ  նրա  ձայնը խզվեց: Տնօրենն ասաց, որ Չապինը կարող է ելույթ  ունենալ մոր փոխարեն:

13. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով +
դ/մոռացավ երգի բառերը:

  1. Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել +

դ/ ձանձրույթից հորանջում էր:

  1. Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ:

Չապլինը հասկացավ, որ նա օժտված է և՛  ծիծաղ, և՛ արցունքներ առաջացնելու տաղանդով:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 27.04.2021

1023. Հաշվել արտահայտության արժեքը:

Ա)  225x(11664:324)=8100

1) 11664:324=36

2) 225×36=8100

5250-(4225:25+2796:3)=4149

  1. 4225:25=169
  2. 2796:3=932
  3. 932+169=1101
  4. 5250-1101=4149

105 x (426 : 3) — (3234 : 231 — 14)=14910

1) 426:3=142

2) 3234 : 231=14

3)14-14=0

4) 142×105=14910

5) 14910-0=14910.

Բ)  20234 – 321 x 23 – 64236 : 212=12548

1) 321×23=7383

2) 64236:212=303

3) 20234-7383=12851

4) 12851-303=12548

52846 – (3425 + 415 : 5) x 7=28290

1) 415:5=83

2) 3425+83=3508

3) 3508×7=24556

4) 52846-24556=28290

(80231 – 421 x 24) – (5425 + 215 : 5)=64659

1) 421×24=10104

2) 80231-10104=70127

3) 215:5=43

4) 5425+43=5468             

5) 70127-5468=64659.

1024. Հաշվել արտահայտության  արժեքը, եթե   a = 555

Ա) a : (48 x 25 – 1185) x 100 – 3700=555 : (48 x 25 – 1185) x 100 – 3700=0

1) 48×25=1200

2) 1200-1185=15

3) 555:15=37

4) 37×100=3700

5) 3700-3700=0

a : (a — 444) x 324=555 : (555 — 444) x 324=1620

  1. 555-444=111
  2. 555:111=5
  3. 324×5=1620

բ)  19034 – (a – 4605 : 15) x 62=19034 – (555 – 4605 : 15) x 62=3658

1) 4605:15=307

2) 555-307=248

3) 248×62=15376

4) 19034-15376=3658

a – a : 5 : 3=555 – 555 : 5 : 3=518

  1. 555:5=111
  2. 111:3=37
  3. 555-37=518.
Մայրենի

Ստորակետ 26.04.2021

Շաղկապից  առաջ դրվող  ստորակետներ

Որ, երբ, քանի որ, իսկ, որովհետև …. Ստորադասական  շաղկապներից  առաջ  միշտ  դրվում  է  ստորակետ, օրինակ՝ Նրանք  հավաքվել են, քանի որ միջոցառում է:

Ու, և շաղկապներից  առաջ  դրվում է ստորակետ, եթե  նախադասության գործողություն կատարողը  փոխվում է,  օրինակ՝ Ամեն  քայլափոխին  զորքը  մոտենում էր, և արքային  թվում էր, թե  այլևս  ելք  չկա:

Այստեղ  առաջին  նախադասությունում  զորքն  էր  մոտենում,  երկրորդ նախադասությունում՝  արքան է գործողություն  կատարում:

Իսկ  եթե  լինի  Ամեն  քայլափոխին  զորքը  մոտենում  էր և շուտով   կհասներ  արքայի ամրոցին:

Ապա  այս  դեպքում  ստորակետ  չէինք  դնի, որովհետև երկու նախադասություններում էլ գործողություն  կատարողը  զորքն է:

Թվարկման  դեպքում  դրվող  ստորակետ

Հաճախ  խոսքում  հեղինակը  թվարկում է առարկաներ, հատկանիշներ, գործողություններ, անուններ… Ցանկացած  դեպքում, եթե  կա  թվարկում, անպայման  պետք է դնել  ստորակետ, օրինակ՝ Մրգերից  նա  սիրում էր  տանձը, խնձորը, խաղողը:

Անահիտը  մաքրասեր, մեծահոգի, ազնիվ  ու   շատ  բարի  աղջիկ է:

Նրանք  մոտեցան, սրբեցին  ու  դասավորեցին  աթոռները:

Կարենը, Սարգիսը, Արմանն  ու  Գոռը  գնացել  էին  անտառ:

Առաջադրանքներ ՝

1.  Գտնել  նախադասության  ենթակաները  և ընդգծել:

Ա. Ծերունին  մտավ  լքված  խրճիթը: 

Բ. Կարինեն  սիրում  էր  ճամփորդել:

Գ. Հավաքված  կանանցից  մի  քանիսն  մաքրում  էին  ձավարը:

Դ. Զորավարը  հոգատար  հայր  էր:

2 .Կետադրեք  նախադասությունները, ընդգծեք  շաղկապները:

Փոքրիկ  տղաները  խաղում  էին  դրսում, իսկ  աղջիկները  տանն էին:

Մարդիկ  բակ  դուրս  եկան, երբ  անձրևը  կտրվեց:

Մայրիկը  խիստ  բարկացավ,  ու  Անահիտը  հուզված  լաց  եղավ:

Նա  հոգնած  էր, որովհետև  ամբողջ  օրն  աշխատել  էր:

Ոչ  ոք  չէր  ցանկանում   նրան  օգնել, քանի  որ  ստախոս էր:

Արևը  շողում  էր, և եղանակը  տաք էր:

3. Կետադրեք   նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ, մեզ ողջունեց, մեղմ ժպտաց ու առանց հրաժեշտ  տալու  հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ,  նշանավոր, անհայտ, մարդիկ բոլորը  պարում  էին,  ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս, մորեղբայրս, մայրիկս, պապիս ու տատիս, բայց հայրս չկար:

Նրանք զարմացած նայում էին այդ բարձրահասակ, շիկահեր, թիկնեղ, խիստ  ու  բարի  դեմքով  մարդուն,  ով  բոլորին  ժպտում էր:

Մենք նույնիսկ չէինք հիշում, թե ինչպես դուրս եկանք փողոց, և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով, ինչ որ բան պատմեց ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 26.04.2021

974.  Համեմատել:

Ա) 4/7 > 3/7    Բ) 8/14 > 7/14         գ)  11/25 > 5/25         դ) 7/15 = 7/15

6/7 > 6/9          21/24 = 21/24            22/31 < 22/23         3/14 = 3/14.

 975. Համեմատել:

Ա) 1/5սմ < 4/5սմ    բ) 7/10տ > 4/10տ    գ) 3/20ր < 6/20ր     դ)  3/12օր <  4/12օր.

976. Արտահայտել նշված միավորներով:

Ա) 3/5դմ=6 սմ                    Բ) 2/5կմ=400գ              Գ)   3/6ր=30վ

4/5սմ=8 մմ                         2/25տ=80կգ                   4/10ժ=24ր                  

1/20կմ=500դմ                    3/5տ=6ց                          7/8օր=21ժ.

977.

Աշոտ-1/7 մասը

Սուրեն-2/7 մասը

Հայկ-4/7 մասը

Ամենաշատը-?

Պատ.՝ Հայկի  բաժինը  ամենաշատն է:

Մայրենի

«Լուսնահաչ»

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:

Բայց լուսինը խոմ չգիտե՞,                     
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:

Առաջադրանքներ՝

1. Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք:

Լուսնյակ-լույս-լուսաբաց

Գայլ-շնագայլ

Բակ-բակային

Լուսին-լուսավոր

Աշխարհ-աշխարհագրություն

Շուն-շնաձուկ

Հայրիկ-հայրական

Որդյակ-որդի-որդեգրել

Ճամփա-

Ցեղ-ցեղասպանություն

Գիշեր-գիշերել

Վնաս-վնասել

Մութ-մթնշաղ.

2. Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում  հետ է խոսում:

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:

որդին հարց է տալիս իր հայրիկին:

_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:

Պատասխանեդ հայրիկն որդուն:

3. Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց  մասին:

Լուսնի հետ առնչություն ունի գայլը: 

Գայլը խելացի և խորամանկ կենդանի է: Գայլը գիշատիչ կենդանի էԳոյություն ունի գայլերի երկու տեսակ: Դրանք են` շիկահեր գայլը և գորշ գայլը: 

Գայլերն ապրում են ոհմակներով: Ոհմակում 6-8 անդամ է: Ոհմակն ունի 2 առաջնորդ: Առաջնորդներից մեկը էգ գայլն է, իսկ մյուսը` արուն:

Գայլերի ոհմակը նման է մարդկանց ընտանիքին: Երբ մի առաջնորդը մեռնում է, մյուսն է մնում ոհմակի առաջնորդ: Ոհմակում գայլերը պայքարում են առաջնորդության համար: 

Գայլի ձագը լակոտ է կոչվում:

Գայլն ուտում է այն ամենը, ինչ որսում է: Ամռանը գայլն ուտում է թռչուններ, գորտեր, բզեզներ: Երբեմն գայլն ուտում է նաև միրգ: Գայլերի ոհմակն ավելի հաճախ խոշոր կենդանիներ է որսում: 

4. Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք:

Իմ  կարծիքով շան  հաչոցը  չեր անհանգստացնում լուսնյակին, քանի որ լուսինը շատ բարի էր,  նա շարունակում էր լուսավորել մութ աշխարհը:

5. Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք:

Բանաստեղծության ամեակարևոր հատվածը հենց այդ չորս տողերն էին, որոնցում ասվում էր, որ պետք չէ ուշադրություն դարձնել շրջապատող չարին, այլ պետք է շարունակել բարի գործեր կատարել:

Ռուսերեն

«Три товарища»

Витя потерял завтрак. На большой перемене все ребята завтракали, а Витя стоял в сторонке.

– Почему ты нe ешь? – спросил его Коля.

– Завтрак потерял…

– Плохо, – сказал Коля, откусывая большой кусок белого хлеба. – До обеда далеко ещё!

– А ты где его потерял? – спросил Миша.

– Не знаю… – тихо сказал Витя и отвернулся.

– Ты, наверно, в кармане нёс, а надо в сумку класть, – сказал Миша.

А Володя ничего не спросил. Он подошёл к Вите, разломил пополам кусок хлеба с маслом и протянул товарищу:

– Бери, ешь.

Ответьте на вопросы, опубликуйте в блоге:

  • Как вы понимаете слово ,,дружба»?

Дружба-это когда ты можеш помочь другу в беде.

  • Какое значение вы придаете дружбе?

дружбе я придаю большое значение.

  • Есть ли у вас настоящие друзья?

Да, у меня есть настоящие друсья.

  • А вы можете назвать себя хорошим другом? (да, нет, почему?).

Да, я могу назвать себя хорошим другом. Я старюсь помочь своим друзям биде.

Մայրենի

Թեստ 2-դր Ավետիք Իսահակյան «ԵՂՆԻԿԸ»

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկա զղդրծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Առաջդրանքներ ՝

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Փախչել,  երբ,   պատշգամբ,  ակնթարթ:

  2. 2. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշներ:

ա/զուլալ   -վճիտ, պարզ,
բ/լուռ    -Անձայն, անխոս,
գ/ակնդետ-անհամբեր
դ/ընտանի -տնական:

3. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ  -ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին       — դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ       — համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել           — մեկին պատժել, լավ ծեծել

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել:



4. Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

Վերջալույս,  խորասույզ,   ինձնամոռաց,  աղմկահույզ,  հողմածեծ:

5. Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ- պատվեր
 բ/մալինա-ազնվամորի

գ/կենգուրու -ագեվազ

դ/ստարտ-սկիզբ:

6. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
Բարեկամ,  որսորդ,  եղնիկ,  նվեր:

7. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. 
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական+
դ/ազատ –ածական

8. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին:

Մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:


9. Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:

Ինձ նվիրել են երկար թարթիչներով, սիրուն տիկնիկ։

10. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

Եղնիկը մատաղ էր, խարտյաշ՝ խորունկ, սև ու ջինջ աչքերով:

11. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:


գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

+դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին: +

12. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Եղնիկը կարոտում էր իր ծննդավայրը, իր մորը, անտառը:

13. Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Հեղինակը հարգում է եղնիկին, որովհետև նա էլ մարդկանց պես  բարի և զգայուն հոգի ունի:

14. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Հողմի ժամանակ անտառում ծառերը  կարծես պայքարում են, աղմկում և գոռում: Եվ քամին բերում է անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը:



15. Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: