Մայրենի

«Տատիկի և պապիկի երազանքը» 29.11.2021

Անտառի խրճիթում մի ծեր տատ ու պապ էին ապրում: Նրանք ամբողջ կյանքում երազում էին թոռնիկ ունենալ: Բայց այդպես էլ չունեցան: Պապը ուռենու ճյուղերից մի գեղեցիկ տիկնիկ պատրաստեց: Տատը նայում էր այդ տիկնիկին և երազում.

— Երանի աստված մեզ այսպիսի մի գեղեցիկ թոռնիկ պարգևի:

Նա գիշերը քնեց  այդպիսի երազանքներով: Առավոտյան պապն ու տատը արթնացան ինչ — որ աղմուկից: Նրանք զգուշորեն դուրս եկան սենյակից և տեսան երկար վարսերով մի գեղեցկուհի աղջնակի: Աստվածն լսել էր նրանց աղոթքները և կենդանացրել էր տիկնիկին: Նրանք  կոչեցին Ուռինե իրենց թոռնիկին: Ուռինեն շատ աշխատասեր աղջնակ էր: Ամեն առավոտ թոռնիկը շուտ էր արթնանում,  պապիկի և տատիկի համար համեղ նախաճաշ էր պատրաստում: Պապիկն էլ թոռնիկի համար փայտե զարդեր, հատապտուղներ էր բերում: Նրանք ապրում էին միասին ուրախ և երջանիկ:

Оставьте комментарий