Ռուսերեն

«Передышка» 29.11.2021

От деревни до ближнего леса дорога шла через широкое поле. Идёшь по
нему в летний день – солнце печёт, жара.
Но как раз на половине пути, у самой дороги, росла берёза…
Кто бы из леса в деревню или обратно ни шёл, обязательно сядет и
отдохнёт в прохладной тени под старым деревом. Кругом всё поле даже
блестит от солнца, а под густой берёзой всегда прохладно. Над головой
зелёные листья шумят, будто зовут присесть и передохнуть немножко.
Вот и прозвали эту берёзу „Передышкой”.
Ранней весной, только пригреет солнце, а Передышка уже зазеленела,
стоит среди поля нарядная, усыпанная молодыми листочками.
А осенью Передышка становится вся жёлтая. Подует ветер, и полетят с
дерева золотые листья.
Целые стаи перелётных птиц
садились передохнуть на берёзу.
Но вот однажды осенью
собрали ребята в лесу сухие ветки
и возвращались домой. Дошли они
до берёзки и присели отдохнуть.
Посидели немного, а потом
кто-то из них предложил:
– Давайте костёр разожжём, погреемся и картошку испечём.
Сказано – сделано. Наломали сухих веток, стали их зажигать, а они не
горят. Ветром огонь задувает.
– Постойте! – кричит один из мальчиков. – Тащите-ка ветки к берёзе.
Она наш костёр от ветра закроет.
С тех пор стали ребята между корнями берёзы костёр разводить,
картошку печь. Огонь разжигать было очень удобно: надерут коры с той же
берёзы, она хорошо горит, в один миг костёр разгорается.
Всю кору внизу с дерева ободрали. А между корнями получилась
большая чёрная дыра – настоящая печь.

Մայրենի

«Տատիկի և պապիկի երազանքը» 29.11.2021

Անտառի խրճիթում մի ծեր տատ ու պապ էին ապրում: Նրանք ամբողջ կյանքում երազում էին թոռնիկ ունենալ: Բայց այդպես էլ չունեցան: Պապը ուռենու ճյուղերից մի գեղեցիկ տիկնիկ պատրաստեց: Տատը նայում էր այդ տիկնիկին և երազում.

— Երանի աստված մեզ այսպիսի մի գեղեցիկ թոռնիկ պարգևի:

Նա գիշերը քնեց  այդպիսի երազանքներով: Առավոտյան պապն ու տատը արթնացան ինչ — որ աղմուկից: Նրանք զգուշորեն դուրս եկան սենյակից և տեսան երկար վարսերով մի գեղեցկուհի աղջնակի: Աստվածն լսել էր նրանց աղոթքները և կենդանացրել էր տիկնիկին: Նրանք  կոչեցին Ուռինե իրենց թոռնիկին: Ուռինեն շատ աշխատասեր աղջնակ էր: Ամեն առավոտ թոռնիկը շուտ էր արթնանում,  պապիկի և տատիկի համար համեղ նախաճաշ էր պատրաստում: Պապիկն էլ թոռնիկի համար փայտե զարդեր, հատապտուղներ էր բերում: Նրանք ապրում էին միասին ուրախ և երջանիկ:

Մայրենի

Ղազարոս Աղայան | Եղեգնուհի 29.11.2021

Մի թագավոր է լինում, մինուճար որդի է ունենում: Երբ որդին մեծանում է, թագավորը նրան հարցնում է, թե ում հետ է ուզում ամուսնանալ, արդյոք ունի հավանած աղջիկ: Տղան ասում է, որ միտք չունի ամուսնանալու, իսկ եթե անգամ ունենա էլ, ապա դա պետք է լինի մի այնպիսի աղջիկ, որ հոր ու մոր ծնունդ չլինի: Թագավորն ասում է, որ նման բան լինել չի կարող, մինչդեռ տղան համոզված է, որ աստծու ձեռքին ամեն բան հեշտ է, նա քարերից էլ է մարդ արարում: Ամեն անգամ, երբ թագավորն ամուսնության մասին է խոսում, տղան ասում է, թե պիտի հոր ու մոր աղջիկ չլինի, ու այնպես հավատալով է ասում, որ թագավորն էլ է սկսում հավատալ, թե դա հնարավոր է ու սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ: Թագավորն ողջ աշխարհը ման է գալիս, բայց նման աղջիկ չի գտնում: Վերադարձին անտառում պատահում է մի ծերունու, նրան էլ է հարցուփորձ անում, և ծերունին ասում է, թե հարկավոր չէ հեռու գնալ, թագավորի քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդու ոտք դրած չկա, որովհետև այդ տեղը սուրբ է և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիներ կան: Թող գնա այնտեղ, ընտրի եղեգներից ամենագեղեցիկը, կտրի չբանեցրած դանակով, ձգի ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ: Թագավորը հետևում է ծերունու ասածին: Եղեգը դառնում է աղջիկ, բայց ջրից դուրս չի գալիս, քանի որ մերկ է: Թագավորը գնում է հագուստներ ու աղախիններ ուղարկելու: Աղջկա անունը դնում է Եղեգնուհի: Այս ընթացքում մոտերքում բնակվող մի թափառական սևադեմ բոշա աղջիկ է մոտենում Եղեգնուհուն, հարցնում նրա ով լինելը: Աղջիկն ասում է, որ ինքը թագավորի հարսնացուն է, շուտով կգան իր հետևից: Բոշան նրան խեղդում է, գցում գետը, ինքը մերկանում է, ընկղմվում ջրի մեջ, որ կարծեն թե նա է Եղեգնուհին: Աղախինները, տեսնելով սև աղջկան, չեն  հավատում, որ դա Եղեգնուհին է: Բայց բոշան ասում է, թե իբր իրեն արևն է սևացրել, և եթե իրեն պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կստանա իր նախկին գեղեցկությունը: Հավատում են, թագուհու հագուստ հագցնում և տանում ապարանք: Բոշա աղջիկը նույնն ասում է թագավորին և նրա որդուն: Նրան տանում են մի շուշաբանդ սենյակ, որ այնտեղ գեղեցկանա և մեծ պատվով պահում: Միայն տղան չի մոտենում նրան և զգում է, որ այս տեղ չարի մատն է խառնված, մի խարդախություն կա: Օրեր են անցնում, բայց նորահարսը չի գեղեցկանում: Որքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում ինչպես սև սաթ, գիրանում է ու հաստանում խոզի պես: Թագավորի տղան գնում է գետի ափին զբոսնելու: Ձկնորսներին խնդրում է իր ուզած տեղը ուռկաններ ձգել, ուզում է բախտը փորձել: Մի հրաշալի ձուկ է դուրս գալիս, արծաթե, թևերը ոսկի: Տղան վարձատրում է ձկնորսներին, ու ձուկը տանում իր ծաղկանոցի ավազանը ձգում և այնուհետև նրա մոտից չի հեռանում: Բոշա հարսնացուն հասկանում է, որ Եղեգնուհին է դարձել ձուկ և բոլորին համոզում է, որ եթե ինքը ուտի այդ ձուկը, կգեղեցկանա: Փշերը տալիս է նաժիշտներին, իբր ուտեն գեղեցկանան, բայց մի փուշ ազատվում է նրանց բերանից և աղբի հետ պարտեզ ընկնելով մի մեծ ծառ դառնում, հրաշալի, մշտադալար, իսկ պտուղն էլ փունջ մարգարիտ: Թագավորի տղան հիմա էլ այդ ծառին է սիրահարվում, նրա հովանու տակ հաստատում իր բնակությունը: Բոշան դարձյալ գլխի է ընկնում, որ փուշն է ընկել այդտեղ, և խաբելով թագավորին՝ ծառը կտրել է տալիս, այրում բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստանում: Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռչում ու մի խեղճ պառավի տան հերթովն ընկնում է ներս: Պառավը դրանով ծածկում է մի բղուղի բերան: Պառավը աղքատ է, ամեն առավոտ գնում է սրա — նրա  մոտ  ջահրամանում, գործ անում, 

երեկոյան գալիս տուն: Այսպես հաջորդ օրը գնում է իր գործին, բղուղի խուփը տեղից թռչում է, դառնում մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի Եղեգնուհին, միայն այս անգամ պարզ ու սիրուն հագուստով զարդարված: Կերակուր է պատրաստում, տունը մաքրում, ամեն գործ անում, ու թաքնվում: Երբ պառավը գալիս է, զարմանում է, ուրախանում ու ցանկանում, որ ամեն օր իրեն այսպես լավություն անեն: Աղջիկը երևում է պառավին, դառնում է նրա աղջիկը, պառավն էլ՝ նրա մայրը: Խնդրում է պառավին իր մասին առայժմ հարցուփորձ չանել և այլոց էլ չպատմել, որ աղջիկ ունի: Ինքը տանը կմնա, պառավը թող իրեն կար ու գործ բերի, ինքը անի: Շուտով նրա հրաշալի կար ու գործի համբավը հասնում է մինչև թագավորի ապարանքը: Թագավորի տղան պառավին զանազան պատվերներ է տալիս, և երբ սա բերում է, տղան հիանում է աշխատանքով ու ցանկանում իմանալ, թե դա ով է արել: Պառավն ասում է, որ աղջիկ ունի, նա է կարում: Տղան ցանկանում է տեսնել նրան, բայց պառավը խնդրում է նախ աղջկանից հրաման ստանալ, որ նրա կամքով լինի: Տանը Եղեգնուհին  ասում է պառավին, որ տղային խնդրի՝ իր հոր, մոր ու հարսնացուի հետ հյուր գնան իրենց: Այդպես էլ անում են ու հիացած մնում Եղեգնուհու ընդունելության ձևերից, շարժմունքից, խոսքից: Թագավորը հասկանում է, որ սա Եղեգնուհին է, բայց լռում է: Տղան էլ սրտով է զգում, որ դա իր հարսնացուն է: Բոշան էլ ճանաչում է նրան ու անհանգստանում: Եղեգնուհին պատմում է իր պատմությունը որպես հեքիաթ՝ բացահայտելով սև բոշայի չարությունը: Թագավորը հրամայում է բոշային կապել մի ձիու պոչից և քարեքար սատկացնել, իսկ Եղեգնուհուն տանում են պալատ և յոթ օր ու գիշեր հարսանիք անում: Չարն այնտեղ՝ բարին այստեղ: