Այն բառերը, որոնք ցույց են տալիս թիվ, թվային կարգ, կոչվում են թվականներ, օրինակ՝ մեկ, չորս, տասնմեկերորդ…
Թվականները՝ ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:
11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսանեկրու, հիսունչորս…
100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:
Թվականների ուղղագրությունը
Պետք է հիշել, հետևյալ թվականների ուղղագրությունը ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն,ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:
Առաջադրանքներ ՝
- Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
54-Հիսունչորս
847-ութ հարյուր քառասունյոթ
6985-վեց հազար ինը հարյուր ութսունհինգ
12546-տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց
68-վաթսունութ
95-իննսունհինգ
15-տասնհինգ
58-հիսունութ
697-վեց հարյուր իննսունյոթ
89-ութսունինը:
2. Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝առանձին:
11-99 թվականները գրվում են մասին: Օրինակ ՝ երեսունյոթ, ութսունհինգ:
100-ից մեծ թվականները գրվում են առանձին: Օրինակ ՝ հինգ հարյուր տասնմեկ:
3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:
Տասը-պարզ
քսան-պարզ
երեսուն-եր-սուն-ածանցավոր
քառասուն-քառ-ասուն-ածանցավոր
հիսուն-հինգ-սուն-ածանցավոր
վաթսուն-վաթ-սուն-ածանցավոր
յոթանասուն-յոթ-(ան)-ասուն-ածանցավոր
ութսուն-ութ-սուն-ածանցավոր
իննսուն-ինը-սուն-ածանցավոր
Սուն ածանցը նշանակում է տասը: