Մայրենի

«Չախչախ թագավորը»

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

 Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

Ջաղացպան- ջրաղացը բանեցնող մարդ

փոստալ- Մորթե հնամաշ գլխարկ:

բաղարջ- Առանց խյուսի և յուղի թխած գաթա

լինգ-երկար ձող

կոտ- Փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար

վեզիր- պալատականներ

  1. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

Ալրոտ- ալր(ալյուր) արմատ , ոտ ածանց

Կիսավեր-կիս (կես)արմատ, ավեր  արմատ

Մոխրոտ-մոխր (մոխիր) ամատ, ոտ ածանց

Լավություն-լավ արմատ, ություն  ածանց

Թագավոր-թագ արմատ ,ավոր ածանց

Աղբանոց —  աղբ արմատ,  անոց ածանց

  1. Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք, մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:

Վազ է տալիս – շտապում է

Բերանը ջուր առնել – լռել

  1. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Թագավորը շատ գեր էր, այդ իսկ պատճառով նրան «Չախչախ»  էին անվանում; Չախչախ- չաղ-չաղ

  1. Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:

Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ

գո′ղ անիծված,

Ջաղացպանը խոսում էր աղվեսի հետ:

  1. Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

Ճեղքում,  աղբանոցում, ջաղացում, շեմքում

Իմ հորինուկները

Մարմնամարզություն 04.03.2021

Բակում մենք հեծանիվ ենք վարում, հետաքրքիր խաղեր ենք խաղում, oրինակ՝ գործնագործ: Ես քանի որ շատ-շատ եմ սիրում մարզվել, դրա համար էլ ամեն օրը ուրախ-ուրախ գնում եմ բակ մարզվելու: