Հայրենագիտություն

Ծաղկաձոր

Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Քաղաքը իր հիմնական մասով փռված է Թեղենիս լեռան արևելյան լանջին, այն իր նշանակությամբ համարվում է հանրապետության զբոսաշրջության առաջատար կենտրոններից մեկը: Բնակչությունը կազմում է մոտ 1700 մարդ:
Ծաղկաձորը որպես բնակավայր հայտնի է վաղնջական ժամանակներից: Ծաղկաձոր քաղաքի անվանումը կապված է Ծաղկունյաց լեռների անվանումից: Հնում այն կոչվել է Ծաղկոցաձոր: Վաղ միջնադարում գավառը հանդիսացել է արքունի Արշակունիների որսատեղի: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թ. եկեղեցի է կառուցում Կեչառույքում այն անվանելով Գրիգոր Լուսավորչի անվամբ` հիմք դնելով հռչակավոր Կեչառիս վանական համալիրին: 1051 թ. նա կառուցում է երկրորդ եկեղեցին` Սբ. Նշանը:Այս շրջանում է կառուցվում նաև Սբ. Հարություն եկեղեցին:
17-րդ դարի հիշատակարաններում նշվում է, որ դեռևս կանգուն էին վանքի բոլոր եկեղեցիներն ու մատուռները: Կեչառիսի վանքը, 1828 թ-ի ավերիչ երկրաշարժից հետո, երբ փլվել էին բոլոր գմբեթները, 1830-ական թվականներին որոշ չափով մաքրվեց, բարեկարգվեց:
Նախքան խորհրդային կարգեր հաստատելը Ծաղկաձորը վեր էր ածվել Երևանի նահանգի առողջարանային կենտրոնի, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում նահանգի բաձրաստիճան պաշտոնյաները և այն միաժամանակ բնակեցվել էր ռուսներով, որը իրենից ներկայացնում էր մի մեծ բնակավայր:
Քաղաքի անբաժանելի մասն է կազմում ճոպանուղին, որի 5 կայանները կառուցվել են 2004-2007 թթ. ընթացքում` ավստրո-իտալական <<Լայտներ>> ընկերության կողմից:Կառուցվել են նաև շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ: Այստեղ ձմռան ամիսներին իրենց հանգիստն են անցկացնում ինչպես հանրապետության բնակիչները, այնպես էլ արտերկրներից ժամանած ձմեռային մարզաձևերի հազարավոր սիրահարներ: Ծաղկաձորի կրոնա-մշակութային օջախ է հանդիսանում Կեչառիսի վանական համալիրը, որը ամբողջությամբ վերանորոգվել է 2001 թ-ին: Այն ոչ միայն հանրապետության բնակչության, այլև հանրապետություն այցելած զբոսաշրջիկների սիրված վայրերից է: Այստեղ է գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարանը:
Քաղաքում է գտնվում հայ ժողովրդի տաղանդավոր զավակներ` Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:
Ծաղկաձորը Հայաստանի ամենասիրելի և նրա սահմաններից դուրս ամենահայտնի հանգտյան գոտին է: Ծաղկաձորը եզակի է նրանով, որ գրավում է զբոսաշրջիկներին ողջ տարին. ձմռանը` իր լանջերի շլացուցիչ ճերմակությամբ, իսկ տարվա մնացած եղանակներին` գունագեղ և բուրմունավետ բնությամբ: Քաղաքի այս առանձնահատկությունը դարձնում է նրան գրավիչ, հրապուրիչ ու հիշարժան:
Այս քաղաքում հոգնելու միակ պատճառը տպավորությունների առատությունն ու հետաքրքիր հանգիստն է: Ծաղկաձորում, դուք միշտ կարող եք վայելել քաղաքացիների հյուրընկալությունը, որտեղ բոլորը ազատ հաղորդակցվում են հյուրերի հետ:

Без рубрики

«Եղեգնուհի» 3-րդ մաս 13.04.2021

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառին սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։

Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի բերան։

Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ աշխատում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։

Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։

― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունը սովորել անգիր:

Տաշեղ-Փայտը տաշելիս առաջացած մանը շերտեր

շյուղ-Ոստ, դալար ճյուղ, շիղ

բղուղ- Պանրի՝ թթվի ևն մեծ կճուճ:

  1. Կանաչով նշված բառերը բաժանել մասերի և բացատրել:

Մշտադալար-միշտ դալար     Տարվա բոլոր եղանակներին կանաչ տերևներ կամ փշատերևներ ունեցող:

Իրիկնադեմին- իրիկուն դիմաց    Երեկոն ընկնելու ժամանակը, իրիկնամուտ, իրիկնապահ:

  1. Ինպես Եղեգնուհին հայտնվեց պառավի տանը:

Ծառը կտրելիս մի կոկ տաշեղ պատուհանից դուրս ընկավ մի պառավի տուն, իսկ պառավը տեսնելով տաշեղը՝ շատ որախացավ և նրանով ծածկեց մի բղուղի բերան։ Հենց պառավը տնից հեռացավ, բղուղի խուփը տեղից թռավ ևդարձավ մի գեղեցիկ աղջիկ՝ առաջվա Եղեգնուհին, բայց այս անգամ զարդարված էր պարզ և գեղեցիկ հագուստով:

  1. Բնութագրեք Եղեգնուհուն:

Եղեգնուհին շատ գեղեցիկ և մաքրասեր աղջիկ էր:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 13.04.2021

868. Միմյանցից  90  կմ  հեռավորության  վրա  գտնվող  երկու վայրերից  իրար  ընդառաջ  դուրս  եկան  երկու  ավտոմեքենա:  Երբ   նրանք  հանդիպեցին,  պարզվեց,  որ  առաջինը  անցել  է  ճանապարհի  1/5     մասը:   Որքա՞ն  ճանապարհ էր  անցել   նրանից  յուրաքանչյունը   մինչև   հանդիպումը: 

Լուծում

  1. 90:5×1=18կմ-առաջինը
  2. 90-18=72կմ-երկրորդ:

869. 20լ  բենզինն  արժե    7600  դր:  Վարորդը  որքա՞ն  պետք  է  վճարի ՝  ավտոմեքենան  35լ     բենզինն  լցնելու  համար: 

Լուծում

  1. 7600:20=380
  2. 380×35=13300դր

Պատ.՝ 13300դր 35լ համար:

870. Աննան  24 տետրի համար  վճարեց  560դր-ով ավելի,  քան  Անին  ՝  16 տետրի  համար:  Արան  որքա՞ն  պետք է վճարի  ՝ այդ տետրերից   12  հատ  գնելու   համար:

Լուծում

1)  24-16=8

2)  560:8=70դր-I տետր

3)  12×70=840դր

Պատ.՝ 840դր:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 12.04.2021

872. Ավտոբուսը 4 ժ-ում անցավ 240 կմ ճանապարհ: Ավտոմեքենան այդ ճանապրհը քանի՞ ժամում կանցնի, եթե գնա ավտոբուսից 20 կմ/ժ արագ:

Լուծում

1) 240:4=60 կմ/ժ

2) 60+20=80 կմ/ժ

3) 240:80=3ժ

Պատ.՝ 3ժ:

874. Գայլը, գառն ու խոտը, Աշոտը պետք է նավակով անցկացնի գետի մի ափից մյուսը: Նավակով Աշոտն իր հետ տանելու է միայն մեկը, ապա վերադառնա և տանել մյուսը: Բայց եթե գայլն ու գառը մնան իրար հետ, ապա գայլը կուտի գառանը, իսկ գառն ու խոտը մնան, ապա գառը կուտի խոտը: Ինպե՞ս պետք է վարվի Աշոտը

Առաջինը Գառին կտանի , հետո խոտը կտանի գառանը հետ կբերի գայլի մոտ , գայլին կտանի հետո խոտը:

875. 400 մ երկարությամբ թունելը 60 մ երկարությամբ գնացքը որքա՞ն ժամանակում կանցնի, եթե ընթանա 20 մ/վ:

Լուծում

1) 400մ+60մ =460մ

2) 460:20=23վ

Պատ.՝ 23վ:

Մայրենի

«Եղեգնուհի» 2-րդ մաս 12.04.2021

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։

Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գտեք և սովորեք:

Ընկղմվել-Խոր տեղում տեղավորվել, մխրճվել, թաղվել

փառավոր-Փառքի՝ փառաբանության արժանի, գովելի, նշանավոր, փառահեղ

այլանդակ-Անսովոր, օտարոտի, անճոռնի, տգեղ

շուշաբանդ- Ապակիներ գցած, ամբողջապես ապակիներով պատած

սաթ-Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն խեժ

փարատել-ցրել, հեռացնել, վերացնել, վանել

ուռկան-Ձուկ որսալու ցանցահյուս՝ թակարդ, թարբ, ձկնորսական ցանց:

  1. Գրեք կանաչով նշված բառերին իմաստով հակառակ բառեր:

գցել-բարձրացնել, վերցնել

գեղեցկություն-այլանդակություն, տգեղություն

հրեշտակ-սատանա

խարդախություն-ազնվություն

ննջել-արթնանալ:

  1. Ինչպե՞ս բոշան հայտնվեց թագավորի պալատում:

Նա սպանեց եղեգնուհուն , իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին:

  1. Գտեք այն հատվածը, որտեղ երևում է, որ Եղագնուհին միամիտ աղջիկ էր:

Եղեգնուհին միամիտ գտնվեց , որ բոշային ասաց , որ թագավորը գալու է իր ետևից : Նա էլ հակառակը՝ խորմանկ գտնվեց և սպանեց եղեգնուհուն՝  զբաղեցնելով նրա տեղը :

  1. Նկարագրեք Եղեգնուհուն:

Եղեգնուհին նուրբ , գեղեցիք և միամիտ էր:

  1. Խեղդվելուց հետո ի՞նչ էր դարձել Եղեգնուհին:

Երբ որ նրան սպանել էին, նա դարձեր է հրաշալի ձուկ:

Հայրենագիտություն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունից բացիայսօր գոյություն ունի նաև հայոց երկրորդ պետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)։ Այն ստեղծվել է 1991թ.
սեպտեմբերի 2-ին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես կոչվում է նաև Արցախի
Հանրապետություն: Լեռնային Ղարաբաղի տարածքը հիմնականում ընդգրկում է հայոց պատմական
Արցախ աշխարհը, որը դարեր շարունակ անկախության համար
մղած պայքարի օրինակ է եղել։
Ղարաբաղը Հայկական լեռնաշխարհին բնորոշ երկնասլաց
լեռներով, խոր կիրճերով ու գետահովիտներով մասնատված
մակերևույթ ունի։ Լեռնային Ղարաբաղի գրեթե կենտրոնական
մասով հյուսիսից հարավ ձգվում է Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթան։ Այս լեռներից են սկիզբ առնում Թարթառը, Խաչենագետը,
որոնց գեղատեսիլ հովիտներում
ծվարել են բազմաթիվ գյուղեր,
քաղաքներ, պատմաճարտարապետական կոթողներ: Արցախյան հուշարձաններից իրենց
վեհությամբ առանձնանում են
Գանձասարի և Ամարասի վանքերը, Քարվաճառի ժայռափոր
բերդապարիսպները, խաչքարերը և այլն։ Արցախ աշխարհը
հայտնի է իր բացառիկ գեղեցկությամբ հյուսված գորգերով,
հատկապես վիշապագորգերով։
Արցախյան բնապատկեր
Հանրապետության տարածքի հյուսիսում ձգվում են անտառներով պատված Մռավսարի լեռները, որոնց հյուսիսային լանջերին
ընկած է Շահումյանի շրջանը։
Այս շրջանի ազատագրման մարտերին մասնակցեցին և հայոց
պատմության մեջ ոսկե տառերով գրվեցին բազմաթիվ քաջարի
հայորդիներ, որոնցից են ազգային հերոսներ Շահեն Մեղրյանը,
Թաթուլ Կրպեյանը և ուրիշներ։
1920-ական թվականների
սկզբին խորհրդային իշխանությունները անարդարացիորեն
Լեռնային Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին և նրա տարածքի մի մասում ձևավորեցին
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Այնպես
արվեց, որ ԼՂԻՄ-ը ուղղակի
սահման չունենա Հայաստանի
հետ։ Հայաստանի և Ղարաբաղի միջև առաջացավ մի քանի
տասնյակ կիլոմետր լայնությամբ միջանցք։
Նայե՛ք ՀՀ և ԼՂՀ քարտեզին։ Ցո՛ւյց տվեք ԼՂՀ սահմանները և
նրան սահմանակից պետությունները։
Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ճնշումները և բռնությունները բերեցին Լեռնային Ղարաբաղում անկախության համար ազատագրական պայքարի, որը սկիզբ առավ
1988 թվականին։ Այն պսակվեց ոչ միայն հայոց պատմական
Արցախի անկախությամբ, այլև Լեռնային Ղարաբաղին հարակից
հայկական տարածքների ազատագրմամբ։ Արցախյան պատերազմում հերոսացան բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք
իրենց կյանքը չխնայեցին հայոց հողի այս փոքր հատվածի
ազատագրության համար։
Հիշե՛ք Արցախյան ազատամարտում հերոսացած ազատամարտիկների անուններ։
Արցախի ազատագրմամբ հայ ժողովուրդը կրկին ապացուցեց,
որ պայքարելու է իր զավթված պատմական հայրենիքի վերադարձի համար։ Այս պայքարին զինվորագրվելը յուրաքանչյուր
հայ մարդու սրբազան պարտքն է, քանի որ հայոց հայրենիքի
արևմտյան հսկայածավալ հատվածը դեռ սպասում է մեր նահապետ Հայկի զավակներին։
Արցախի լեռներից ճյուղավորված բարձրադիր բնական հարթության վրա է գտնվում արցախյան հաղթանակների խորհրդանիշ Շուշին։ Շուշին հայոց պատմության մեջ հայտնի է որպես
կրթության, մշակույթի` իր ժամանակի եզակի կենտրոններից
մեկը։ Շուշիում են ծնվել հայ անվանի գրող Մուրացանը, նշանավոր
պատմաբան Լեոն, մեծանուն դերասան Վաղարշ Վաղարշյանը,
տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և շատ այլ
մտավորականներ:
Շուշիից ընդամենը 10 կմ հյուսիս, ցածրադիր հարթավայրում է
գտնվում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Այստեղ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
նախագահի, կառավարության և
Ազգային ժողովի նստավայրերը։
Արցախը բազմապիսի բնական
հարստություններ ունի։ Արգավանդ
դաշտերը, արագահոս գետերը,
հարուստ ընդերքը, մեղմ եղանակը
երկրի զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծում։
Այժմ Հայաստանի և համայն
աշխարհի հայության նյութական
աջակցությամբ վերակառուցվում
են Արցախի ճանապարհները,
դպրոցները, գործարկվում են գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկությունները և
այլն։ Իսկ Արցախի բանակը, որն
ամենամարտունակն է համարվում
ողջ Հարավային Կովկասում, պատրաստ է ամեն վայրկյան արժանի
Ղազանչեցոց եկեղեցին
Շուշիում
հակահարված հասցնել իր անկախությանը սպառնացող ամեն մի
թշնամու։
Ներկայումս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ջանքերը ուղղված են ոչ միայն Արցախ աշխարհի վերականգնմանն ու զարգացմանը, այլև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։
Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
    Պատմական Հայաստանի ո՞ր տարածքն է այն ընդգրկում։
  2. Ի՞նչ գիտեք ԼՂԻՄ-ի մասին։ Ինչի՞ց սկիզբ առավ 1988
    թվականի ազատագրական պայքարը։
  3. Պատմական ի՞նչ կոթողներ կան Արցախում։
  4. Արցախյան ազատամարտի ի՞նչ հերոսների գիտեք։
  5. Երբևէ եղե՞լ եք Արցախում։ Եթե այո` համառոտ պատմե՛ք այդ
    մասին։
Մաթեմատիկա

Մաթեմատիկա 10.04.2021

  1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 7,  մնացած թվանշանները՝ 3։

1) 87337

2) 33387

3) 33378

4) 78383

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 112, 99, 89, 0

3. Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 15-ին․

1) 15, 30, 45, 101

2) 15, 30, 45, 60, 75

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 15, 30, 45, 55, 60

4. Քանի՞ րոպե է 3/4 ժամը։

1) 45

2) 30

3) 15

4) 80

5. Գտի՛ր թիվը, որը 9-ի բաժանելիս ստացվում է 4 և 8 մնացորդ։

1) 44

2) 40

3) 54

4) 84

6. Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 1000

4) 10000

7. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 10-ով։

1) Կմեծանա 10-ով

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

8. Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 10կմ 220մ > 10կմ 50մ։

1) 2

2) 1

3) 3

4) 5

9. Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կիլոմետր 25 մետրը մետրերով․

1) 5250

2) 5025

3) 5205

4) 525

10. Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 105

2) 15

3) 205

4 )25

  • Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 4-ի և՛ 8-ի։ 4000 8000
  • Քառակուսու մակերեսը 16 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։ 4
  • Լրացրու բաց թողնված բառը (բառերը)։
  • Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը Չի փոխվում ։
  • Հաշվիր 1222-2*110+6։(1+2) արտահայտության արժեքը։ 1000
  • Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
  • Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։ 48
  • Երկու պարկում միասին կա 16 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։ 12 և 4
Без рубрики, Անգլերեն

Interviewer

actor

Int.- Hello, Tom

Tom. Hi

Int. Can you tell me about a typical day  in your life for school magazine?

Tom: Yeah sure

Int. What time do you get up?

Τοm: I get up every day at 8 o’clock, because i walk my dog.

Int: When do you have your breakfast?

Tom: I have my breakfast at . First i make a shower and then  i drink  an orange juice  and eat toast,  bacon and eggs.

Int: What do you do after breakfast?

Tom: After breakfast i go to the studio.

Int: What do you do in the afternoon?

Tom: I have my lunch and go back to shoot some scenes.

Int: What do you do after work?

Tom: I finish late my work so i go home to relax.

Int: What time do you have a dinner?

Tom: I have dinner at 8 o’clock and then i study my scripts.

Մայրենի

Ղ. Աղայան «Եղեգնուհին» 10.04.2021


1-ին մաս

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։

Որդին ասում է.

― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։

Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։

Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։

Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.

― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրեք նարնջագույնով նշված դարձվածքների բացատրությունը:

Ո՞ւմ ես աչքադրել-ում ես հավանել, սիրել

կամք տուր-իրավունք տալ

միտք չունիմ-չցանկանալ

մարդի ոտք ընկած չէ-այնտեղ, որտեղ մարդ  չի մտնել:

  1. Կանաչով նշված բառերի համար գտեք հոմանիշներ:

Մինուճար-միակ

անկարելի-անլինելի

աղախիններ-սպասավորուհիներ:

  1. 1-ին հատվածից գտեք և դուրս գրեք գերադրական աստիճանով դրված մեկ ածական:

 ամենից գեղեցիկ:

Բնագիտություն

Բնագիտություն 08.04.2021

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
  2. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
  3. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
  4. Սունկը բույս է, թե  կենդանի։ Պարզաբանե՛ք։