Կան ածականներ, որոնց ցույց տված հատկանիշը համեմատելի է: Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական աստիճանում բառն իր ուղիղ ձևն ունի, օր. Լավ, բարի, գեղեցիկ…
Համեմատական աստիճանում այն համեմատվում է մեկ այլ հատկանիշի հետ, որի համար օգտագործում ենք ավելի, պակաս բառերը, օր.`ավելի լավ, ավելի բարի, պակաս գեղեցիկ…
Գերադրական աստիճանում ածականը ցույց է տալիս մի այնպիսի հատկանիշ, որը բոլորից լավն է: Կազմվում է ամենա բառի կամ գույն ածանցի միջոցով- օր.`ամենալավ կամ լավագույն, ամենագեղեցիկ կամ գեղեցկագույն, ամենաբարի…
Առաջադրանքներ՝
Դուրս գրել ածականները և գոյականները:
Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից:(3գոյական, 1 ածական)
Գոյական-հրամանատար, ընկերներ, վտանգ
ածական-սիրելի
Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3գոյական, 2ածական)
Գոյական-Անահիտ, լույսեր, շշուկ
ածական-փոքրիկ, վերջին
Ես սիրում եմ հորդառատ անձրևը. Այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2գոյական, 2ածական)
Գոյական-անձրև, հիշողություններ
ածական-հորդառատ, հաճելի
Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3գոյական, 2 ածական)
Գոյական-քույր, Մարգարիտ, սեր
ածական-կրտսեր, ջերմ
Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը:(3գոյական, 3 ածական)
Գոյական-ծաղիկներ, տոն, զույգ,
ածական-գունավոր, գեղեցիկ, հարսանեկան:
Բառերը հոգնակի դարձնել:
Մարդ-մարդիկ, դաս-դասեր, սյուն-սյուներ, ձուկ-ձկներ, մատ-մատներ, ձեռ-ձեռներ, ոտ-ոտներ, հարս-հարսներ, գրատուն-գրատներ, ձեռագիր-ձեռագրեր, պատմագիր-պատմագիրներ, հեռախոս-հեռախոսներ, մարդասպան-մարդասպաններ, տղա-տղաներ, աստղ-աստղեր, գնդակ-գնդակներ, գլուխ-գլուխներ:
Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները
Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հայաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:
Անձնանիշ-ռուսներ, մայրիկ, դասընկեր, օդաչու
Իրանիշ-քաղաք, Հայաստան, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, լավություն:
Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով-Մաքուր, կաղ, հին, կարմիր, դաժան, կարճ:
Մաքուր-ավելի մաքուր-ամենամաքուր
Հին-ավելի հին-ամենահին
Դաժան-ավելի դաժան — ամենադաժան
Կարճ-ավելի կարճ — ամենակարճ:
Կաղ և կարմիր ածականները հնարավոր չէ դնել համեմատության երեք աստիճաններով: