Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։
Հարցեր ու առաջադրանքներ՝
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Բյուրեղ – թանյագին քար, մաքուր, հստակ, վճիտ
Առու – փոքրիկ գետակ
Փերուզ – փիրուզ, թանկարժեք քար, կապույտ
Վահան – զինվորի պաշտպանական զենք:
- Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:
Հոմանիշներ
Թուր – սուր
Ժայռ – սար, լեռ
Գույն – երանգ
Բույր – հոտ
Ճախրել – թռչել
Պերճ – շքեղ, գեղեցիկ
Հականիշներ
Գիշեր – ցերեկ
Լույս – մութ
Թռչել – քայլել
- Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
- Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:
Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի, Արագածը հանդիսանում է պաշտպան կայծակներից
Գագաթներդ՝ բյուրեղ վրան գագաթները այնքան բարձր են, որ ամպերը կարծես ապրում են գագաթների վրա
Թափառական ամպերի։
Լճակներդ՝ լույս-փերուզ. Լճակները համեմատում են թանկարժեք քարի հետ, իսկ գետակները՝ գոտիներ:
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
- Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝ պատմի՛ր Արագածի մասին:
Քառագագաթ Արագածը վահան է կայծակներից, իսկ գագաթները այնքան բարձր են, սարերը ամպերի համար տուն են դարձել: Արծիվները իրենց բները հյուսում են ժայռերի վրա: Լեռան վրայով հոսող գետերը առուները կածես ոսկեհյուս գոտիներ լինեն: Արագած լեռան վրա հազար գույնի, հազար բույրի ծաղիկներ են աճում: Բազմաթիվ լճերին և լճակներին առանձին հրապույր են տալիս բազմագույն ծաղիկները, ճող բուսականությամբ ծածկված ձորակներն ու գետահովիտները:
- Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության նկարագրության հետ:
Արագածը հրաբխային քառագագաթ լեռ է: Այն շրջապատից առանձնացված է, վահանաձև է՝ ինչպես մեր բանաստեղծության մեջ: Նրա ամենաբարձր գագաթի բարձրությունը 4090 մետր է: Դա շատ բարձր է ՝ իսկապես ամպերի տուն է դարձել: Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք սկիզբ են տալիս շատ գետերի ու գետակների: Այդ գետերը և գետակները նման են ոսկեհյուս գոտիների:
- Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։

- Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:


