803. Աստղանիշի փոխարեն տեղադրել թվաբանական գործողությունների նշաններից մեկը (+, -, x, :), որպեսզի ստացվի հավասարություն: (ա, բ, գ)
ա) 5 + 2 = 49 : 7
բ) 30 — 25 = 20 : 4
գ) 6 + 7 = 24 — 11
805. Ունենք 1 մ կողմ ունեցող երկու քառակուսի: Առաջին քառակուսին բաժանել են 1 դմ կողմով քառակուսիների և դրանք դասավորելով կողք կողքի՝ կազմել են մի ուղղանկյուն: Երկրորդ քառակուսին բաժանել են 1 սմ կողմով քառակուսիների և դրանք նույն կերպ դասավորելով՝ կազմել են մեկ ուրիշ ուղղանկյուն: Այն ուղղանկյուններից որի՞ երկարությունն է ավելի մեծ և քանի՞ անգամ:
1 մ – 100 սմ
1 մ – 10 դմ
Լուծում
1) 10 x 10 = 100 դմ – 1000 սմ – I ուղղանկյուն
2) 100 x 1 = 100 սմ – II ուղղանկյուն
3) 1000 : 100 = 10 անգամ — երկրորդը
Պատ.՝ երկրորդը 10 անգամ մեծ է:
806. Տրված են երկու շրջանագծեր, որոնց շառավիղներն են՝ 5 սմ և 3 սմ: Գտնել OA հատվածի երկարությունը:
Լուծում
5 – 3 = 2 սմ
Պատ.՝ 2 սմ երկարություն:
807. Լոլիկի բերքը լցված է արկղերի մեջ՝ յուրաքանչյուրում 15 կգ: Քանի՞ տոննա լոլիկ է հավաքվել, եթե բերքը տեղափոխելու համար պահանջվում է 200 մեքենա, որոնցից յուրաքանչյուրում տեղավորվում է 400 արկղ:
Լուծում
1) 200 x 400 x 15 = 80000 x 15 = 1200000 կգ = 1200 տ
Պատ.՝ 1200 տ լոլիկ:
808. Ուսուցիչը դասարան բերեց 57 տետր և բաժանեց աշակերտներին: Քանի՞ աշակերտ կար դասարանում, և քանի՞ տետր ստացավ նրանցից յուրաքանչյուրը:
Լուծում
57 բաժանվում է 3
1) 57 : 3 = 19 – աշակերտ
Պատ.՝ 19 աշակերտ ստացավ 3-ական տետր:
809. Հերթագայող մեծ և փոքր ուլունքներից կազմված ուլունքաշարում կա 50 ուլունք: Ուլունքաշարի թելը կտրվել է, և թափված ուլունքներից 9-ը կորել են, ընդ որում կորածների մեջ փոքրերի քանակը երկու անգամ ավելի է, քան մեծերինը: Քանի՞ մեծ և քանի՞ փոքր ուլունք է մնացել:
Լուծում
1) 1 + 2 = 3
2) 9 : 3 = 3 — մեծ կորած
3) 3 x 2 = 6 փոքր կորած
4) 50 : 2 = 25
5) 25 – 3 = 22 մեծ մնացել
3) 25 – 6 = 19 փոքր մնացել
Պատ.՝ 22 մեծ և 19 փոքր ուլունքներ: