Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.04.2021

833.

1) 210-110=100-Նուռ

2) 460-100=60-Տանձ

3) 210-(100+60)=50-Խնձոր

Պատ.՝  խնձոր-50,   տանձ-60,  նուռ-100:

834.

3 տակառում-480լ ջուր

I և II-300լ ջուր

II  և III-320լ ջուր

Յուրաքանչուր տակառ-?

Լուծում

  1. 480-300=180լ ջուր-III տակառ
  2. 320-180=140լ ջուր-II տակառ
  3. 480-(180+140)=160լ ջուր-I  տակառ

         Պատ.՝  I տակառ-160լ ջուր,  II տակառ-140լ ջուր,   III տակառ-180լ ջուր:

824.

1 ժամ-4000 թերթ

Օրական-32000 թերթ

3 ժամ-?

Լուծում

1) 3×4000=12000 թերթ

2) 32000-12000=20000 թերթ

Պատ.՝ 20000 թերթ:

823.

I հեծյալ-8 կմ/ժ

II հեծյալ-10 կմ/ժ

Միչև հեռավորություն 3 ժամ հետո-?

Լուծում

1) 3×8=24 կմ/ժ-I հեծյալ

2) 3×10=30 կմ/ժ- II հեծյալ

3) 30-24=6 կմ

Պատ.՝ 6 կմ:

Մայրենի

Թեսթ 3 Ջանի Ռոդարի «Ջելսոմինոյի արկածները»

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

—Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

—Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

—Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

Անգամ,  երբ,  սուրբ,  ավելորդ:

2. Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Քաղհան-քաղել + հանել

Շրջակայք-շուրջ + կայք

Ակնթարթ-ակն + թարթել

Շաղակրատել-շաղ + ա + կիր + ատել:

3. Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան — սանդուղք      

բ/ սիրուն — գեղեցիկ

գ/ բղավել — ճչալ            

դ/ դաշտ – արտ:     

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր — սխալ

դ/տանձ – պարզ:

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով. 

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին – եզակի:

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ առավոտյան –գոյական – սխալ

դ/  միտք – գոյական:

7. Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

Կատակ-կատակել,  երազ-երազել,   կախարդ-կախարդել,  միտք-մտորել:

8. Որ՞ն է տրված  նախադասության ենթական.


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

Ջելսոմինոն:

9. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն:

10. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ  ամբողջ շրջակայքն իմացավ  պատահածի մասին:

11. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Ջելսոմինոն բարի, սուրբ ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

12. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը-Ջելսոմինոյի հիմնական նպատակը:

դ / սանդուղք բերելը

13. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  

Նա մտածեց, որ օգտվի իր կախարդական ձայնից, և երբ նա գոռաց, տանձերը թափվեցին:

14. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Բնակիչների մի մասը մատածում էր , որ նա կախարդում է տանձերին , իսկ մյուս մասը մտածում էր , որ նա խաղում է:

15. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն: