Բնագիտություն

Երկրի օդային հագուստը 27.02.2021

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:
Անգլերեն

Translate sentences27.02.2021

1. Լենան աշխատաում է դպրոցում: Լենան աշխատու՞մ է դպրոցում: Լենան չի աշխատում դպրոցում:

Lena work’s  at school. Does  Lena work at school. Lena  Doesn’t work  at school.

2. Նրանք սովորաբար կարդում են անգլերեն գրքեր: Նրանք սովորաբար կարդու՞մ են անգլերեն գրքեր: Նրանք չեն կարդում անգլերեն գրքեր:

They  usually read  English  books. Do they usually read English books.  They don’t read English  books.

3. Մենք ուտում ենք պաղպաղակ հիմա: Մենք ուտու՞մ ենք պաղպաղակ հիմա: Մենք չենք ուտում պաղպաղակ հիմա:

We  are eating  ice-cream now. Are we eating  ice-cream now.  We aren’t eating  ice-cream now.

4.Դու խաղու՞մ ես շախմատ լավ: Ոչ, ես չեմ կարողանում շախմատ խաղալ:

Do you play chess well.  No, I can’t play chess.

5.Նայի՛ր, Վահանը խաղում է ֆուտբոլ իր ընկերների հետ:

Look. Vahan  is  playing   football with  his  friends.

Մայրենի

«Հայաստանին»

Հազար ու մի վերք ես տեսել, — էլի´ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի´ կը տեսնես:

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի´ կը տեսնես:

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հևք ես տեսել, — էլի´ կը տեսնես:

նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի´ կը տեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի´ կը տեսնես:

Կարոլինա
Մայրենի

Տերևի ծնունդը 25.02.2021

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք 7-րդ նախադասությունը և համառոտագրեք:

Փչում  էր  սառնաշունչ  քամին:

Քամին փչում էր:

2.Տեքստում  ընդգծեք  կոչական  ունեցող  նախադասություն:

Մի՛  հուսահատվիր,  որդի՛ս, դու դեռ  կտեսնես  աշխարհի  գեղեցկությունն  ու կհմայվես նրանով:

3.Դուրս  գրեք  հոդակապով  երկու  բարդ  բառ, դրանց իմաստն  արտահայտեք բառակապակցությամբ:

Սրտաձև-սրտի ձև

նորածին-նոր ծնված

սառնաշունչ-սառը  շունչ:

4.Դուրս  գրեք  քամի, շող, ցանկանալ, դյութիչ  բառերի  հոմանիշները:

Քամի-հովիկ,  սյուք, փոթորիկ

շող- ճառագայթ

ցանկանալ- ուզենալ,  կամենալ

դյութիչ-հմայիչ,   կախարդական:

Մայրենի

«Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» Հովհ․ Թումանյան

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել, սովորել Ա-Դ հատվածների բոլոր բառերի իմաստները:

Դերվիշ- մահմեդական  հոգևորական

բաբա-ծեր  մարդ, ծերունի

փինաչի-հին  իրերը վերանորոգող,  վատ արհեստավոր

քմահաճույք-կամայական ցանկություն

տրտմել-տխրել

մարգարե-ապագա  գուշակող

շեղբ-դանակի  կտրող  մասը,  բերանը

չարագուշակ-չարիք   գուշակող,  ազդարարող:

  1. Գտնել տեքստում և բացատրել հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ դերվիշի շոր մտած, ածել, բարեմաղթել, սիրտը երկյուղ ընկնել, չնչին, ապրուստ, խուլ փողոց, ճամփա դնել, ընթրիքի շուրջ բոլորած:

Դերվիշի շոր  մտած-  դերվիշի  հագուստ  հագած

ածել- նվագել

բարեմաղթել-բարին,  լավը  ցանկանալ

սիրտը  երկյուղ  ընկնել-ինչ-որ  բանից  վախենալ,  կասկածել

չնչին-քիչ

ապրուստ-եկամուտ

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 23.02.2021

546 Պատասխանել  հարցերին:

  1. Քանի՞  հազարյակ  կա 45367  թվի   հազարյակների  կարգում:

5 հազարյակ

2.Քանի՞  հազարյակ  է  պարունակում  34560  թիվը:

34 հազարյակ

3.Ո՞րն է  3547  թվին  նախորդող   կլոր  հարյուրակը :

 3500

4.Որքա՞ն  է  3645  թվի  և դրան նախորդող  կլոր  հարյուրյակի  տարբերությունը:

3645-3600=45

5.Որքա՞ն  է  4321  թվի  և դրան նախորդող  կլոր  հազարյակի   տարբերությունը:

4321-4000=321

551  Փորձել  չորս  հատ  4-ով  և  որոշ  թվաբանական  գործողություններով ստանալ 6-ից   10 թվերը:  Կարող  ես  օգտագործել  նաև փակագծեր:

(4+4):4+4=6

(4+4)-(4:4)=7

4+4-4+4=8

4:4+(4+4)=9

(44-4):4=10

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 22.02.2021

526 Դնել  փակագծերը   այնպես, որ ստանալ  հավասարություն:

Ա) 1000-(750-250-500)=1000      

5500-(570-420:6)=5000                

բ) (1000-6400:32):4=200

2010-3200:(80×4)=2000:

527(ա) Լրացնել  դատարկ  վանդակները:

529 (Ա,բ)  Աստղատանշերը  փոխարինել  այնպիսի  թվանշաններով,  որ  ստացված  թվերը  դասավորված  լինեն  

ա)  2706,  2715,  2805

բ)  3248,  3255,  3280:

Մայրենի

«Համերգ» 22.02.2021

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

  1. Ինձ  շատ-շատ է  դոր  եկել  Հովհաննես  Թումանյանի  այս գեղեցիկ  բանաստեղծությունը:  Այստեղ  հանճարեղ  Թումանյանը  բնության  ձայները  համեմատում  է զվարթ  համերգի  հետ: Գլխավոր  «դերակատարը»  թոռնիկ-վտակն է:  Նրան ձայնակցում  է  ծերուկ  պապիկ –անտառը:

Գոյականներ —  վտակ,  ժայռ,  քարեր,  գլուխ,  ավազ,  փրփուր,  բերան,  ծերունի,  ձայն,  թոռնիկ, երգ,  անտառ,  աղմուկ,  արձագանք,   աղմուկ,  բնություն,  համերգ,  ունկնդիր,  ժայռ, միտք:

Ածանցավոր  բառեր-   բնություն,  թոռնիկ,  միտք,  անխոս,  հավերժական,  ծերուկ:

 Բարդ  բառեր-   ունկնդիր,  մտախոհ:

Մաթեմատիկա

18.02.2021 Խնդիրներ հեռավորություն հաշվելու վերաբերյալ

  1. Բեռնատարն անցավ 402 կմ, իսկ մարդատարը նույն ժամանակում անցավ 83 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ մարդատարը:

402+83=485կմ-մարդատար

Պատ.՝  485կմ:

2.Արմենն ու Անին ապրում են նույն շենքում: Առավոտյան Արմենն ու Անին միաժամանակ գնացին դպրոց՝ Արմենը ոտքով, իսկ Անին՝ հեծանվով: Արմենը դպրոց հասավ 27 րոպեում, իսկ Անին 9 րոպեով շուտ: Քանի՞ րոպեում դպրոց հասավ Անին:

27-9=18րոպե-Անի

Պատ.՝ 18րոպե:

3.Երկու քաղաքներից  իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա: Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր 717 կմ, իսկ մյուսը՝ 184 կմ: Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև:

717+184=901կմ-երկու քաղաքների  հեռավորությունը

Պատ.՝  901կմ  քաղաքների հեռավորություն:

4.Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին մարզիկն ու հեծանվորդը: Որոշ ժամանակ անց մարզիկը անցել էր 17 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 8 կմ էր: Քանի՞ կմ էր անցել հեծանվորդը:

17+8=25կմ-հեծանվորդ

Պատ.՝ 25կմ:

5.Երկու գնացք շարժվեցին  C  կայարանից: Առաջինը անցավ 73 կմ և հասավ  H  կայարան: Երկրորդը անցավ առաջինից 27 անգամ շատ ճանապարհ և հասավ  S  կայարան: Գտիր հեռավորությունը  C  և  S  կայարանների միջև:

73×27=1971կմ- C  և  S  կայարանների միջև

Պատ.՝  1971կմ:

Մայրենի

Հովհաննես Թումանյան

Այս  ֆիլմը  մեր շատ սիրելի  Հովհաննես    Թումանյանի  մասին է:  Ֆիլմը  շատ  հետաքրքիր  է և   ուսանելի:   Թումանյանը  ծնվել  է  գյուղի  քահանայի  ընտանիքում:  Նր հայրը շատ խելացի,  գրագետ  և առաջադեմ   մարդ էր:  Նա  հետաքրքրասեր,  աշխույժ,  մի փոքր էլ  չարաճճի  երեխա  էր:  Հովհաննեսը  շատ ընկերասեր  էր, միշտ  խաղում  էր իր հասակակիցների  հետ:  Նրա  ամենա մոտ ընկեր Նեսոն շատ էր սիրում  պատմել հեքիաթներ:  Տասը տարեկանում  Հովհաննեսը ընդունվեց  Ջալալօղլու  դպրոց: Այդ դպրոցի տեսուչը  մեծ  գրադարան  ուներ:  Ընթերցասեր  Հովհաննեսը  հաճախակի  էր  օգտվում  այդ  գրադարանից: Նա սիրահարվում  է տեսուչի  աղջկան և  նրան  է  նվիրում  իր առաջին  բանաստեղծությունը:  Ավարտել ով  այդ  դպրոցը, նա  իր  ուսումը     շարունակում է  Թիֆլիսի  Ներսիսյան  ճեմարանում:  Թումանյանը  շատ  սիրով  էր  սովորում  ճեմարանում,  մանավանդ , պատմության դասերը:

Որոշ  ժամանակ  անց Թումանյանը   թողնում  է  դպրոցը  և սկում է  զբաղվել   ինքնակրթությամբ՝ շատ  է կարդում,  ծանոթանում  է  Վ.  Շեքսպիրի  և  Պետրոս  Ադամյանի  հետ: Ադամյանի հետ ծանոթանալու  համար նա  դառնում  է  դերասան: Որոշ  ժամանակ  անց  աշխատանքի է  անցնում  խանութում:  Նա հրաժարվում  էր մեծահարուստների առջև խոնարհվել   և հեռանում:  Հովհաննես Թումանյանը ընկերների  հետ  ստեղծում  է գաղտնի  խմբակ  և  որոշում  են  փրկել   հայկական  դպրոցները,  եկեղեցինեը,  ազատագրել  Արևմտյան  Հայաստանը: Նա  վաճառում  է վերարկուն,  գնում  է   ատրճանակ:  Բայց հիվանդության  պատճառով   չի  կարողանում   մեկնել    ընկերների   հետ: Արևմտյան  Հայաստանի  ճանապրհին ընկերները  մահանում  են: Տասնյոթ  տարեկանում  գրում  է  «Շունն  ու  կատուն»,  իսկ  տասնիննը  տարեկանում ՝  ամուսնանում: Որոշ  ժամանակ  Թումանյանը  ընդումվում  է  եկեղեցը    որպես    քահանա,  բայց մի քանի զավեշտալի  դեպքերից  հետո  նա հեռանում  ՝ եկեղեցուց: Հովհաննեսը ուներ  տասը զավակ որոնց շատ-շատ էր սիրում:  Թումանյանի  սիրած  զբաղմունքը   լուսանկարչությունն է. նա երեք  սարք  է ունեցել:  Շատ  էր  սիրում  լուսանկարել  իր զավակներին և  Անի  քաղաքը:  Թումանյանը  շատ  ընկերասեր  էր, նրան  շրջպատոմ  էին  տաղանդավոր,  կիրթ  մարդիկ: Առողջարանում  բուժվելու  և   հանգստանալու  ընթացքում  գրեց իր հիանալի ստեղծագործություները՝ «Սասունցի   Դավիթը» «Թմկաբրդի  առումը» «Լոռեցի Սաքոն»  «Փարվանա» և,  իհարկե,  «Անուշը»: Արմեն  Տիգրանյանը « Անուշի»  հիման  վրա  ստեղծեց  հայկական  առաջին  օպերան,  որն  առաջին  անգամ  բեմադրվել  է  Գյումրիում: 

Թումանյանը շատ  հայրենասեր  էր:  մեծ  օգնություն  է  ցուցաբերում   Մեծ   Եղեռնի  գաղթականներին,  որբուկներին:  Նրա  չորս  տղաները  մարտնչում  էին ռազմի դաշտում, իսկ  մի  որդին  էլ  զոհվում  է: 

Թումանյանը  մահանում է   54 տարեկանում:  Հետագայում,  երբ  Երևանում  կառուցվում  է   նրա  թանգարանը,   աստիճանների  քանակը  խորհրդանշում   է   նրա  տարիքը:

Յուրաքանչյուր  հայ  մարդ  ծնված  օրվանից   մեծանում  է  Թումանյանի  ստեղծագործություններով: