Մայրենի

Ջաննի Ռոդարի «Թափանցիկ Ջակոմոն»

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Իմ կարծիքով Ջակոմոյի կերած բաներն էլ էր երևում:

  1. Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Ոչ, թափանցիք  մարդիկ  չեն լինում և իմ շրջապատում էլ չկան:

  1. Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Ես կարծում եմ լավ չէր լինի,  որովետև  բոլոր  մարդիկ  կիմանային ուրիշների  գաղտնիքները:

  1. Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Այո, իմ  կարծիքով հեղինակը  փոխաբերական  իմաստով  է ասում:

  1. Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Ինձ թվում է, որ այս պատմվածքը շատ լավ բանի մասին է, որովհետև այն սովորեցնում է, որ չի կարելի սուտ խոսել:

  1. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Այս պատմվածքն ինձ սովորեցրեց, որ միշտ պետք է ազնիվ լինել:

Լեզվական առաջադրանքներ

  1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

Ի՞նչ-աշխարհ, մարմին, արյուն ,ուռուցք, սիրտ, ջրավազան, գաղտնիք, սուտ ,ժամանակ, պետություն

Ինչպիսի՞-չտեսնված, թափանցիկ,պարզ, փոքրիկ,կրակե, սև,չար, դաժան, բարի, ազնիվ։

  1. Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:

Օրինակ՝ մորաքույր- մայրիկի քույրիկը, ժամացույց-ժամ ցույց տվող սարք:

Մայրաքաղաք-Մայր  քաղաք,  մահապատիժ-մահով   պատժել,   անարդարություն-անարդար արարք,  բանտախուց- բանտի սենյակ,    միջանցք-սենյակները իրարից բաժանող տարծք,  լուսամուտներ- լույսը սենյակի մեջ ընկնելու համար, պատուհան:

Անգլերեն

Exercises

4.

Do they like fish? No, they don’t.

  1. Do you want some juice? Yes, i do.
  2. Is Fatimah sleeping? No, she isn’t.
  3. Do they doing their homework? No, they don’t.
  4. Do Pate and Sue like pizza? No, they don’t.
  5. Do Carmen help her mother? No, she don’t.

5. A B or C.

He always drinks milk for breakfast.

A. always drinks +

B. drinks always

C. always drink

  1. We usually stay at home in the evening.

A. stay +

B. are staying

C. stays

2. She is cooking lunch at the moment.

A. cooks

B. is cook

C. is cooking +

3. Why are you always late?

A. you always are

B. are you always +

C. always are you

4. They often goes to Spain on holiday.

A. often goes +

B. are often going

C. often go

5. Listen! The birds are singing!

A. are singing +

B. is singing

C. sing

6. Present continuous or present simple.

John usually goes to the park every Sunday. He meets his friends there and they usually play football. Today John isn’t at the park. He is at home. He is helping his father. They are cooking dinner for all the family. It’s John’s mother’s birthday and they are having a surprise birthday party.

Մաթեմատիկա

Թեստ 2 Մաթեմատիկա 10.05.2021

1.  Գտնել  այն  հնգանիշ  թիվը,  որի  հարյուրավորը  8 է,  միավորը   4,  իսկ  մնացած  կարգերում   գրված  է  9:

1)  99498

2)  99894 +

3)  98994

4)  94998:

2.  Որքանո՞վ  կմեծանա   երկնիշ  թիվը,  եթե  նրա   գրությանը  ձախից  կցագրել  3  թվանշանը:

1)  3-ով

2)  30-ով

3)  300-ով +

4)  3000-ով:

3.  Ընտրել  տրված    թվերից  այն  թիվը,  որը  6-ի  հնգապատիկից  մեծ  է  10-ով:

1)  21

2)  40 +

3)  56

4)  60:

4.  Ընտրել  տրվածթվաննշաններից  այն  թվանշանը,  որը  տեղադրելով  աստղանիշի  փոխարեն ՝  ստանալ  անհավասարություն:

6կմ  50մ  >  6կմ  *3մ:

1)  4 +

2)  5

3)  6

4)  7:

5. Ընտրել  այն  շարքը,  որտեղ  թվերը   դասավորված  են  նվազման  կարգով:

1)  3466,  5153,  78427,  62436

2)  3466,  5153,  62436,  78427

3)  78427,  62436,  3466,  5153

4)  78427,  62436,  5153,  3466 +: 

6.  Գայանեն  գնեց  800գ  ալյուր:  Նա  տորթի  համար  օգտագործեց  այդ  ալյուրի   1/5  մասը:  Քանի՞  գրամ  ալյուր  նա  օգտագործեց:

  1. 160 գ +

2) 320 գ

3) 480 գ

4) 640 գ:

7. Ընտրել այն պատասխանը, որն արտահայտում է 3 կգ 8 գ-ը գրամներով:

1) 308 գ

2) 3800 գ

3) 3080 գ

4) 3008 գ: +

8. Ընտրել այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 24ր-ն րոպեներով:

1) 524 ր

2) 274 ր

3) 324 ր +

4) 144 ր:

9. Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 30 սմ: Գտնել քառակուսու պարագիծը:

1) 15 սմ

2) 60 սմ +

3) 120 սմ

4) 225 սմ

P=30+30=60սմ:

10. Ո՞ր գծապատակներում է մասը ներկված:

11. Հաշվել բեկյալի երկարությունը, եթե նրա կողմերի երկարությունները 12 սմ, 23 սմ, 38 սմ և 47 սմ են:

Պատ.` 120:

12. Հաշվել բոլոր այն երկնիշ թվերի գումարը, որոնց միավորը 2 է:

12+22+32+42+52+62=72+82+92=468:

Պատ. ` 468:

13. Դնել փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:

(4800 : 60 + 20) x 8 =800

14. Հաշվել 2536 + 45 x (48240 : 80 — 503) արտահայտության արժեքը:

2536 + 45 x (48240 : 80 — 503)=7036

1) 48240 : 80=603

2) 603 — 503=100

3) 45 x 100=4500

4) 2536 + 4500=7036:

15. Կռահել օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացնել ևս մեկ թիվ:

1, 5, 10, 16, 23:

16. Ուղղանկյան լայնությունը 54մ է, որը կազմում է երկարության 1/3 մասը: Գտնել ուղղանկյան մակերեսը:

Լուծում

1) 54 x 3=162մ

S=162 x 54=8748մ քառակուսի

17. Գնացքը երկու օրում միևնույն արագությամբ անցավ 1800 կմ ճանապարհ: Առաջին օրը ՝ նա ճանապարհի վրա ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը ՝ 4 ժամ պակասեց: Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը:

Լուծում

1) 12 + (12 — 4)=20 ժ

2) 1800 : 20=90կմ

3) 12 x 90=1080կմ: