Մայրենի

Ածական առաջադրանքներ 18.03.2021

Ածական

Այն բառերը, որոնք ցույց են տալիս գոյականի հատկանիշը, կոչվում են ածականներ, օր.`մեծ աչքեր, բարի ժպիտ, փոքրիկ տուն…:

Ածականները  պատասխանում  են   ինչպիսի՞, որպիսի՛… հարցերին: ինչպիսի  երեխա- չարաճճի երեխա, ինչպիսի շենք-բարձրահարկ շենք….

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որև է մեկը:

Աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:

Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի դաշտավայր:

Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:


Երջանկություն պատել էր պատանու սիրտը:

Անսպառ երջանկությունը  պատել էր պատանու սիրտը:

Ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Գազազած  ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Ճամփորդները հասան մի անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Ճամփորդները հասան մի ստվերախիտ  անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Ընկերները փոքրիկ    առիթով  վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի ընկերները փոքրիկ   առիթով  վիճել  էին  և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,  ստվերախիտ:

2. Դուրս  գրել  բոլոր  ածականները:

Առավոտյան պայծառ արևը  շողում  էր   կապտավուն  երկնքում: Սառնորակ  ու մաքուր օդում տարածվել էր  երփներանգ  ծաղիկների  արբեցնող  բույրը: Անահիտը  հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:

Պայծառ, կապտավուն,  սառնորակ,  մաքուր,  երփներանգ,  արբեցնող, վարդագույն, ճերմակ, երջանիկ, կիսաբաց, հիասքանչ և թարմեցնող:

3.Հետևյալ գոյականներից  ստացեք  ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի  հետ:

Հնություն, մեծություն, լավություն, երջանկություն, հնչեղություն, ագահություն, ստորություն, հաջողություն, լայնություն, երկարաություն:

Հնություն-հին

Մեծույուն-մեծ

Լավություն-լավ

Երջանկություն-երջանիկ

Հնչեղություն-հնչեղ

Ագահություն-ագահ

Ստորություն-ստոր

Հաջողություն-հաջող

Լայնություն-լայն

Երկարություն-երկար

Ես առանձնացրեցի  բոլոր  գոյականների  արմատները:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 18.03.2021

781(ա).

Գյուղից քաղաք-4 ժամ-60կմ/ժ

Արագ.  մեծացնել 20կմ/ժ- ?ժ

Լուծում

  1. 4×60=240կմ
  2. 60+20=80կմ/ժ
  3. 240:80=3 ժամ

Պատ.՝  3 ժամ:

782.

Լուծում

  1. 210+140=350կմ
  2. 350:5=70կմ/ժամ
  3. 140:70=2ժամ

Պատ.՝ 2ժամ:

789(ա). Արտահայտել  նշված  միավորներով:

220վ=3ր  40վ

840ր=  14ժ

62ժ=2օր   14ժ

384տարի=  3դար   84տարի.

Հայրենագիտություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ 18.03.2021

Սև և Կասպից ծովերի միջև,Կովկասյան լեռներից հարավ, կա մի «լեռնային կղզի», որն անվանում են Հայկական լեռնաշխարհ։Այն մեր պատմական հայրենիքն է: Շրջակա մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով։ Ծովի մակարդակից լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է։ Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք ընկած է Իրանական բարձրավանդակը, իսկ հարավ Միջագետքի հարթավայրը։ Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է 5165 մ բարձրությամբ. այն անվանում են նաև Մեծ Մասիս։ Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, հորիզոնում, նշմարվում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան։ Վերևից նայելիս Հայկական լեռնաշխարհը հիշեցնում է հզոր պարսպով շրջապատված միջնաբերդ։ Հյուսիսային պարիսպը Արևելապոնտական լեռներն են: Հարավային պարիսպը Հայկական (Արևելյան) Տավրոսի լեռներն են:Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը անվանում են Հայկական բարձրավանդակ կամ միջնաշխարհ, որն ունի հեքիաթային գեղեցկություն:
Ասում են, թե Աստվածաշնչում նկարագրված դրախտը հենց այստեղ է եղել։
Այստեղ է նաև Վանա լիճը, որը հայերը ծովակ են անվանում։ Վանա լճից ոչ հեռու Նեմրութ ու Սիփան լեռներն են, որոնք լճի հայելու մեջ ամեն օր իրենց պատկերն են տեսնում։
Լեռնաշխարհն ունի նաև մեծ ու փոքր այլ լճեր: Դրանց մեջ իր գեղեցկությամբ առանձնանում է քաղցրահամ ջուր ունեցող Սևանը։ Իր գեղեցկությամբ և քաղցրահամ
ջրի արժեքավոր պաշարով Սևանը հայոց լեռնաշխարհի մարգարիտն է։
Բազմազան ու հիասքանչ է Հայկական լեռնաշխարհի բնությունը։ Բյուրակն լեռների կարկաչուն աղբյուրներից սկիզբ է առնում հայոց մայր գետըԱրաքսը։ Արաքսի միջին հոսանքում տարածվում է Արարատյան դաշտը: Այստեղ են կառուցվել Հայաստանի մայրաքաղաքներից վեցը, այդ թվում Երևանը։ Հայոց աշխարհի մեկ
այլ հայտնի գետ Արածանին(Արևելյան Եփրատ),ծնունդ է առնում Ծաղկանց լեռներից։ Ըստ ավանդության ամեն առավոտ այստեղ էր լողանում հեթանոս հայերի գեղեցկության
աստվածուհին Աստղիկը։ Աստղիկը Տարոնի դիցուհին, շրջապատված իր նաժիշտներով,
իջնում էր լեռներիցԱրածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու։
Արածանի գետի հովտում շատ են գեղատեսիլ դաշտերը։ Դրանցից մեկն էլ հանրահայտ Մշո դաշտն է, որի միջով հոսում է Մեղրագետը։ Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը։ Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են
քարայծը, վայրի ոչխարը։ Հայոց անտառների բնակիչներից հայտնի են
եղնիկը, գորշ արջը, գայլը և այլ կենդանիներ։ Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 17.03.2021

763 (Ա).

2ժ-80կմ/ժ

2ժ-?, 20կմ/ժ-ով ավելի

4ժ-?

Լուծում

  1. 2×80=160կմ
  2. 80+20=100կմ/ժ
  3. 100×2=200կմ
  4. 200+160=360կմ-4ժ

Պատ.՝  4ժամում  անցավ 360կմ:

765.

2 օրում անցավ-1400կմ

I օր-8ժ

II օր-?, 4ժ-ով ավելի

II օրը-? Կմ

Լուծում

  1. 4+8=12ժ-II օր
  2. 12+8=20ժ
  3. 1400:20=70կմ- 1ժ
  4.  12×70=840կմ

       Պատ.՝  840կմ:

766(ա).

I մեքենա-70կմ/ժ

I մեքենա-80կմ/ժ

Միևնույն  ուղղությամբ-2 ժամ  հետո-? Կմ

Լուծում

I եղանակ

1)80-70=10կմ/ժ

2) 2×10=20կմ

Պատ.՝ 20կմ

II  եղանակ

  1. 2×70=140կմ
  2. 2×80=160կմ
  3. 160-140=20կմ

Պատ.՝ 20կմ:

768(ա)

Ջրավազանի  տարողություն-4000լ ջուր

5 ժամ-յուր.  180լ ջուր

Մնաց-?

Լուծում

  1. 5×180=900լ   լցվեց
  2. 4000-900=3100լ   մնաց

Պատ.՝  3100լ   մնաց:

Մայրենի

«Աղջկա խնդրանքը» 17.03.2021

Առաջադրանքներ

  1. Տեքստից  դուրս  գրեք  10 գոյական:

Ժամանակ, աղջիկ, արև,  առավոտ,  գունդ, վերջալույս, սարեր, մահճակալ, ամառ, մարդիկ, տապ, ծարավ, ծառ, ծաղիկ, անձրև:

2.Դուրս  գրեք  մեկ  բարդ  բառ և նրա  արմատներով  ստացեք  մեկական նոր

բառ:

վերջալույս-վերջ-ա-լույս

վերջ-վերջածանց, վերջաբան, վերջավորություն

լույս-լուսաբաց, լուսամուտ, լուսավոր:

3.Դուրս  գրեք  մայրամուտ, զմայլվել  բառերի  հոմանիշները:

Մայրամուտ-վերջալույս

զմայլվել-հիանալ:

4.Կոչական  ունեցող  նախադասությունը  դո՛ւրս գրեք:

-Սիրելի՛  արև,   մարդկանց  անձրև  է պետք:

Անգլերեն

Dialogue 17.03.2021

Alex: Hello Karolina.

Karolina: Hello Alex.

Alex: how are you?

Karolina: I’m fine, and you?

Alex: I’m fine too.

Karolina: Who’s that girl over there, Alex?

Alex: That? that’s my sister, Milana.

Karolina: Your sister?!

Alex: Yes, and that’s his boyfriend Max. The handsome boy with the brown hair.

Karolina: Oh right. So, you’ve got only one sister?

Alex: No, I’ve got two sisters. Milana and Seda.

Karolina: Really? how old are they?

Alex: Seda is 15 years old  Milana is 9 years old.

Karolina: How they looks like?

Alex: Seda is tall, she has got curly hair and blue eyes. Milana is short, she has got black hair and brown eyes. They’re are both very beautiful.

Karolina: Has Seda got a boyfriend  too?

Alex: No, she doesn’t have boyfriend.

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 16.03.2021

743. Գծել  թվային ժառագայթ  և  նշել  տրված  կոորդինատներով  կետերը:

752.

Ա) Մեկ շաբաթ-7 օր

Լուծում

20×7=140կգ խոտ

Պատ.՝ 140կգ խոտ կուտի:

Բ)

Լուծում

  1. 20×7=140կգ խոտ
  2. 140×5=700կգ  խոտ

Պատ.՝  700կգ խոտ կուտի

753.

Լուծում

Ա) 245×4=980լ ջուր-4 ժամում

Պատ.՝ 4 ժամում՝ 980լ ջուր:

Բ)

3150:210=15 ժամում

Պատ.՝ 15 ժամում ՝ 3150լ ջուր կհոսի:

755.

48:2=24 կոնֆետ

Պատ.՝ 24 կոնֆետ:

Մայրենի

«Առյուծ արքան» 16.03.2021

Կորյուն  Սիմբան  ուրախ  ու  հետաքրքրաեր  փոքրիկ  առյուծ  էր: Նա  շատ  հայտնի,  մեծանուն արքա  առյուծի  որդին  էր: Մի օր  Սկառ  անունով  մի չար  առյուծ  պանում  է  առյուծ  արքային ՝ Սիմբայի  հայրիկին: Նա տիրանում  է  առյուծի  գահին, իսկ արքայի սպանության  մեջ   մեղադրում  է Սիմբային: Սիմբան  հեռանում  է  անտառից:  Բայց հետո  գնում  է  հավատարիմ  ընկերներ  ու վերադառնում  անտառ:  Ընկերների  օգնությամբ  խիզախ  Սիմբան  հաղթում  է  Սկառին և դառնումկենդանիների  արքա:

Առաջադրանքներ՝

  1. Տեքստից  դուրս  գրեք մեկ  բարդ  բառ  և առանձնացրեքմ  դրա  արմատները:

Մեծանուն-մեծ-անուն:

2. Տեքստից  դուրս  գրեք  երկու վերջածանցավոր բառ  և այդ  ածանցներով  նոր  բառեր  կազմեք:

Արքային-մրգային

Oգնությամբ-ուրախությամբ

3.տեքստի  5-րդ նախադասությունը  համառոտագրեք:

Սիմբան հեռացավ:

4. Օգտվելով տեքստից գրեք,  թե  ինչպիսին  էր  Սիմբան և  ինչպիսին  էին   նրա  ընկերները:

Սիմբան-բարի էր, փոքրիկ և խելացի

Նրա  ընկերները-քաջ էին, խելացի և բարի:

Ռուսերեն

«Мое любимое животное»

Мое любимое животное это собака или кошка. Потому что у меня нет собаки или кошки, я хочу иметь щенка или котьонка,  я бы называла котику Милашка а собаку Макс. Если бы мама и папа купили большой дом, мне бы купили хаскин или бульдог. Я очень люблю собаки кошэк.