Բնագիտություն

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:

Գյուղատնտեսությունը տնտեսության խոշոր ճյուղերից է, որը բաղկացած է երկու ճյուղերից՝ անասնապահությունից և բուսաբուծությունից:

2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:

Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ:

4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Օրվա ընթացքում իմ սննդի մեջ օգտագործում եմ հաց, կարտոֆիլ, կաթ,կաթնաշոռ, թթվասեր, թեյ, խնձոր, բանան, գազար, կաղամբ:

5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը:

6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Մայրենի

«Ոսկու կարասը» 31.03.2021

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքծը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։

Աղքատ- հարուստ

Անգետ-բանիմաց

Գոռալ-լռել

Ճշմարիտ-սուտ, կեղծ:

  1. Բացատրել  կարմիրով  նշված  դարձվածքները։

Աչքդ լուս-ուրախ առիթով շնորհավորական խոսք է

       աչքերը չորս է բաց անում- շատ ուշադիր նայել:

  1. Նարնջագույնով  նշված  բառերը  բառակազմորեն  վերլուծել՝ արմատ, ածանց։

Վարուցանքի-վարել(արմատ)-ցանք(արմատ)-բարդ բառ

Թագավոր-թագ (արմատ)+ավոր( ածանց):

  1. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։

  Քանի որ հողատերը իր հողը վարձով էր տվել հարևանին,  իսկ նա էլ գտել էր ոսկու կարասը , արդար էր գտնում , որ դա հողատիրոջն է , իսկ նա էլ  հակառակը՝ ասում էր , որ քանի որ արդեն վարձակալել է արդեն հարևանինն է:

  1.  Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։

Մարդու  ազնիվ , բարի, կամեցողության հատկանիշի մասին է խոսում այս արարքը:

  1. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։

Թագավորը շատ ագահ էր և չար, այդ իսկ պատճառով, երբ նա էր բացում կարասը մեջը ոչ թե  ոսկի է լինում այլ  օձեր:

Անգլերեն

Answer questions

1) What are you doing today?

I am going to cinema to watch a movie.

2) What does Aram like to do on Saturdays?

Aram likes to play football with his friends on Saturdays.

3) When do we go back to school?

We go back to school 1st of September.

4) Where are they going now?

They are going to the pet shop to buy some food for pets.

5) Where does Anush go with his boyfriend?

Anush goes with his boyfriend to cinema.

6) Why is Alen so happy?

Alen is so happy, because he has a lot of friends.

7) Does Alex like to do homework?

No, Alex doesn’t like to do homework.

8) Do you live in a flat?

Yes, i live in a flat.

9) Are they going to school?

No, they are not  going to  school.

10) Is  it going to rain today?

No, it isn’t going to rain today.

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 30.03.2021

847 (ա) Արտահայտել:

1 սմ-ը մետրով

1մ=100սմ

1սմ=1/100մ

1 դմ-ը մետրով

1մ=10դմ

1դմ=1/10մ

1 մ-ը կիլոմետրով

1կմ=1000մ

1մ=1/1000կմ

1 մմ-ը սանտիմետրով

1սմ=10մմ

1մմ=1/10սմ:

849  (բ) Կատարել գործողությունները:

18լ  80մլ + 10լ  980մլ – 5լ  250մլ=28լ  1060մլ-5լ   250մլ=23լ   810մլ

24լ   240մլ – 5լ  600մլ + 8լ  405մլ=23լ   1240մլ-5լ  600մլ+8լ  405մլ=18լ  640մլ+8լ   405մլ=26լ   1045մլ=27լ 45մլ:

Մայրենի

Ածականի համեմատության աստիճանները 29.03.2021

Կան  ածականներ, որոնց  ցույց  տված  հատկանիշը  համեմատելի է: Համեմատության  աստիճանները  երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:

Դրական աստիճանում բառն իր ուղիղ ձևն  ունի, օր. Լավ, բարի, գեղեցիկ…

Համեմատական աստիճանում այն համեմատվում է մեկ այլ հատկանիշի հետ, որի համար օգտագործում ենք ավելի, պակաս բառերը, օր.`ավելի լավ, ավելի բարի, պակաս գեղեցիկ…

Գերադրական աստիճանում ածականը ցույց է տալիս մի այնպիսի հատկանիշ, որը բոլորից լավն է: Կազմվում է ամենա բառի կամ գույն ածանցի միջոցով- օր.`ամենալավ կամ լավագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն, ամենաբարի…

Առաջադրանքներ՝

Դուրս  գրել  ածականները   և  գոյականները:

Հրամանատարը  հասավ  սիրելի   ընկերներին, որպեսզի երկրորդ  անգամ  փրկի նրանց վտանգից:(3գոյական, 1 ածական)

Գոյական-հրամանատար, ընկերներ, վտանգ

ածական-սիրելի

Երբ հեռվում հանգչեցին  վերջին  լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3գոյական, 2ածական)

Գոյական-Անահիտ,  լույսեր,  շշուկ

ածական-փոքրիկ, վերջին

Ես սիրում  եմ  հորդառատ  անձրևը. Այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2գոյական, 2ածական)

Գոյական-անձրև,  հիշողություններ

ածական-հորդառատ, հաճելի

Առաջին  անգամն էր, որ  նա   ջերմ սեր էր  զգում  կրտսեր  քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3գոյական, 2 ածական)

Գոյական-քույր, Մարգարիտ, սեր

ածական-կրտսեր,  ջերմ

Նա  հարյուր  հատ  գունավոր  ծաղիկներ  էր  ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի  հարսանեկան  տոնը:(3գոյական, 3 ածական)

Գոյական-ծաղիկներ, տոն,  զույգ,    

ածական-գունավոր, գեղեցիկ,  հարսանեկան:

Բառերը  հոգնակի  դարձնել:

Մարդ-մարդիկ,  դաս-դասեր,  սյուն-սյուներ,   ձուկ-ձկներ,   մատ-մատներ,   ձեռ-ձեռներ,  ոտ-ոտներ,   հարս-հարսներ,   գրատուն-գրատներ,   ձեռագիր-ձեռագրեր,   պատմագիր-պատմագիրներ,   հեռախոս-հեռախոսներ,   մարդասպան-մարդասպաններ,  տղա-տղաներ,  աստղ-աստղեր,   գնդակ-գնդակներ,  գլուխ-գլուխներ:

Առանձնացրեք անձնանիշ  և  իրանիշ  գոյականները

Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հայաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:

Անձնանիշ-ռուսներ, մայրիկ,  դասընկեր, օդաչու

Իրանիշ-քաղաք,  Հայաստան,  դասացուցակ, ավտոմեքենա,  ինքնաթիռ, լավություն:

Հետևյալ  ածականները  եթե  հնարավոր է  դրեք   համեմատության երեք  աստիճաններով-Մաքուր, կաղ, հին, կարմիր, դաժան, կարճ:

Մաքուր-ավելի մաքուր-ամենամաքուր

Հին-ավելի հին-ամենահին

Դաժան-ավելի դաժան — ամենադաժան

Կարճ-ավելի կարճ — ամենակարճ:

Կաղ և կարմիր ածականները  հնարավոր չէ  դնել  համեմատության  երեք աստիճաններով:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 29.03.2021

803(ա).

Գանձասարի վանքի կառուցում սկվել է-1216թ

Ավարտվել է-1238թ

Տևել է-? տարի

Լուծում  

1238-1216=22տարի

Պատ.՝ 22տարի:

804(ա).

Երևանը հիմնադրվել է –մ.թ.ա  782թ.

Երբ կլրանա-3000ամյակ

 Լուծում

3000-782=2218թ

Պատ.՝ 2218թ:

805(ա).

Գրիգորը ծնվել է-2002թ  ապրիլի 12-ին

Քույրը-?,  2 տարի  22օր հետո

Լուծում

  1. 2002+2=2004թ
  2. 22+12=34

Ապրիլը 30 օր է

34-30=4-մայիս

Պատ.՝  քույրը ծնվել է   2004թ մայիսի 4-ին:

810.

Բաժնարար-7

Քանորդ-12

Մնացորդ-3

Թիվը-?

Լուծում

7×12+3=87-թիվը

Պատ.՝ թիվը՝ 87:

Մայրենի

Բառուբան 27.03.2021

  1. Գտած բառերից առանձնացնել 20 բառ։ Գրել  դրանց հոմանիշները և հականիշները։

Հոմանիշ                                                       

դեմ-անհամաձայն,  երկ-վեպ, թերթ-լրագիր,  կինո-ֆիլմ,  շահ-թագավոր, շահում-օգուտ,  սուր-թուր,  սար-լեռ,  մահ-վախճան, հուշ-հիշողություն,  ահ-վախ, երկյուղ,  բաժակ-ըմպանակ,    բուժակ-բժշկի օգնական,  կցորդ- մասնակից,  օգնող,  լրացնող  մարդ,  ցամաք-աշխարհամաս,  չոր տեղ, թույն-մահադեղ,  կարթ- ձուկ որսալու  հարմարանք:

Հականիշներ- դեմ-կողմ, համաձայն,  ցամաք-ջրային,  բաժակ-ափսե,

շահում-կորուստ, թույն-հակաթույն:

2.Նոր բառեր կազմել այդ բառերով՝ հնարավորության դեպքում։

Վախ-վախկոտ, անվախ, վախենալ

ահ-ահավոր, ահարկու

դեմ-դիմադրել, դեմառդեմ

ցամաք-ցամաքային

թույն-թունավոր, հակաթույն

կողմ-կողմնապահ, կողմնակից

շահում-շահել:

3.Գրել բառերի տեսակները՝ ըստ կազմության (պարզ, բարդ, ածանցավոր)։

Պարզ-վախ, ահ, դեմ,  ցամաք,  թույն,  կողմ                     

Բարդ-հակաթույն, կողմնապահ, կողմնակից,  դեմառդեմ Ածանցավոր-ահավոր,  վախկոտ, անվախ, թունավոր,  ցամաքային, բուժակ:

Մայրենի

Ուսումնական գարուն 26.03.2021

  1. Կարդալ Բարոն Մյունխհաուզենի արկածները։

2. Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ։

Ինձ շատ  դուր եկավ  «Բարոն Մյունխհաուզենի արկածները»: Իմ կարծիքով, նա ուրախ, հետաքրքրասեր մարդ էր:  Նա պարծենկոտ էր, մի քիչ գլուխգովան և շատ զվարճասեր:

3.Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։

Ինձ շատ դուր եկավ «Արտասովոր եղջերուն» պատմվածքը: Այն ինձ չհամոզեց: Այն ուրախեր, զվարճալի: Բայց իհարկե, ես չեմ  կարծում, որ եղջերուի գլխին կարող է ծառ աճել:

Ոչ մի պատմություն ինձ չհամոզեց: Դրանք իհարկե, հետաքրքիր էին, բայց իրական չէին:

4.Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։

Ինձ դուր եկավ այն մասը, որ մի տարի ետու, Բարոն Մյունխհաուզենը որսի ժամանակ տեսնում է մի եղջերու, որի գլխին մի մեծ ծառ: Բարոն Մյունխհաուզենը հասկանում է, որ դա այն եղջերուն է, որին  նա կրակել է բալի  կորիզներով: Ես հասկացա, որ դա   կատակ  է  հումոր  և շատ  զվարճացա:

5.Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր՝ համառոտ պատմելով հեքիաթի մասին։

6.Նկարիր քեզ դուր եկած հատվածը և կցիր նկարները քո պատրաստած նյութին։

7.Մի պատմություն էլ դու հորինիր՝ հետևելով Մյունխհաուզենի օրինակին։

Օրերից մի օր հայրիկիս հետ գնացել էի անտառ որսի: Հանկարծ երկնքում մի մեծ բադ երևաց: Հայրիկս պատրստվում էր կրակել, բայց ուշադիր նայելով նկատեց, որ դա ամենևին էլ  բադ  չէր:

Ես զարմացած ճչացի.

—Հայրի՛կ, սա բադ չէ: Նայի~ր, սա թռչող նապաստակ է:

Հայրիկս սկզբում  չհավատած, կարծեց կատակ եմ անում: Բայց ուշադիր նայելով հասկացավ, որ ես ճիշտ եմ ասում և նա շատ զարմացավ: Սկզբում մենք ուզում էինք կրակել, բայց որոշեցինք չկրակել: Թող այդ անսովոր և տարօրինակ կենդանին ապրի:

Ռուսերեն

Николай Носов «Автомобиль»

Когда мы с Мишкой были совсем маленькими, нам очень хотелось покататься на автомобиле, только это никак не удавалось. Сколько мы ни просили шофёров, никто не хотел нас катать. Однажды мы гуляли во дворе. Вдруг смотрим — на улице, возле наших ворот, остановился автомобиль. Шофёр из машины вылез и куда-то ушёл. Мы подбежали. Я говорю:

— Это “Волга”.

А Мишка:

— Нет, это “Москвич”.

— Много ты понимаешь! — говорю я.

— Конечно, “Москвич”, — говорит Мишка. — Посмотри, какой у него капор.

— Какой, — говорю, — капор? Это у девчонок бывает капор, а у машины — капот! Ты посмотри, какой кузов. Мишка посмотрел и говорит:

— Ну, такое пузо, как у “Москвича”.

— Это у тебя, — говорю, — пузо, а у машины никакого пуза нет.

— Ты же сам сказал “пузо”.

— “Кузов” я сказал, а не “пузо”! Эх, ты! Не понимаешь, а лезешь!

Мишка подошёл к автомобилю сзади и говорит:

— А у “Волги” разве есть буфер? Это у “Москвича” — буфер.

Я говорю:

— Ты бы лучше молчал. Выдумал ещё буфер какой-то. Буфер — это у вагона на железной дороге, а у автомобиля бампер. Бампер есть и у “Москвича” и у “Волги”.

Мишка потрогал бампер руками и говорит:

— На этот бампер можно сесть и поехать.

— Не надо, — говорю я ему.

А он:

— Да ты не бойся. Проедем немного и спрыгнем. Тут пришёл шофёр и сел в машину. Мишка подбежал сзади, уселся на бампер и шепчет:

— Садись скорей! Садись скорей! Я говорю:

— Не надо!

А Мишка:

— Иди скорей! Эх ты, трусишка! Я подбежал, прицепился рядом. Машина тронулась и как помчится!

Мишка испугался и говорит:

— Я спрыгну! Я спрыгну!

— Не надо, — говорю, — расшибёшься! А он твердит:

— Я спрыгну! Я спрыгну!

И уже начал опускать одну ногу. Я оглянулся назад, а за нами другая машина мчится. Я кричу:

— Не смей! Смотри, сейчас тебя машина задавит! Люди на тротуаре останавливаются, на нас смотрят. На перекрёстке милиционер засвистел в свисток. Мишка перепугался, спрыгнул на мостовую, а руки не отпускает, за бампер держится, ноги по земле волочатся. Я испугался, схватил его за шиворот и тащу вверх. Автомобиль остановился, а я всё тащу. Мишка наконец снова залез на бампер. Вокруг народ собрался. Я кричу:

— Держись, дурак, крепче!

Тут все засмеялись. Я увидел, что мы остановились, и слез.

— Слезай, — говорю Мишке.

А он с перепугу ничего не понимает. Насилу я оторвал его от этого бампера. Подбежал милиционер, номер записывает. Шофёр из кабины вылез — все на него набросились:

— Не видишь, что у тебя сзади делается? А про нас забыли. Я шепчу Мишке:

— Пойдём!

Отошли мы в сторонку и бегом в переулок. Прибежали домой, запыхались. У Мишки обе коленки до крови ободраны и штаны порваны. Это он когда по мостовой на животе ехал. Досталось ему от мамы!

Потом Мишка говорит:

— Штаны — это ничего, зашить можно, а коленки сами заживут. Мне вот только шофёра жалко: ему, наверно, из-за нас достанется. Видал, милиционер номер машины записывал?

Я говорю:

— Надо было остаться и сказать, что шофёр не виноват.

— А мы милиционеру письмо напишем, — говорит Мишка.

Стали мы письмо писать. Писали, писали, листов двадцать бумаги испортили, наконец написали:

“Дорогой товарищ милиционер! Вы неправильно записали номер. То есть Вы записали номер правильно, только неправильно, что шофёр виноват. Шофёр не виноват: виноваты мы с Мишкой. Мы прицепились, а он не знал. Шофёр хороший и ездит правильно”.

На конверте написали:

“Угол улицы Горького и Большой Грузинской, получить милиционеру”.

Запечатали письмо и бросили в ящик. Наверно, дойдёт.

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 25.03.2021

  1.  Մի մարդ ապրում է 17-րդ հարկում։ Իր հարկ նա վերելակով կարողանում է բարձրանալ միայն անձրևոտ օրերին, կամ էլ երբ հարևաններից մարդ կա իր հետ, իսկ մնացած դեպքերում նա մինչև 9-րդ հարկ է գնում ու այնտեղից ոտքով է բարձրանում իր հարկ։ Ինչո՞ւ։

Ես մտածում  եմ, որ դա սունկն է: Քանի որ սունկը անձրևին  մեծանում է և ձեռքը հասնում  է 17-րդ  հարկի կոճակին: Արևոտ  օրերին  նրա ձեռքը հասնում  է մինչև 9-րդ հարկի կոճակին:

2.Եթե գիշերվա 12։00-ին անձրև է գալիս, ապա կարելի՞ է արդյոք ակնկալել, որ 72 ժամ հետո արևոտ եղանակ կլինի։

72 ժամ հետո,  այսինքն 3օր հետու կարող է լինել կամ  անձրև կամ արև:

3.Ինչպե՞ս է պետք նետել թենիսի գնդակը, որ այն հետ գա Ձեզ մոտ։

Որպեսզի  թենիսի  գնդակը  հետ գա ինձ մոտ, պետք է այն նետել, հարվածել պատին:

4.Լուծեք:

5x5x5=125

5×11=55

11×3+5=38

11+3=14

5.Լուծեք:

4×4=16

4x3x3=36

4x3x6=72

4+3+6=13

6.Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

16:2=8-րդ օրը

Պատ.՝ 8-րդ օրը:

7.Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

Լուծում

60-46-1=13թիվ

Պատ.՝ 13թիվ:

8. Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն: Ինչպե՞ս բացատրել:

Իմ  կարծիքով,  եղբայրները  ծնվել  են  նույն տարվա տարբեր  ամիսերի նույն ամսա թվին: Օրինակ ՝ հունվարի տասին և դեկտեմբերի տասին:

9.Զինվորները շարք կանգնեցին միմյանցի կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար:

9×2+1=19զինվոր

Պատ.՝ 19զինվոր: