Անձնանիշ և իրանիշ գոյականներ
Այն գոյականները, որոնք ցույց են տալիս անձ և պատասխանում են ո՞վ, ովքե՞ր հարցերին, կոչվում են անձնանիշ գոյականներ, օրինակ՝ բժիշկ, պարուհիներ, տղաներ…
Ի՞նչ, ինչե՞ր հարցին պատասխանող գոյականները համարվում են իրանիշ գոյականներ: Իրանիշ գոյականների մեջ են մտնում նաև մի շարք շնչավոր գոյականներ, ինչպիսիք են բոլոր կենդանիները:
Կրկնություն
Գոյական
Գոյականները առարկա, անձ կամ երևույթ, զգացմունք ցույց տվող բառեր են, օրինակ՝սեղան, աթոռ, ծառ, մարդ, բժիշկ, անձրև, սեր, երջանկություն…
Գոյականները պատասխանում են ո՞վ ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին:
Գոյականները լինում են եզակի և հոգնակի:
Եզակի գոյականը ցույց է տալիս մեկ առարկա, օրինակ՝սեղան, աթոռ, շուն, քար, մարդ….
Հոգնակի գոյականը ցույց է տալիս մեկից ավել առարկանները, օրինակ՝սեղաններ, շներ, մարդիկ, քարեր…
Հայերենում գոյականի հոգնակին
Հիմնականում կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով:
Միավանկ բառերին ավելանում է եր, բազմավանկ բառերին՝ներ, օրինակ քար-քարեր, պատ-պատեր, կատու-կատուներ, սեղան-սեղաններ:
Այս ընդհանուր օրինաչափությունից կան միշարք շեղումներ, որոնք կուսումնասիրենք ավելի ուշ:
Կարոլինա