Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:
Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:
Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:
Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:
Ընկնող աշտարակի շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել) քաղաքը:
Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:
Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:
Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:
Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:
- Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր)
Պիզայի աշտարակը հայտնի է նաև «ընկնող» աշտարակ անունով: Աշատարակը գտնվում է Իտալիայում:
- Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5 միավոր)
Շինարարությունը դադարել է, որովհետև թեքվածությունը տեսել են հենց առաջին հարկը կառուցելուց: Գործընթացը կանգնեցվել է, վարպետն էլ թողել ու գնացել է քաղաքից:
3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.
ա) Ի՞նչ էր անում գիտնականը վերևի հարկում: (0,5 միավոր)
Գիտնականը տարբեր իրեր էր գցում ներքև:
բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)
Գալիլեյլը փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:
4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)
Աշտարակը պետք է լիներ 10 հարկանի, 98 մետր բարձրությամ:
- Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
Պիզայի շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն:
6. Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
Ջովաննի դի Սիմոնեն շարունակեց շինարարությունը, բայց նա ավարտեց 5-րդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկը վերջացրել է Անդրեա Պիզանոն:
7. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)
Լքել-լքեց
Կանգնել-կանգնում է
Ունենալ-ունի:
8. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)
Ընթացքում, ընդմիջումներ, առաջին, փորձել:
9. Տեքստում ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)
Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ, աշտարակի հիմքը հուսալի չի եղել:
10. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)
ա) քաղաք — բարդ +
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ:
11. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)
ա) աշտարակ — գոյական
բ) գրավիչ — գոյական +
գ) ութերորդ — թվական
դ) Իտալիա — գոյական:
12. Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1 միավոր)
Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են իր իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)
13. Տեքստից դուրս գրիր 5 ածական: (1 միավոր)
Հայտնի, երկար, աշխարահռչակ, գրավիչ, երաժշտական: