Մայրենի

Ստորակետ 26.04.2021

Շաղկապից  առաջ դրվող  ստորակետներ

Որ, երբ, քանի որ, իսկ, որովհետև …. Ստորադասական  շաղկապներից  առաջ  միշտ  դրվում  է  ստորակետ, օրինակ՝ Նրանք  հավաքվել են, քանի որ միջոցառում է:

Ու, և շաղկապներից  առաջ  դրվում է ստորակետ, եթե  նախադասության գործողություն կատարողը  փոխվում է,  օրինակ՝ Ամեն  քայլափոխին  զորքը  մոտենում էր, և արքային  թվում էր, թե  այլևս  ելք  չկա:

Այստեղ  առաջին  նախադասությունում  զորքն  էր  մոտենում,  երկրորդ նախադասությունում՝  արքան է գործողություն  կատարում:

Իսկ  եթե  լինի  Ամեն  քայլափոխին  զորքը  մոտենում  էր և շուտով   կհասներ  արքայի ամրոցին:

Ապա  այս  դեպքում  ստորակետ  չէինք  դնի, որովհետև երկու նախադասություններում էլ գործողություն  կատարողը  զորքն է:

Թվարկման  դեպքում  դրվող  ստորակետ

Հաճախ  խոսքում  հեղինակը  թվարկում է առարկաներ, հատկանիշներ, գործողություններ, անուններ… Ցանկացած  դեպքում, եթե  կա  թվարկում, անպայման  պետք է դնել  ստորակետ, օրինակ՝ Մրգերից  նա  սիրում էր  տանձը, խնձորը, խաղողը:

Անահիտը  մաքրասեր, մեծահոգի, ազնիվ  ու   շատ  բարի  աղջիկ է:

Նրանք  մոտեցան, սրբեցին  ու  դասավորեցին  աթոռները:

Կարենը, Սարգիսը, Արմանն  ու  Գոռը  գնացել  էին  անտառ:

Առաջադրանքներ ՝

1.  Գտնել  նախադասության  ենթակաները  և ընդգծել:

Ա. Ծերունին  մտավ  լքված  խրճիթը: 

Բ. Կարինեն  սիրում  էր  ճամփորդել:

Գ. Հավաքված  կանանցից  մի  քանիսն  մաքրում  էին  ձավարը:

Դ. Զորավարը  հոգատար  հայր  էր:

2 .Կետադրեք  նախադասությունները, ընդգծեք  շաղկապները:

Փոքրիկ  տղաները  խաղում  էին  դրսում, իսկ  աղջիկները  տանն էին:

Մարդիկ  բակ  դուրս  եկան, երբ  անձրևը  կտրվեց:

Մայրիկը  խիստ  բարկացավ,  ու  Անահիտը  հուզված  լաց  եղավ:

Նա  հոգնած  էր, որովհետև  ամբողջ  օրն  աշխատել  էր:

Ոչ  ոք  չէր  ցանկանում   նրան  օգնել, քանի  որ  ստախոս էր:

Արևը  շողում  էր, և եղանակը  տաք էր:

3. Կետադրեք   նախադասությունները:

Գլխարկով մարդը մոտեցավ, մեզ ողջունեց, մեղմ ժպտաց ու առանց հրաժեշտ  տալու  հեռացավ:

Հարսանիքին հավաքվել էին աղքատ, հարուստ,  նշանավոր, անհայտ, մարդիկ բոլորը  պարում  էին,  ուրախանում:

Մեքենայից դուրս եկան հորեղբայրս, մորեղբայրս, մայրիկս, պապիս ու տատիս, բայց հայրս չկար:

Նրանք զարմացած նայում էին այդ բարձրահասակ, շիկահեր, թիկնեղ, խիստ  ու  բարի  դեմքով  մարդուն,  ով  բոլորին  ժպտում էր:

Մենք նույնիսկ չէինք հիշում, թե ինչպես դուրս եկանք փողոց, և Արմենը արագ զանգահարեց հեռախոսով, ինչ որ բան պատմեց ու զայրացած վազեց անհայտ ուղղությամբ:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 26.04.2021

974.  Համեմատել:

Ա) 4/7 > 3/7    Բ) 8/14 > 7/14         գ)  11/25 > 5/25         դ) 7/15 = 7/15

6/7 > 6/9          21/24 = 21/24            22/31 < 22/23         3/14 = 3/14.

 975. Համեմատել:

Ա) 1/5սմ < 4/5սմ    բ) 7/10տ > 4/10տ    գ) 3/20ր < 6/20ր     դ)  3/12օր <  4/12օր.

976. Արտահայտել նշված միավորներով:

Ա) 3/5դմ=6 սմ                    Բ) 2/5կմ=400գ              Գ)   3/6ր=30վ

4/5սմ=8 մմ                         2/25տ=80կգ                   4/10ժ=24ր                  

1/20կմ=500դմ                    3/5տ=6ց                          7/8օր=21ժ.

977.

Աշոտ-1/7 մասը

Սուրեն-2/7 մասը

Հայկ-4/7 մասը

Ամենաշատը-?

Պատ.՝ Հայկի  բաժինը  ամենաշատն է: