Ածական
Այն բառերը, որոնք ցույց են տալիս գոյականի հատկանիշը, կոչվում են ածականներ, օր.`մեծ աչքեր, բարի ժպիտ, փոքրիկ տուն…:
Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՛… հարցերին: ինչպիսի երեխա- չարաճճի երեխա, ինչպիսի շենք-բարձրահարկ շենք….
1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որև է մեկը:
Աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:
Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:
Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր:
Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Երջանկություն պատել էր պատանու սիրտը:
Անսպառ երջանկությունը պատել էր պատանու սիրտը:
Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:
Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:
Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:
Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:
Ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:
Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:
Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին, ստվերախիտ:
2. Դուրս գրել բոլոր ածականները:
Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:
Պայծառ, կապտավուն, սառնորակ, մաքուր, երփներանգ, արբեցնող, վարդագույն, ճերմակ, երջանիկ, կիսաբաց, հիասքանչ և թարմեցնող:
3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:
Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարաություն:
Հնություն-հին
Մեծույուն-մեծ
Լավություն-լավ
Երջանկություն-երջանիկ
Հնչեղություն-հնչեղ
Ագահություն-ագահ
Ստորություն-ստոր
Հաջողություն-հաջող
Լայնություն-լայն
Երկարություն-երկար
Ես առանձնացրեցի բոլոր գոյականների արմատները: