Մաթեմատիկա

Մաթեմատիկա 20.04.2021

956. Ի՞նչ       սխալներ    կան   խնդիրների     տվյալների     մեջ:   

ա) Հայկն   իր   ունեցած   դրամի   4/5   մասն   օտագործեց ձմերուկ   գնելու,   իսկ   3/5   մասը ՝   սեխ   գնելու   համար:   Այդ   գնումնեից   հետո   որքա՞ն   դրամ   մնաց   Հայկի   մոտ,   եթե   նա   ուներ      1000   դրամ:

Պատ.՝ 200 դրամը   չի   բավականացնի   սեխ   գնելու   համար:

բ)    Աննան    իր    ունեցած   գւմարի   4/7    մասն    օգտագործեց    ժապավեն    գնելու    համար,    իսկ    5/7    մասը  ՝    ուլունքներ    գնելու    համար:    Որքա՞ն    դրամ    մնաց    Աննայի    մոտ    այդ    գնումներից     հետո,     եթե     նա     ուներ     1400     դրամ:

Պատ.՝  600     դրամը   չի   բավականացնի   ուլունք   գնելու   համար:

957.    Արան    իր    ունեցած    դրամի    3/5   մասը   ծախսեց   գրքեր   գնելու,    իսկ     1/5     մասը  ՝   տետր   գնելու   համար:   Որքա՞ն       դրամ   մնաց   Արայի   մոտ   այդ   գնումներից   հետո,   եթե   նա   ուներ    1000 դրամ:

Լուծում

1) (1000:5)x3=600-գիրք

2) 1000:5=200-տետր

3) 600+200=800

4) 1000-800=200 դր

Պատ.՝ 200 դրամ:

958.  Վարորդը   ձմերուկի    3/5   մասը   դատարկեց   առաջին   խանութում,   իսկ   մնացած  2500 կգ-ը  ՝   երկրորդ   խանութում:     Վարորդը     որքա՞ն        ձմերուկ    դատարկեց     առաջին         խանութում:

Լուծում

  1. 2500:2=1250
  2. 1250×3=3750 կգ

Պատ.՝   3750 կգ:

Հայրենագիտություն

ԻՄ ՀԱՎԱՏԸ, ԻՄ ԵԿԵՂԵՑԻՆ


Ձեր բնակավայրում կամ նրա շրջակայքում կա՞ն եկեղեցիներ։
Հաճա՞խ ես եկեղեցի գնում։ Ի՞նչ զգացողություններ ես ունենում
այնտեղ:
Մեր հայրենիքի գյուղերում ու քաղաքներում շատ եկեղեցիներ
կան։ Հաճախ նրանք գտնվում են գեղատեսիլ և բարձրադիր
վայրերում։ Այդ կառույցների մի մասը, մանավանդ եթե մարդաշատ քաղաքներում են կառուցված, մեծ, ընդարձակ տաճարներ
են։ Կան նաև փոքրիկ կառույցներ, որոնք մատուռ են անվանում։
Եկեղեցիները սովորական շենքեր չեն, դրանք հոգևոր իմաստ
ունեցող շինություններ են, հետևաբար մարդիկ սիրով ու խնամքով
են վերաբերվում դրանց։
Այսպիսով, մենք ունենք մեր երկիրըՀայաստանը, որը բոլոր հայերի հայրենիքն է, ունենք մեր լեզուն հայերենը, ունենք նաև
մեր հավատն ու եկեղեցին։
Ավելի քան 1700 տարի է անցել այն օրվանից, երբ հայերը
Տրդատ Մեծ թագավորի և Գրիգոր Լուսավորիչ հայրապետի
գլխավորությամբ քրիստոնեություն ընդունեցին։ Հայերից հետո
քրիստոնեություն ընդունեցին
շատ ժողովուրդներ։ Քրիստոնյաներ են հույները, վրացիները,
ռուսները, գերմանացիները, իտալացիները և ուրիշներ։ Այժմ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ
մարդ իրեն քրիստոնյա է համարում։ Մենք էլհայ քրիստոնյաներս, այդ հսկայական հանրության մի մասն ենք։ Հայոց եկեղեցին կոչվում է Հայ առաքելական եկեղեցի։ Հարյուրամյակներ շա- Սուրբ Հռիփսիմե եկեղեցին րունակ Հայոց եկեղեցին ազգապահպան մեծ դեր է կատարել, հատկապես երբ հայ ժողովուրդը պատմական հանգամանքների բերումով զրկվել է անկախ պետականությունից։ Հայոց եկեղեցին պահպանել ու մեզ է հասցրել մշակութային բազում արժեքներ, ազգային սովորույթներ, ծեսեր և տոներ։ Բացի դրանից մեր հայրենիքի տարբեր անկյուններում եղածբազմաթիվ եկեղեցիները, տաճարները, վանքերը հայ մշակութային ժառանգության և Հայ առաքելական եկեղեցու անբաժան
մասն են, անգամ եթե այդ շինություններն այսօր կանգուն չեն կամ
Հայաստանի ներկայիս տարածքից դուրս են։ Պատահական չէ, որ
օտար տիրապետողները հաճախ են քանդել հայկական եկեղեցիները կամ վերածել մզկիթի, պահեստի, գոմի, քանզի հասկացել
են, որ եկեղեցին կարևոր դեր ունի ժողովրդի կյանքում:
Եկեղեցիները կարող են վնասվել նաև մեր երկրում, եթե մենք
անփույթ ու անխնամ վարվենք
նրանց հետ, մեր ուժերի ներածին չափով մասնակից չլինենք
նախորդ սերունդների ստեղծած
և մեզ ժառանգություն հասած
հարստության պահպանմանը։
Հետևաբար մենք պետք է սիրենք ու պահպանենք մեր եկեղեցիները, տաճարները, վանքերը, մեր ազգային հոգևոր
հարստությունը։


Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք ձեր բնակավայրի եկեղեցու մասին։ Համառոտ
    նկարագրե՛ք. որտե՞ղ է գտնվում, ինչպիսի՞ն է նրա դիրքը։
    Գործու՞մ է, այսինքն` այնտեղ քահանա կամ ուրիշ հոգևորական կա՞։
  2. Հանրագիտարանից, ուրիշ գրքերից և լրացուցիչ այլ աղբյուրներից փորձե՛ք իմանալ` երբ է կառուցվել ձեր բնակավայրի եկեղեցին։ Հնարավոր է, որ դուք չիմանաք ստույգ տարեթիվը, կարելի է պարզել գոնե մոտավոր ժամանակը։
  3. Ձեր բնակավայրում, նրա շրջակայքում կամ այլ տեղերում
    եղած ուրիշ ի՞նչ եկեղեցական կառույցներ գիտեք։ Ձեր դասընկերներին համառոտ պատմե՛ք այդ մասին։ Ի՞նչ ավանդապատումներ կամ համանման պատմություններ գիտեք այդ
    կառույցների մասին։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19.04.2021

940. Դասավորել կոտորակները:

ա)  աճման կարգով:

6/17,   12/17,   4/17,   15/17,   17/17,     3/17:

3/17,    4/17,     6/17,    12/17,    15/17,     17/17:

941.  (ա,բ) Համեմտել:

ա) 3/5մ  և <4/5մ

բ)  7/10>կգ  և 4/10 կգ:

944.  4500լ  տարողությամբ ջրավազանը   ամբողջությամբ   լցված   էր   ջրով:   Այգեպանը   այդ   ջրի   2/3   մասը   օգտագործեց   այգին   ջրելու   համար:   Քանի՞   լիտր   ջուր   օգտագոծեց   այգեպանը   այգին   ջրելու    համար:

Լուծում

(4500:3)x2=3000լ

Պատ.՝ 3000լ  ջուր:

Без рубрики

Отметьте правильный вариант

Вчера ученики: а) писали тест; б) будут писать тестВ прошлом году мы: а) ездят на экскурсию; б) ездили на экскурсию
Завтра они: а) будут на концерте; б) были на концертеВчера дети: а) будут читать текст; б) читали текст
Вчера наша семья: а) отдыхала; б) будет отдыхатьВчера студенты: а) не понимают задание; б) не понимали задание
Вчера мы: а) знали ответ; б) будут знать ответЗавтра друзья: а) смотрели фильм; б) будут смотреть фильм
Вчера студенты: а) ходили в университет; б) идут в университетВ прошлом году школьники: а) были на фестивале; б) будут на фестивале
Вчера дети: а) будут гулять в парке б) гуляли в паркеЗавтра они: а) обедали в кафе; б) будут обедать в кафе
Завтра студенты: а) были на практике; б) будут на практикеВ прошлом году они: а)  не говорили по-русски; б) не говорят по-русски
Вчера туристы: а) ехали на поезде; б) будут ехать на поездеЗавтра спортсмены: а) плавали в бассейне; б) будут плавать в бассейне
Вчера мальчики: а) играли на гитаре; б) будут играть на гитареВ прошлом году мы: а) мечтали о путешествии; б) мечтают о путешествии
Մայրենի

«Եղեգնուհի» 4-րդ մաս

4-րդ մաս

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։

― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։

― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։

Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։ Թագավորի որդին ասաց.

― Ես պիտի տեսնեմ նրան։

Պառավն ասաց.

― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։

Տղան ասաց.

― Շատ լավ, բայց չուշացնես։

Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.

― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։

Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։

Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.

― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։

Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.

― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։

Աղջիկն ասաց.

― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։

― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։

Եղեգնուհին մեջտեղ բերավ մի չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.

― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս չոր ճյուղը դալարի։

Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց պատմել իր պատմությունը:

Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել, տուն է ուզում գնալ։

― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։

Աղջիկը շարունակեց.

Իսկ կաքավը սկսեց խորովել ու չոր ճյուղն էլ կանաչել:
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։

― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։

― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։

Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ, բարին այստեղ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գրեք և սովորեք:

Ճրագ-Նավթով կամ ձեթով լցրած անոթ, որի մեջ դրված պատրույգը վառում են, լամպ, կանթեղ

համբավ-Հռչակ, բարի անուն

չնաշխարհիկ-Արտակարգ կերպով լավ՝ գեղեցիկ, անզուգական, աննման

աղախին-Վարձու տնային աշխատող կին

սուփրի-Սփռոց:

2. Կանաչով նշված դարձվածքները բացատրեք:

Երեսիցդ լույս է  թափվում-շատ գեղեցիկ  ես

ուղիղն ասես-Ճիշտն ասես

հրաման առնեմ- Թույլտվություն ստանալ

ամենքի ուշք ու միտքը գրավել-ուշադրությունը գրավել

Ամենքն էլ աչք ու ականջ դառան-ուշադիլ լսեցին:

3. Թագավորի տղան ինչպե՞ս իմացավ Եղեգնուհու տեղը:

Տեսնելով  պատվերները  թագավորի  որդին հասկացավ, որ ուրիշն է կատարել այդ պատվերները և ցանկացավ իմանալ, թե ով է նա: Պառավն  էլ ասաց, որ մի աղջիկ ունի, որն էլ  կարել էր այն:

4. Գտեք այն հատվածը, որտեղ թագավորը գլխի է ընկնում, որ իր տեսած աղջիկը Եղեգնուհին է:

Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր:

5. Ի՞նչ սովորեցրեց հեքիաթը:

Ինձ սովորեցրեց այս  հեքիաթը, որ բարին հաղթում է չարին: Պետք է կատարել միշտ բարի գործեր:

6. Ի՞նչ ես կարծում, գուցե պե՞տք չէր բոշային քարեքար տալ ու սպանել:

Ես  կարծում եմ, որ պետք էր քարեքար տալ ու սպանել բոշային, որովետև նա փորձում էր սպանել եղեգնուհուն և իր տեղը զբաղեցնել:

Մայրենի

Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»

14.04.2021

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր:

Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց ձգվեց  հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դժբախտ, շաբաթվա, փորձել,  համբերությունն:


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա/ դժբախտ —  բախտավոր     
բ/ ատելի — սիրելի                   
գ/ հիվանդ — առողջ         
դ/անհետանալ — հայտնվել:

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

ա/ աստիճանաբար +
բ/   կարգին
գ/ ավելի ուշ
դ/շատ ուշ:

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ +
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր:

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական +
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական:

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը +
դ/ իր:

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ:
Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել — որոնել
գ/ լսել — ականջ դնել
դ/բնական – արհեստական +:

9.Վերնագրի´ր տեքստը:

«Սուտասան Թոմը»:


10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:

Լրացրո՛ւ  դրանք:

Սիդը հառաչեց, ձգվեց,  հենվեց արմունկին և Թոմին նայեց:

11.Գրի´ր  մեկ բառով.


ա/ մոր քույրը — մորաքույր             

բ/ միտք անել — մտորել               
գ/ ման գալ — որոնել                      

դ/ որոշում կայացնել — որոշել:

  

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Թոմը իրեն դժբախտ զգում:

Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:


13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Նա ուզում էր հիվանդ լինել, որովետև չէր ուզում գնալ դպրոց:

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ +
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր: