Մայրենի

Թեսթ 1 Ջանի Ռոդարի «Տարօրինակ Հարցեր»

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:


Ամբողջ,  անգամ, երբեք, դարձավ:

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:


ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով — շրջերես


դ/բոլորին հակառակ:

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:


Վատ-լավ,

սովորական-անսովոր

պարզ-դժվար, անհասականալի, պղտոր

երկար-կարճ:

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր – բարդ:

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը                             

բ/ հարցերին            

գ/ դարակները         

դ/ խրճիթ  — եզակի թիվ:

6.Տեքստից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Գոյական-տղա, հարցեր, դարակներ

Ածական-պարզ, երկար,  վատ, սովորական նոր, մեծ:

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է     ձանձրացնել
բ/չէր կարողանում     չկարողանալ
գ/դնեն                          դնել        
դ/դարձավ                   դառնալ:

8. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա-ստվերը, ամպերը, նամականիշները

Ստորոգյալ-ունի, չեն գրում, չեմ խմում:

9. Ո՞րն է  կլոր  տարի   դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին — կլոր տարի
դ/ տարվա կեսը

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                          Կաղամբ:

11. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Տղան շատ հետաքրքրասեր էր:

12. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

Պատասխան՝ գ) տարբերակ:

13. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Ինչուիկը  հուսահատվելով գնաց սարի գագաթ և այնտեղ կառուցեց մի տնակ:

14. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

  1. Ինչ՞ու  թերթերը գիրք ունեն:

Որ  այդ էջերին գրվեն հեքիաթներ,  դառնա գիրք և բոլոր մարդիկ կարդան:

2. Ինչ՞ու  ջուրն բաժակ ունի:

Որ   ծորակից լցվի և մարդիկ կարողանան  խմեն:

3. Ինչ՞ու  անիվները մեքենա ունեն:

Որ  այդ մեքենան շարժվի և անիվները նրան տեղ հասցնեն:

15. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչ՞ու  բմբուլն բարձ ունի:

Ինչ՞ու   ոտքերը մարդիկ ունեն:

Ինչ՞ու տերևները  ծառ  ունեն:

Ինչ՞ու  դռները   պահարան  ունեն: