Մաթեմատիկա

Թեստ   4 12.05.2021

1. Գտնել   այն   թիվը,   կազմված  է  70  տասնյակից  և   8  միավորից:

1)  78

2)  870

3)  708 +

4)  780:

2.  Գտնել   ամենափոքր   քառանիշ   և   ամենամեծ   եռանիշ   եռանիշ   թվերի   տարբերությունը:

1)  1000

2)  1  +

3)  999

4)  111:

3. Ինչպե՞ս կփոխվի  երկու   թվերի   արտադրյալը,   եթե   արտադրիչներից  մեկը     փոքրացվի   6  անգամ:

1)  կփոքրանա   6   անգամ  +

2)  կմեծանա   6   անգամ  

3)  կմեծանա   6-ով  

4)   կփոքրանա    6-ով:

4.  Գտնել   4758   թիվի   100-ի   բաժանելիս   ստացված   մնացորդը:

1)  5

2)  85

3)  58 +

4)  758:

5.   Ընտրել   տրված   թվանշաններից   այն   թվանշանը,   որը   տեղադրելով    աստղանիշի փոխարեն ՝   ստանալ    անհավասարություն:

4337 < 4*37

1)  1

2)  2

3)  3

4)  4  +

4337 <  4437:

6.  Ընտրել   այն   շարքը,   որտեղ   թվերը   դասավորված  են   աճման   կարգով:

1)  74287,   64362,   5193,   2662

2)  2662,   5193,  64362,  74287 +

3)  74287,  64362,  2662,   5193

4)  2662,  5193,  74287,  64362:

7.  Ընտրել  այն   պատասխանը,  որն  արտահայտում  է   6 կմ   2 մ    7 դմ-ը  դեցիմետրերով:

1)  6027 դմ +

2)  60207 դմ

3)  60027 դմ  +

4)  6270 դմ:

8.  Ընտրել  այն   պատասխանը,  որն   արտահայտում  է  1/5  ժամը  րոպեներով:

1)  12 ր

2)  36 ր

3)  48 ր

4)  24 ր +: 

9.   ուղանկյան   երկարությունը   16 սմ  է,  լայնությունը  ՝  11 սմ:  Գտնել   ուղղանկյան   պարագիծը:

1)  27 սմ

2)  54 սմ  +

3)  90 սմ

4)  180 սմ:

11.  Թվային  առանցքի   վրա  տրված  են    D (7)  և  C (15)  կետերը:  Գտնել  DC  հատվածի   երկարությունը:

Պատ.՝  DC=8 սմ :

12.  Գտնել  երկու  քառանիշ  թիվ,  որոնք  բաժանվում  են  և  5-ի,  և   10-ի:

Պատ.՝  1000,  3500:

13.  Դնել  թվաբանական   գործողության   նշանները   ( +,  -,  x,  : )   այնպես,   որ   վերականգնվի   հավասարությունը:

7 x 5 + 8=43:

14.  Տրված   թվերից  հետո   գրել   ևս  մեկ  թիվ  ըստ  օրինաչափության:

6,  7,  13,  20,  33,  53:

15.  Հաշվել  435 x ( 6000 – 5978 ) + 35400 : ( 4345 – 4285 )  արտահայտության   արժեքը:         

 435 x ( 6000 – 5978 ) + 35400 : ( 4345 – 4285 )=10160

1)  6000 – 5978=22

2)  4345 – 4285=60

3)  35400 : 60=590

4)  435 x 22=9570

5)  9570 + 590=10160:

16.  Ուղղանկյան   լայնությունը   21 սմ  է,   և   կազմում   է   երկարւթյան   1/3   մասը:   Գտնել   ուղղանկյան    մակերեսը:

Լուծում

1)  21 x 3=63 սմ

S=63 x 21=1323 սմ

Պատ.՝  S=1323 սմ:

17.  A   վայրից   հակադիր   ուղղություններով   շարժվեցին   երկու   ավտոմեքենա:   Քանի՞   ժամ   հատո   նրանց   միջև   հեռավորությունը   կլինի   780 կմ,   եթե   մեկը   շարժվում   է    70  կմ/ժ  արագությամբ.   Իսկ   մյուսը ՝   10   կմ/ժ-ով   պակաս   արագությամբ:  

Լուծում

1)  70 + 60=130 կմ/ժ

2)  780 : 130 =6 ժ

Պատ.՝  6 ժ:

Մայրենի

«Ջրի կաթիլը» 13.05.2021

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը: 

Հոգս,    կախարդություն,  կարգ, փորձել:

2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել +
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել:

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

Կլոր-շրջանաձև

Ծերուկ-ալևոր

Տկլոր-մերկ

 Պարզ-հստակ,  մաքուր:

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ  նշված նրա տեսակը.

ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ +
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ:

5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա) մարդկանցով — մարդ
բ) վայրենիներ — վայրենի
գ) կախարդություն – կախարդ +
դ) գազանիկներ – գազանիկ:

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:

ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական  +
դ) երանգ – գոյական:

 7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

երևալ- են երևում

վազվզել-վազվզում

ճանկռոտել-ճանկռոտում

պատասխանել-պատասխանեց:

8.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողը) և ստորոգյալը (գործողությունը):

Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:

Ենթակա- ծերուկը

Ստորոգյալ- զննում էր:

9.Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն: 

Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

 11.Գրի՛ր մեկ բառով.

Ա) վազ տալ — վազել
Բ) պատառ-պատառ անել —  պատառոտել
Գ) գուշակություն անել  — գուշակել
Դ) որոշում կայացնել — որոշել:

12.Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:

Խոշորացույց- կլոր, կորնթարդ,  որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում:

13.Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

Ա) կախարդություն անելը
Բ) բոլորին զարմացնելը
Գ)ամեն ինչ իրար խառնելը
Դ) ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է +:

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:

Կաթիլը  խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը  ցանկանում  էր նրանց  կարգավորել: Բայց,  քանի որ  չկարողացավ, ստիպված  դիմեց  կախարդության:  Նա  կաթիլի   վրա  լցրեց  մի  քանի  կաթիլ  վհուկի  արյուն:  Եվ  բոլոր  տարօրինակ  գազանիկները  կարմրավուն  երանգ  ստացան:

 

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

Անանուն  կախարդը  ջրի  կաթիլը  նմանեցրեց  զարհուրելի  զվարճանքի: