Բնագիտություն

Երկրի օդային հագուստը 27.02.2021

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:
Անգլերեն

Translate sentences27.02.2021

1. Լենան աշխատաում է դպրոցում: Լենան աշխատու՞մ է դպրոցում: Լենան չի աշխատում դպրոցում:

Lena work’s  at school. Does  Lena work at school. Lena  Doesn’t work  at school.

2. Նրանք սովորաբար կարդում են անգլերեն գրքեր: Նրանք սովորաբար կարդու՞մ են անգլերեն գրքեր: Նրանք չեն կարդում անգլերեն գրքեր:

They  usually read  English  books. Do they usually read English books.  They don’t read English  books.

3. Մենք ուտում ենք պաղպաղակ հիմա: Մենք ուտու՞մ ենք պաղպաղակ հիմա: Մենք չենք ուտում պաղպաղակ հիմա:

We  are eating  ice-cream now. Are we eating  ice-cream now.  We aren’t eating  ice-cream now.

4.Դու խաղու՞մ ես շախմատ լավ: Ոչ, ես չեմ կարողանում շախմատ խաղալ:

Do you play chess well.  No, I can’t play chess.

5.Նայի՛ր, Վահանը խաղում է ֆուտբոլ իր ընկերների հետ:

Look. Vahan  is  playing   football with  his  friends.