Մաթեմատիկա

18.02.2021 Խնդիրներ հեռավորություն հաշվելու վերաբերյալ

  1. Բեռնատարն անցավ 402 կմ, իսկ մարդատարը նույն ժամանակում անցավ 83 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ մարդատարը:

402+83=485կմ-մարդատար

Պատ.՝  485կմ:

2.Արմենն ու Անին ապրում են նույն շենքում: Առավոտյան Արմենն ու Անին միաժամանակ գնացին դպրոց՝ Արմենը ոտքով, իսկ Անին՝ հեծանվով: Արմենը դպրոց հասավ 27 րոպեում, իսկ Անին 9 րոպեով շուտ: Քանի՞ րոպեում դպրոց հասավ Անին:

27-9=18րոպե-Անի

Պատ.՝ 18րոպե:

3.Երկու քաղաքներից  իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա: Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր 717 կմ, իսկ մյուսը՝ 184 կմ: Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև:

717+184=901կմ-երկու քաղաքների  հեռավորությունը

Պատ.՝  901կմ  քաղաքների հեռավորություն:

4.Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին մարզիկն ու հեծանվորդը: Որոշ ժամանակ անց մարզիկը անցել էր 17 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 8 կմ էր: Քանի՞ կմ էր անցել հեծանվորդը:

17+8=25կմ-հեծանվորդ

Պատ.՝ 25կմ:

5.Երկու գնացք շարժվեցին  C  կայարանից: Առաջինը անցավ 73 կմ և հասավ  H  կայարան: Երկրորդը անցավ առաջինից 27 անգամ շատ ճանապարհ և հասավ  S  կայարան: Գտիր հեռավորությունը  C  և  S  կայարանների միջև:

73×27=1971կմ- C  և  S  կայարանների միջև

Պատ.՝  1971կմ:

Մայրենի

Հովհաննես Թումանյան

Այս  ֆիլմը  մեր շատ սիրելի  Հովհաննես    Թումանյանի  մասին է:  Ֆիլմը  շատ  հետաքրքիր  է և   ուսանելի:   Թումանյանը  ծնվել  է  գյուղի  քահանայի  ընտանիքում:  Նր հայրը շատ խելացի,  գրագետ  և առաջադեմ   մարդ էր:  Նա  հետաքրքրասեր,  աշխույժ,  մի փոքր էլ  չարաճճի  երեխա  էր:  Հովհաննեսը  շատ ընկերասեր  էր, միշտ  խաղում  էր իր հասակակիցների  հետ:  Նրա  ամենա մոտ ընկեր Նեսոն շատ էր սիրում  պատմել հեքիաթներ:  Տասը տարեկանում  Հովհաննեսը ընդունվեց  Ջալալօղլու  դպրոց: Այդ դպրոցի տեսուչը  մեծ  գրադարան  ուներ:  Ընթերցասեր  Հովհաննեսը  հաճախակի  էր  օգտվում  այդ  գրադարանից: Նա սիրահարվում  է տեսուչի  աղջկան և  նրան  է  նվիրում  իր առաջին  բանաստեղծությունը:  Ավարտել ով  այդ  դպրոցը, նա  իր  ուսումը     շարունակում է  Թիֆլիսի  Ներսիսյան  ճեմարանում:  Թումանյանը  շատ  սիրով  էր  սովորում  ճեմարանում,  մանավանդ , պատմության դասերը:

Որոշ  ժամանակ  անց Թումանյանը   թողնում  է  դպրոցը  և սկում է  զբաղվել   ինքնակրթությամբ՝ շատ  է կարդում,  ծանոթանում  է  Վ.  Շեքսպիրի  և  Պետրոս  Ադամյանի  հետ: Ադամյանի հետ ծանոթանալու  համար նա  դառնում  է  դերասան: Որոշ  ժամանակ  անց  աշխատանքի է  անցնում  խանութում:  Նա հրաժարվում  էր մեծահարուստների առջև խոնարհվել   և հեռանում:  Հովհաննես Թումանյանը ընկերների  հետ  ստեղծում  է գաղտնի  խմբակ  և  որոշում  են  փրկել   հայկական  դպրոցները,  եկեղեցինեը,  ազատագրել  Արևմտյան  Հայաստանը: Նա  վաճառում  է վերարկուն,  գնում  է   ատրճանակ:  Բայց հիվանդության  պատճառով   չի  կարողանում   մեկնել    ընկերների   հետ: Արևմտյան  Հայաստանի  ճանապրհին ընկերները  մահանում  են: Տասնյոթ  տարեկանում  գրում  է  «Շունն  ու  կատուն»,  իսկ  տասնիննը  տարեկանում ՝  ամուսնանում: Որոշ  ժամանակ  Թումանյանը  ընդումվում  է  եկեղեցը    որպես    քահանա,  բայց մի քանի զավեշտալի  դեպքերից  հետո  նա հեռանում  ՝ եկեղեցուց: Հովհաննեսը ուներ  տասը զավակ որոնց շատ-շատ էր սիրում:  Թումանյանի  սիրած  զբաղմունքը   լուսանկարչությունն է. նա երեք  սարք  է ունեցել:  Շատ  էր  սիրում  լուսանկարել  իր զավակներին և  Անի  քաղաքը:  Թումանյանը  շատ  ընկերասեր  էր, նրան  շրջպատոմ  էին  տաղանդավոր,  կիրթ  մարդիկ: Առողջարանում  բուժվելու  և   հանգստանալու  ընթացքում  գրեց իր հիանալի ստեղծագործություները՝ «Սասունցի   Դավիթը» «Թմկաբրդի  առումը» «Լոռեցի Սաքոն»  «Փարվանա» և,  իհարկե,  «Անուշը»: Արմեն  Տիգրանյանը « Անուշի»  հիման  վրա  ստեղծեց  հայկական  առաջին  օպերան,  որն  առաջին  անգամ  բեմադրվել  է  Գյումրիում: 

Թումանյանը շատ  հայրենասեր  էր:  մեծ  օգնություն  է  ցուցաբերում   Մեծ   Եղեռնի  գաղթականներին,  որբուկներին:  Նրա  չորս  տղաները  մարտնչում  էին ռազմի դաշտում, իսկ  մի  որդին  էլ  զոհվում  է: 

Թումանյանը  մահանում է   54 տարեկանում:  Հետագայում,  երբ  Երևանում  կառուցվում  է   նրա  թանգարանը,   աստիճանների  քանակը  խորհրդանշում   է   նրա  տարիքը:

Յուրաքանչյուր  հայ  մարդ  ծնված  օրվանից   մեծանում  է  Թումանյանի  ստեղծագործություններով: