Մայրենի

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները, մայրենիի ստուգատես

Ինձ շատ հետաքրքիր էր այս պատմվածքը, որը մի հսկա ձկան մասին էր: Նա շատ մեծ էր և երբ նա ջուր էր խմում, իր բերանի մեջ նավեր էին ընկնում, այդ ժամանակ ես զարմացա, բայց շատ հետաքրիր էր, ես կուզենայի լինել այդ պատմվածքում:

Մայրենի

Մայրենիի ստուգատես

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:1 միավոր

Հեղինակը առաջարկեց, որպեսզի երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք, հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

 3.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:1 միավոր

Նավաստիներն կայմերը  թողեցին ձկան  բերանում,  որովետև  երբ  ձուկը ջուր էր  խմում նրա բերանում  նավեր են  ընկնում:

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

Մե՞ր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը։

Ամենամեծ ձուկը  բացեց  նրա ամենահսկա  բերանը:

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

Երկու,  յոթանասուն  հինգ:

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

 Մեծ ձուկ

Փոքրիկ նավ

Քաջ  ճանապարհորդ

Դեղին ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։1 միավոր

Քաջ-խիզախ

Հսկա-աժդահա

Նորից-դարցյալ

Այժմ-այսօր:

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

Խաղաղ-հուզված

Չոր-խոնավ

Դուրս-ներս

Հանգիստ-անհանգիստ:

Մայրենի

Մայրենիի գիտելիքների ստուգատես

Առաջադրանք 1 (3 միավոր)


1. Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։
2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն), կարդա՛ այն։ Բանավոր պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրիր՝

  • Ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը։
  • Կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը։
  • Կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս։
  • Ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը։

  • Կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում։
    Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։

Առաջադրանք 2 (2 միավոր)

Ներկայացրո՛ւ ձայնագրություն՝ պատմելով դպրոցում քո սիրելի վայրի մասին։ Ինչո՞ւ է այն սիրելի։

Ձայնագրությունդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։

Առաջադրանք 3 (2 միավոր)

Ներկայացրո՛ւ այս տարվա քո ամենահաջողված նախագիծը, պատմի՛ր ընթացքի մասին տեսանյութի տեսքով։

Տեսանյութը տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։

Առաջադրանք 4 (3 միավոր)

Հորինի՛ր երևակայական պատմություն հետևյալ վերնագրերով՝

«Եթե ես ունենայի իմ դպրոցը»

«Ամենապիտանի բանը»

Կարող ես գրել քո մտածած վերնագրով։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում: