Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։
Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։
- Ինձ շատ-շատ է դոր եկել Հովհաննես Թումանյանի այս գեղեցիկ բանաստեղծությունը: Այստեղ հանճարեղ Թումանյանը բնության ձայները համեմատում է զվարթ համերգի հետ: Գլխավոր «դերակատարը» թոռնիկ-վտակն է: Նրան ձայնակցում է ծերուկ պապիկ –անտառը:
Գոյականներ — վտակ, ժայռ, քարեր, գլուխ, ավազ, փրփուր, բերան, ծերունի, ձայն, թոռնիկ, երգ, անտառ, աղմուկ, արձագանք, աղմուկ, բնություն, համերգ, ունկնդիր, ժայռ, միտք:
Ածանցավոր բառեր- բնություն, թոռնիկ, միտք, անխոս, հավերժական, ծերուկ:
Բարդ բառեր- ունկնդիր, մտախոհ: