Մաթեմատիկա

Մաթեմատիկա 20.04.2021

956. Ի՞նչ       սխալներ    կան   խնդիրների     տվյալների     մեջ:   

ա) Հայկն   իր   ունեցած   դրամի   4/5   մասն   օտագործեց ձմերուկ   գնելու,   իսկ   3/5   մասը ՝   սեխ   գնելու   համար:   Այդ   գնումնեից   հետո   որքա՞ն   դրամ   մնաց   Հայկի   մոտ,   եթե   նա   ուներ      1000   դրամ:

Պատ.՝ 200 դրամը   չի   բավականացնի   սեխ   գնելու   համար:

բ)    Աննան    իր    ունեցած   գւմարի   4/7    մասն    օգտագործեց    ժապավեն    գնելու    համար,    իսկ    5/7    մասը  ՝    ուլունքներ    գնելու    համար:    Որքա՞ն    դրամ    մնաց    Աննայի    մոտ    այդ    գնումներից     հետո,     եթե     նա     ուներ     1400     դրամ:

Պատ.՝  600     դրամը   չի   բավականացնի   ուլունք   գնելու   համար:

957.    Արան    իր    ունեցած    դրամի    3/5   մասը   ծախսեց   գրքեր   գնելու,    իսկ     1/5     մասը  ՝   տետր   գնելու   համար:   Որքա՞ն       դրամ   մնաց   Արայի   մոտ   այդ   գնումներից   հետո,   եթե   նա   ուներ    1000 դրամ:

Լուծում

1) (1000:5)x3=600-գիրք

2) 1000:5=200-տետր

3) 600+200=800

4) 1000-800=200 դր

Պատ.՝ 200 դրամ:

958.  Վարորդը   ձմերուկի    3/5   մասը   դատարկեց   առաջին   խանութում,   իսկ   մնացած  2500 կգ-ը  ՝   երկրորդ   խանութում:     Վարորդը     որքա՞ն        ձմերուկ    դատարկեց     առաջին         խանութում:

Լուծում

  1. 2500:2=1250
  2. 1250×3=3750 կգ

Պատ.՝   3750 կգ:

Հայրենագիտություն

ԻՄ ՀԱՎԱՏԸ, ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ


Ձեր բնակավայրում կամ նրա շրջակայքում կա՞ն եկեղեցիներ։
Հաճա՞խ ես եկեղեցի գնում։ Ի՞նչ զգացողություններ ես ունենում
այնտեղ:
Մեր հայրենիքի գյուղերում ու քաղաքներում շատ եկեղեցիներ
կան։ Հաճախ նրանք գտնվում են գեղատեսիլ և բարձրադիր
վայրերում։ Այդ կառույցների մի մասը, մանավանդ եթե մարդաշատ քաղաքներում են կառուցված, մեծ, ընդարձակ տաճարներ
են։ Կան նաև փոքրիկ կառույցներ, որոնք մատուռ են անվանում։
Եկեղեցիները սովորական շենքեր չեն, դրանք հոգևոր իմաստ
ունեցող շինություններ են, հետևաբար մարդիկ սիրով ու խնամքով
են վերաբերվում դրանց։
Այսպիսով, մենք ունենք մեր երկիրըՀայաստանը, որը բոլոր հայերի հայրենիքն է, ունենք մեր լեզուն հայերենը, ունենք նաև
մեր հավատն ու եկեղեցին։
Ավելի քան 1700 տարի է անցել այն օրվանից, երբ հայերը
Տրդատ Մեծ թագավորի և Գրիգոր Լուսավորիչ հայրապետի
գլխավորությամբ քրիստոնեություն ընդունեցին։ Հայերից հետո
քրիստոնեություն ընդունեցին
շատ ժողովուրդներ։ Քրիստոնյաներ են հույները, վրացիները,
ռուսները, գերմանացիները, իտալացիները և ուրիշներ։ Այժմ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ
մարդ իրեն քրիստոնյա է համարում։ Մենք էլհայ քրիստոնյաներս, այդ հսկայական հանրության մի մասն ենք։ Հայոց եկեղեցին կոչվում է Հայ առաքելական եկեղեցի։ Հարյուրամյակներ շա- Սուրբ Հռիփսիմե եկեղեցին րունակ Հայոց եկեղեցին ազգապահպան մեծ դեր է կատարել, հատկապես երբ հայ ժողովուրդը պատմական հանգամանքների բերումով զրկվել է անկախ պետականությունից։ Հայոց եկեղեցին պահպանել ու մեզ է հասցրել մշակութային բազում արժեքներ, ազգային սովորույթներ, ծեսեր և տոներ։ Բացի դրանից մեր հայրենիքի տարբեր անկյուններում եղածբազմաթիվ եկեղեցիները, տաճարները, վանքերը հայ մշակութային ժառանգության և Հայ առաքելական եկեղեցու անբաժան
մասն են, անգամ եթե այդ շինություններն այսօր կանգուն չեն կամ
Հայաստանի ներկայիս տարածքից դուրս են։ Պատահական չէ, որ
օտար տիրապետողները հաճախ են քանդել հայկական եկեղեցիները կամ վերածել մզկիթի, պահեստի, գոմի, քանզի հասկացել
են, որ եկեղեցին կարևոր դեր ունի ժողովրդի կյանքում:
Եկեղեցիները կարող են վնասվել նաև մեր երկրում, եթե մենք
անփույթ ու անխնամ վարվենք
նրանց հետ, մեր ուժերի ներածին չափով մասնակից չլինենք
նախորդ սերունդների ստեղծած
և մեզ ժառանգություն հասած
հարստության պահպանմանը։
Հետևաբար մենք պետք է սիրենք ու պահպանենք մեր եկեղեցիները, տաճարները, վանքերը, մեր ազգային հոգևոր
հարստությունը։


Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք ձեր բնակավայրի եկեղեցու մասին։ Համառոտ
    նկարագրե՛ք. որտե՞ղ է գտնվում, ինչպիսի՞ն է նրա դիրքը։
    Գործու՞մ է, այսինքն` այնտեղ քահանա կամ ուրիշ հոգևորական կա՞։
  2. Հանրագիտարանից, ուրիշ գրքերից և լրացուցիչ այլ աղբյուրներից փորձե՛ք իմանալ` երբ է կառուցվել ձեր բնակավայրի եկեղեցին։ Հնարավոր է, որ դուք չիմանաք ստույգ տարեթիվը, կարելի է պարզել գոնե մոտավոր ժամանակը։
  3. Ձեր բնակավայրում, նրա շրջակայքում կամ այլ տեղերում
    եղած ուրիշ ի՞նչ եկեղեցական կառույցներ գիտեք։ Ձեր դասընկերներին համառոտ պատմե՛ք այդ մասին։ Ի՞նչ ավանդապատումներ կամ համանման պատմություններ գիտեք այդ
    կառույցների մասին։