Հայրենագիտություն

Ծաղկաձոր

Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Քաղաքը իր հիմնական մասով փռված է Թեղենիս լեռան արևելյան լանջին, այն իր նշանակությամբ համարվում է հանրապետության զբոսաշրջության առաջատար կենտրոններից մեկը: Բնակչությունը կազմում է մոտ 1700 մարդ:
Ծաղկաձորը որպես բնակավայր հայտնի է վաղնջական ժամանակներից: Ծաղկաձոր քաղաքի անվանումը կապված է Ծաղկունյաց լեռների անվանումից: Հնում այն կոչվել է Ծաղկոցաձոր: Վաղ միջնադարում գավառը հանդիսացել է արքունի Արշակունիների որսատեղի: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թ. եկեղեցի է կառուցում Կեչառույքում այն անվանելով Գրիգոր Լուսավորչի անվամբ` հիմք դնելով հռչակավոր Կեչառիս վանական համալիրին: 1051 թ. նա կառուցում է երկրորդ եկեղեցին` Սբ. Նշանը:Այս շրջանում է կառուցվում նաև Սբ. Հարություն եկեղեցին:
17-րդ դարի հիշատակարաններում նշվում է, որ դեռևս կանգուն էին վանքի բոլոր եկեղեցիներն ու մատուռները: Կեչառիսի վանքը, 1828 թ-ի ավերիչ երկրաշարժից հետո, երբ փլվել էին բոլոր գմբեթները, 1830-ական թվականներին որոշ չափով մաքրվեց, բարեկարգվեց:
Նախքան խորհրդային կարգեր հաստատելը Ծաղկաձորը վեր էր ածվել Երևանի նահանգի առողջարանային կենտրոնի, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում նահանգի բաձրաստիճան պաշտոնյաները և այն միաժամանակ բնակեցվել էր ռուսներով, որը իրենից ներկայացնում էր մի մեծ բնակավայր:
Քաղաքի անբաժանելի մասն է կազմում ճոպանուղին, որի 5 կայանները կառուցվել են 2004-2007 թթ. ընթացքում` ավստրո-իտալական <<Լայտներ>> ընկերության կողմից:Կառուցվել են նաև շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ: Այստեղ ձմռան ամիսներին իրենց հանգիստն են անցկացնում ինչպես հանրապետության բնակիչները, այնպես էլ արտերկրներից ժամանած ձմեռային մարզաձևերի հազարավոր սիրահարներ: Ծաղկաձորի կրոնա-մշակութային օջախ է հանդիսանում Կեչառիսի վանական համալիրը, որը ամբողջությամբ վերանորոգվել է 2001 թ-ին: Այն ոչ միայն հանրապետության բնակչության, այլև հանրապետություն այցելած զբոսաշրջիկների սիրված վայրերից է: Այստեղ է գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարանը:
Քաղաքում է գտնվում հայ ժողովրդի տաղանդավոր զավակներ` Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:
Ծաղկաձորը Հայաստանի ամենասիրելի և նրա սահմաններից դուրս ամենահայտնի հանգտյան գոտին է: Ծաղկաձորը եզակի է նրանով, որ գրավում է զբոսաշրջիկներին ողջ տարին. ձմռանը` իր լանջերի շլացուցիչ ճերմակությամբ, իսկ տարվա մնացած եղանակներին` գունագեղ և բուրմունավետ բնությամբ: Քաղաքի այս առանձնահատկությունը դարձնում է նրան գրավիչ, հրապուրիչ ու հիշարժան:
Այս քաղաքում հոգնելու միակ պատճառը տպավորությունների առատությունն ու հետաքրքիր հանգիստն է: Ծաղկաձորում, դուք միշտ կարող եք վայելել քաղաքացիների հյուրընկալությունը, որտեղ բոլորը ազատ հաղորդակցվում են հյուրերի հետ:

Без рубрики

«Եղեգնուհի» 3-րդ մաս 13.04.2021

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառին սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։

Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի բերան։

Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ աշխատում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։

Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։

― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունը սովորել անգիր:

Տաշեղ-Փայտը տաշելիս առաջացած մանը շերտեր

շյուղ-Ոստ, դալար ճյուղ, շիղ

բղուղ- Պանրի՝ թթվի ևն մեծ կճուճ:

  1. Կանաչով նշված բառերը բաժանել մասերի և բացատրել:

Մշտադալար-միշտ դալար     Տարվա բոլոր եղանակներին կանաչ տերևներ կամ փշատերևներ ունեցող:

Իրիկնադեմին- իրիկուն դիմաց    Երեկոն ընկնելու ժամանակը, իրիկնամուտ, իրիկնապահ:

  1. Ինպես Եղեգնուհին հայտնվեց պառավի տանը:

Ծառը կտրելիս մի կոկ տաշեղ պատուհանից դուրս ընկավ մի պառավի տուն, իսկ պառավը տեսնելով տաշեղը՝ շատ որախացավ և նրանով ծածկեց մի բղուղի բերան։ Հենց պառավը տնից հեռացավ, բղուղի խուփը տեղից թռավ ևդարձավ մի գեղեցիկ աղջիկ՝ առաջվա Եղեգնուհին, բայց այս անգամ զարդարված էր պարզ և գեղեցիկ հագուստով:

  1. Բնութագրեք Եղեգնուհուն:

Եղեգնուհին շատ գեղեցիկ և մաքրասեր աղջիկ էր:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 13.04.2021

868. Միմյանցից  90  կմ  հեռավորության  վրա  գտնվող  երկու վայրերից  իրար  ընդառաջ  դուրս  եկան  երկու  ավտոմեքենա:  Երբ   նրանք  հանդիպեցին,  պարզվեց,  որ  առաջինը  անցել  է  ճանապարհի  1/5     մասը:   Որքա՞ն  ճանապարհ էր  անցել   նրանից  յուրաքանչյունը   մինչև   հանդիպումը: 

Լուծում

  1. 90:5×1=18կմ-առաջինը
  2. 90-18=72կմ-երկրորդ:

869. 20լ  բենզինն  արժե    7600  դր:  Վարորդը  որքա՞ն  պետք  է  վճարի ՝  ավտոմեքենան  35լ     բենզինն  լցնելու  համար: 

Լուծում

  1. 7600:20=380
  2. 380×35=13300դր

Պատ.՝ 13300դր 35լ համար:

870. Աննան  24 տետրի համար  վճարեց  560դր-ով ավելի,  քան  Անին  ՝  16 տետրի  համար:  Արան  որքա՞ն  պետք է վճարի  ՝ այդ տետրերից   12  հատ  գնելու   համար:

Լուծում

1)  24-16=8

2)  560:8=70դր-I տետր

3)  12×70=840դր

Պատ.՝ 840դր: