Մաթեմատիկա

Մաթեմատիկա 20.05.2021

646.  Հաշվել  արտահայտության  արժեքը,  եթե  a=100:

Ա) 72 x a – 2500 : a=72 x 100 – 2500 : 100=7200 – 25=7175

a x a – 689=100 x 100 – 689=10000 – 689=9311

բ) 70 x a : 1000 x 62=70 x 100 : 1000 x 62=7000 : 1000 x 62=434

70 x (a : 100) x 62=70 x (100 : 100) x 62=70 x 1 x 62=434

681.  Կատարել  գործողությունը:

Ա)  44կմ – 2կմ  35մ=43կմ  1000մ – 2կմ  35մ=41կմ   965մ

62դմ  2սմ – 5դմ  8սմ=61դմ  12սմ – 5դմ  8սմ=56դմ  4սմ

Բ)  82կգ – 6կգ  650գ=81կգ  1000գ – 6կգ  650գ=75կգ  350գ

62տ   210կգ – 2տ  280կգ=61տ  1210կգ – 2տ  280կգ=59տ  930կգ

Գ) 24օր – 3օր  6ժ=23օր  24ժ – 3օր  6ժ=20օր  18ժ

12ժ  20ր – 2ժ  40ր=11ժ  80ր – 2ժ 40ր=9ժ  40ր:

697.    ա)  6 մեծ  և  4 փոքր  պարկերում  կա   38 կգ  ալյուր:   4 մեծ  և  4 փոքր  պարկերում  ՝   28 կգ:  Որքա՞ն ալյուր  կա  մեծ  և  փոքր  պարկերից  յուրաքանչյուրում:

Լուծում

1)  38 – 28=10կգ

2)  6 – 4=2 պարկ- մեծ

3)  10 : 2=5կգ 1 մեծ պարկ

4)  5 x 6 =30կգ – 6 հատ մեծ

5)  38 – 30 =8կգ – 4 հետ  փոքր

6)  8 : 4=2կգ -1  փոքր  պարկ

Պատ.՝  1  մեծ  պարկ ՝ 5կգ,  1 փոքր  պարկ ` 2կգ:

Բ)  7 մեծ  և  5 փոքր  պարկերում  կա   38 կգ  բրինձ:   7 մեծ  և  7 փոքր  պարկերում  ՝   42 կգ:  Որքա՞ն  բրինձ  կա  մեծ  և  փոքր  պարկերից  յուրաքանչյուրում:

Լուծում

1)  42 – 38=4 կգ

2)  7 – 5=2 փոքր  պարկ 

3)  4 : 2=2 կգ – 1 փոքր  պարկ

4)  7 x 2=14կգ – 7 փոքր  պարկ

5)  42 – 14=28կգ – 7  մեծ  պարկ

6)  28 : 7=4 կգ – 1 մեծ  պարկ

Պատ.՝  1 փոքր  պարկ ` 2կգ,   1 մեծ  պարկ ՝ 4 կգ:

Մայրենի

«Հետաքրքիր փաստեր Պիզայի աշտարակի մասին»

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

  1. Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր)

Պիզայի աշտարակը հայտնի է նաև «ընկնող» աշտարակ անունով: Աշատարակը գտնվում է Իտալիայում:

  1. Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5 միավոր)

Շինարարությունը դադարել է, որովհետև թեքվածությունը տեսել են հենց առաջին հարկը կառուցելուց: Գործընթացը կանգնեցվել է, վարպետն էլ թողել ու գնացել է քաղաքից:

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականը վերևի հարկում: (0,5 միավոր)
Գիտնականը տարբեր իրեր էր գցում ներքև:

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)
Գալիլեյլը փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)

Աշտարակը պետք է լիներ  10 հարկանի, 98 մետր բարձրությամ:

  1. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

Պիզայի շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն:

6. Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

Ջովաննի դի Սիմոնեն շարունակեց շինարարությունը, բայց նա ավարտեց 5-րդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկը վերջացրել է Անդրեա Պիզանոն:

7. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)

Լքել-լքեց

Կանգնել-կանգնում է

Ունենալ-ունի:

8. Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)

Ընթացքում,  ընդմիջումներ, առաջին, փորձել:

9. Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

Պատճառները հայտնի  չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ, աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

10. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ +
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ:

11. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական +

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական:

12. Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1 միավոր)

Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր)

Հայտնի, երկար, աշխարահռչակ, գրավիչ,  երաժշտական:

Բնագիտություն

«Կարմիր գիրք»

Կարրմիր գրքում գրված են  ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի ցուցակը: Մինչև այսօր էլ դեռ այդ ոչնչացման վտանգը դեռ չի պակասել: Անկման պատճառները տարբեր են , բայց հիմնականում դրա մեղավորը մարդիկ են , նրանց վերաբերմունքը բնության նկատմամբ: 1963 թվականին, կազմակերպությունը հրապարակեց նման տեսակների առաջին ցուցակը: Որոշ տեսակների քանակը վերականգնելու համար բավական է արգելել որսը :Կենդանիների և բույսերի պահպանման համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ պայմաններ:Այն տեսակները որոնք արդեն ոչնչացման եզրին էին , մարդիկ փորձում էին արհեստական բուծմամբ փրկել, ստեղծելով բարենպաստ պայմաններ: Այսօչ էլ պաշտպանության դեռ կարիք ունեն շատ ու շատ կենդանիներ: Բայց մարդիկ չհասկանալով վնաս են հասցնում, ոչնչացնում տնկարկները մի փունջ ծաղիկների համար:

Անգլերեն

Shopping

Shop  assistant: Oh hello there, how can I help you?

Mother : Hello,  I want to  buy a pink dress for my daughter. Can she try it on?

Shop  assistant: of course she can.  Over there.

Karolina: I don’t like this dress. I like  white dress.  And it is small.

Mother: Please, show  us a size  bigger.

 Shop  assistant: Perhaps that  white dress  on the  right.

Yes, this is bigger.

Karolina: wow!  This it’s  very-very  beautiful.  It  suits me.

Mother: how much is it?

Shop  assistant: 10 dollars.

Mother: but it’s  expensive.

Shop  assistant: it isn’t  cheap but it is very  beautiful. 

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 18.05.2021

733.  Երկու  հարևան  ցանքատարածքներից  մեկի  մակերեսը  4  անգամ  փոքր  է  մյուսի  մակերեսից:  Որքա՞ն  է  այդ  ցանքատարածքներից  յուրաքանչուրի  մակերեսը,  եթե  նրանց  ընդհանուր  մակերեսը  8500  մէ:

Լուծում

1)  4+1=5

2)  8500 : 5=1700 մ2  I  հողամաս

3)  1700 x 4=6800  մ2  II  հողամաս

Պատ.՝  I  հողամաս ՝  1700 մ2,  II  հողամաս ՝  6800  մ2:

734.  Երկու  անոթներում  կա  ընդամենը  2 լ   600  մլ  կաթ:  Եթե  առաջին  անոթից  200 մլ  լցնենք  երկրորդի  մեջ,  ապա  կաթի  քանակները  անոթներում  կհավասարվեն:  Որքա՞ն  կաթ  կա  յուրացանչյուր  անոթում:

Lուծում

2 լ   600  մլ=2600 մլ

1)  2600 : 2=1300 մլ

2) 1300 + 200=1500 մլ – I  անոթ

3)  1300 – 200=1100 մլ – II  անոթ

Պատ.՝  I  անոթ ՝  1500 մլ,  II  անոթ ՝  1100 մլ:

735.  Աննան  24  ձվի  համար  վճարեց  400  դրամով  ավելի,  քան  Անին ՝  16  ձվի  համար:  Որքա՞ն  վճարեց  յուրացանչյուրն  իր  գնած  ձվերի  համար:

Լուծում

1) 24 – 16=8-ով  ավելի

2)  400 : 8=50 դր – 1  ձու

3)  24 x 50=1200  դր — Աննա

4)  16 x 50=800 դր – Սնի

Պատ.՝   Աննա ՝   1200  դրամ,    Սնի ՝  800 դրամ:

Մայրենի

«Ծառերի գանգատը» 17.05.2021

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ․

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։

Անգութ — գութ չունեցող,  խղճի զգացումից զուրկ,  անխիղճ

Գերաններ – ծառի փայտեր

Գոմեր — ընտանի անասուններ պահելու շենք կամ շենքի հատուկ մաս

Մարագներ — հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց

Լուծ – ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին և դրան միացնում արորը՝ գութանը

Սամ – օղակ  որը  գցում են  կենդանու  վզին:

  1. Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։

փայտից կրակ են անում, տունն  տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում – տնարարություն,  խոհարարություն

գյուղատնտեսություն

կահույքագործություն:

  1. Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։

Կրակ  ստանալու համար,  փայտը  փոխարինում  ենք  գազով:

  1. Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։

Այո,  ծառերի  գանգատը  տեղին  է: Մարդիկ  հաճախ  անխնա  կոտորում  են,  կոտրում,  փչացնում  ծառերը:  Ուտում  ենք  միրգը  առանց  մտածելու, թե  ով  է  այն  մեզ  տալիս:

 Մենք  պետք է շատ  ծառեր  տնկենք և լավ  խնամենք:

5.      «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը:

Ամռանը  մենք  ընտանիքով  գնացել էինք  հանգստանալու  քաղաքից  դուրս:  Բնության  գրկում  մենք  սկսեցինք  զրուցել  ծառերի  անհրաժեշտության  մասին: Մենք  ծառերից  անհրաժեշտ  իրեր ենք  ստանում, — ասաց  հայրիկս:      

— Մրգատու  ծառերը  մեզ  մրգեր  են  տալիս, — շարունակեց  մայրիկս:

— Երբեմն  մարդիկ  անխնա կոտորում են  ծառերը, — ասաց տատիկս:

— Ծառերը  մեզ  տալիս  են  թթվածին, առանց  որի  մենք  չենք  կարող  ապրել, — ասացի ես:

Միասին  զրուցելով  հասկացանք, որ մեզանից  յուրաքանչյուրը պետք է տնկի գոնե  մեկ  ծառ:

Որ   հետագա  սերունդները  միրգ  ունենան,  կարողանան փայտից  անհրաժեշտ  իրեր  պատրաստեն: Եվ  քանի որ  առանց  թթվածնի  հնարավոր չէ  ապրել,  պետք է շատ  ծառեր  տնկել: 

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 17.05.2021

763. Ա) Ավտոմեքենան  առաջին  2  ժամում  անցավ  80 կմ/ժ  արագությամբ,  իսկ  հաջորդ  2 ժամում ՝  20 կմ/ժ – ով  արագ:  որքա՞ն  ճանապարհ  անցավ  ավտոմեքենան  այդ  4  ժամում:

Լուծում

1)  2 x 80=160կմ – 2 ժամ

2)  80 + 20=100 կմ/ժ

3)  2 x 100=200 կմ – 2 ժամ

4)  160 + 200=360 կմ – 4  ժամ

Պատ.՝  4 ժամ `  360 կմ:

Բ)  Հեծանվորդը  առաջին  2 ժամում  անցավ  18 կմ/ժ  արագությամբ,  հետո  արագությունը  3 կմ/ժ-ով  փոքրացրեց  և  գնաց  ևս  2 ժամ:  Որքա՞ն  ճանապարհ  անցավ    նա  այդ   4  ժամում:

Լուծում

1)  2 x 18=36 կմ – 2 ժամ

2)  18 – 3=15 կմ/ժ

3) 2 x 15=30կմ – 2 ժամ

4)  36 + 30=66 կմ

Պատ.՝  4  ժամ  ՝  66 կմ:

764.  Զբոսաշրջիկը  3 ժամ  գնաց  ավտոբուսով  ՝  80 կմ/ժ  արագությամբ,  այնուհետև   2 ժամ  գնաց  ձիով  ՝  10 կմ/ժ  արագությամբ:  Դրանից  հետո  նրան  մնաց  անցնելու  ևս 7 կմ:  Որքա՞ն  ճաապարհ  էր  նախատեսել  անցնել  զբոսաշրջիկը:

Լուծում

1)  3 x 80=240 կմ

2)  2 x 10=20 կմ

3)  240 + 20 + 7=267 կմ

Պատ.՝  267 կմ:

766. Ա) A  վայրից  միաժամանակ  միևնույն  ուղղությամբ  շարժվեցին  երկու  մեքենա:  Որքա՞ն  կլինի  նրանց  միջև  հեռավորությունը  շարժվերուց  2 ժամ  հետո,  եթե  նրանցից  մեկի  արագությունը  70 կմ/ժ  է,  իսկ  մյուսինը ՝  80  կմ/ժ:

Լուծում

1)  80 – 70=10 կմ – 1 ժամ

2)  2 x 10=20 կմ

Պատ.՝  20 կմ:

Բ)  Գյուղից  դեպի  սար  միաժամանակ  շարժվեցին  երկու հեծյալ:  Որքա՞ն  կլինի  նրանց  միջև  հեռավորությունը  շարժվելուց  40 րոպե  հետո,  եթե  նրանցից  մեկի  արագությունը  130 մ/ր  է,  իսկ  մյուսինը  145 մ/ր:

Լուծում

1)  145 – 130=15մ – 1 րոպե

2)  15 x 40=600 մ

Պատ.՝  600 մ:

Հայրենագիտություն

«Տրդատ III Մeեծ»


Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը
(298–330թթ.):
Արշակունյաց արքայազն Տրդատըապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։ Այնպես պատահեց, որ գերմանական ցեղերի թագավորը մեծ զորքով պատերազմի դուրս եկավ Հռոմի դեմ։ Նա հռոմեական կայսրին առաջարկեց
որպեսզի զորքերը չտուժեն, իրենք
երկուսով դուրս գան մենամարտի։ Ով
հաղթի, այդ կողմն էլ կհամարվի հաղթանակած։
Նկատի ունենալով Տրդատի քաջագործությունները՝ կայսրը կարգադրեց
արքայական թիկնոց հագցնել նրան,
զարդարել կայսերական պատվանշաններով։ Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ
պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիր Հայաստան։ Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։ Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշտ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ. նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոսը Գրիգոր Լուսավորիչն էր:
Տրդատյան դարպասը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում.
գործՎ. Սուրենյանցի Տրդատ Մեծի մասին Վասնզի իրոք սեգ էր հանդերձանքով և մեծ ուժով, հարստությամբ, ամուր ոսկորներով և հաղթ մարմնով, քաջ էր և կատաղի պատերազմող, բարձր ու լայն հասակով: Իր կյանքի բոլոր տարիներին նա պատերազմել էր և մարտերում հաղթություն ձեռք բերել: Քաջության փառքի մեծ անուն ստացավ և հոյակապ, փառավոր հաղթանակներ տարավ ամբողջ երկրում, թշնամիներին հարվածեց՝ ցանկալով իր հայրերի վրեժը լուծել: Ագաթանգեղոս, Հայոց պատմություն Արշակ II Արշակունյաց տոհմի հայտնի արքաներից էր Արշակ II-ը (350-368թթ.)։ Գահ բարձրանալուց հետո Արշակ թագավորը ձգտում է խաղաղություն և համերաշխություն հաստատել երկրում։ Նա ամրապնդում է երկրի իշխանությունը։ «Եվ Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ»,– գրում է Փավստոս Բուզանդ պատմիչը։ Արշակ II-ի օրոք Հայոց կաթողիկոս է դառնում Ներսես Մեծը, որը Գրիգոր Լուսավորչի ժառանգներից էր։ Ներսես կաթողիկոսը մեծ բարենորոգումներ է կատարում։ Նրա նախաձեռնությամբ գումարված եկեղեցական ժողովում կանոններ են սահմանվում, որոնք կարգավորում էին երկրի և՛ եկեղեցական, և՛ աշխարհիկ գործերը։ Արշակ և Շապուհ։ Արշակ թագավորի կառավարման սկզբնական շրջանի խաղաղությունը, սակայն, շուտով ընդհատվում է։ Պարսից բազմաքանակ զորքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում հաղթել հայոց զորքին։ Տեսնելով, որ չի Հունգարական թագավոր Իշտվան I-ի թագը, որը, ըստ ավանդության, պատրաստվել է հայոց Տրդատ Մեծ արքայի թագի նմանությամբ:71 կարողանում հաղթել պատերազմում, պարսից Շապուհ արքան դիմում է խորամանկության։ Նա իր մոտ է կանչում Արշակ թագավորին իբր թե խաղաղություն ու բարեկամություն հաստատելու
նպատակով։ Արշակ II-ը, խուսափելով հայրենի երկրի հետագա
ավերումից, ստիպված է լինում գնալ Պարսկաստան։
Փավստոս Բուզանդի շնորհիվ մեզ է հասել Արշակի
մասին մի ուշագրավ, հայրենի հողի ուժը փառաբանող
պատմություն։
Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց
Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։
Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է
Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալատական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր
բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ
զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են
պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկարանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք
կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից
կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում
վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի
քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը
կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և
պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։
Պապ
Արշակ II-ի փոխարեն հայոց թագավոր է դառնում նրա որդին Պապը (370-374թթ.)։ Գահ բարձրանալուց անմիջապես հետո Պապ թագավորը ձեռնամուխ է լինում երկրի անկախության ամրապնդմանը։ Դրան մեծ չափով նպաստում է Բագրևանդ գավառի Ձիրավ գյուղի մերձակա դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարսից զորքերի դեմ տարած փայլուն հաղթանակը։ Շապուհ II-ը ստիպ-72 ված էր հաշտության պայմանագիր կնքել և ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը։ Երկրի ներքին կյանքի կարգավորման ու բանակի հզորացման համար Պապ թագավորը կտրուկ միջոցների է դիմում։ Նրա հրամանով եկեղեցուն պատկանող հողերի մեծ մասը առգրավվում և բաժանվում է զինվորականներին: Սահմանափակվում են հոգևոր դասի արտոնությունները, փակվում կուսանոցներն ու մենաստանները: Հայոց երիտասարդ արքայի համարձակ և ինքնուրույն գործողությունների շնորհիվ սկսեց աճել երկրի բնակչությունը, իսկ հայոց բանակի թիվը կարճ ժամանակում հասավ շուրջ 90 հազարի: Սակայն այս ամենը նրա դեմ ուժեղ դժգոհություն առաջացրեց։ Նրան մեղադրեցին Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորելու, անպարկեշտ վարք ու բարք ունենալու համար: Երկրի անկախության ամրապնդմանն ուղղված Պապի քայլերը դուր չէին գալիս նաև Հռոմեական կայսրությանը։ Հռոմը ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ Պապ թագավորին հաջողվում է խուսափել իր դեմ կազմակերպված դավադրությունից։ Ի վերջո, 374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորավարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, կայսեր հանձնարարությամբ խնջույքի է հրավիրում Պապին և դավադրաբար սպանում նրան։ Պապ թագավորի կարճատև կառավարումը հայոց պատմության ուշագրավ էջերից է։ Պապը, չնայած իր երիտասարդ տարիքին, հեռատես ու տաղանդավոր ղեկավար էր, որն ամենից բարձր դասում էր պետության շահերը։ Պետության ամրապնդմանն ուղղված հայոց արքայի ջանքերը անհետևանք չանցան։ Հինգերորդ դարի սկզբում Արշակունյաց գահակալներից մեկի
Վռամշապուհ արքայի օրոք տեղի ունեցավ հայ ժողովրդի հետագա զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող մի իրադարձություն` մաշտոցյան գրերի գյուտը։ Այդ մասին
մենք ավելի մանրամասն կիմանանք հետագա դասերին։

Ռուսերեն

Русский язык 15.05.2021

1. Подбери к словам, которые отвечают на вопрос кто? или что?, подходящие по смыслу слова, которые отвечают на вопросы какой? какая? какое? Составь словосочетания.
Снег Белый, блестящий, пушистый.
Зима холодная, морозная, ранняя.
Небо хмурое, серое, безоблачное.


Слова для справок: пушистый, белый, холодная, морозная, блестящий, ранняя, хмурое, серое, безоблачное.

В каком случае слова, обозначающие признак предмета, отвечают на вопрос какие?

2. Каждый предмет можно охарактеризовать по разным признакам:
по цвету, по форме, по весу, по материалу, из которого он сделан, по размеру, по вкусу, по запаху, по температуре.

Сам придумай примеры.

Например, ваза (какая?) стеклянная, большая, белая.

1) книга интиресная, увликательная, бумажная.

2) телевизор большой, маленкий, новый.

3) море солёное, бурное, синее.

3. Прочитай текст. Придумай название.

«Рыжый кот и воробей»
Был март месяц. У самого края крыши лежала большая глыба снега. От весеннего солнышка снег быстро таял. На снегу сидел воробей. Он смотрел кругом и радовался весне. Не видел серенький, что огромный рыжий кот подбирается всё ближе и ближе к нему.

Вдруг снежная глыба упала.
—Чирик! — весело крикнул воробей и вспорхнул на веточку берёзы.
—Мяу! — недовольно промяукал рыжий кот, отряхиваясь от снега.

Ответь на вопросы.
Какое было время года?

Время  года  было  весна.


Где лежала снежная глыба?

Снжная  глыба  лежала  на  краю  крыши.


Где сидел воробей?

Воробей  сидел  на снегу.


Кто подбирался к воробью?

К  воробю подбирался  рыжий  кот.


Что хотел сделать кот?

Кот  хотел  сьесть   воробья.

 
Почему упала снежная глыба?

Потому  что  рыжий  кот  хотел  подбиратся  к  воробью.


Почему снег не упал на воробья?

Потому  что  воробей  вспорхнул  на  веточку  берёзы.

Чем кот был недоволен?

Кот  был  недоволен  тем,  что  снег  упал  на  него.

Մայրենի

«Ծիտը» 15.05.2021

Լինում է, չի լինում մի ծիտ։

Մի օր, Էս ծտի ոտը փուշ է մտնում։ թռչում է, տեսնում, մի պառավ փետ է ման գալիս, որ թոնիր վառի, հաց թխի և ծիտն ասում է.

— պառավ ջան, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։ Ծիտը գնում է, ետ է գալիս և ասում.

— փուշը ետ տուր ինձ։

Պառավը ասում է.

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է և բարկանում.

— Իմ փուշը ետ տուր, թե չէ դես կթռչեմ, դեն կթռչեմ, լոշիկդ կառնեմ, դուրս կթռչեմ։

Պառավը լոշ է տալիս։ Ծիտը լոշն վերցնում է և թռչում։ Գնում է տեսնում, մի հովիվ անհաց կաթ է խմում։ Ասում է.

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Վերցրու իմ լոշը, կաթնի մեջ բրդի՛ և կե՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալիս, և ասում.

— Իմ լոշը ետ տուր:

Հովիվն ասում է.

— Ես կերել եմ այն։

Ծիտն կանգնում է և բարկանում.

— Իմ լոշը ետ տուր, թե չէ դես կթռչեմ, դեն կթռչեմ, կովդ կառնեմ, դուրս կթռչեմ։

Հովիվը մի կով է տալիս։ Վերցնում է, թռչում։ Գնում է տեսնում, մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն և ծիտն ասաց.

— Դուք մի տխրեք, իմ գառն վերցրեք, քեֆ արեք, իսկ ես գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Ծիտը գնում է, ետ է գալիս և ասում.

— Իմ գառը հենց հիմա տվեք։

Նրանք ասում են.

— Բայց, մենք Մորթել կերելենք։

Ծիտն կանգնում է և ասում.

— Իմ կովը հենց հիմա տվեք, թե չէ, դես կթռչեմ, դեն կթռչեմ, հարսին կառնեմ, դուրս կթռչեմ։

Հարսին վեցնում է ու թռչում գնում։

Գնում է գնում, տեսնում, աշուղը մի ճամփով է գնում։

Ծիտն կանգնում և Ասում.

— Աշուղ ջան, վերցրու այս հարսին և պահիր քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է ետ գալիս կանգնում աշուղի դեմը և ասում.

— իմ հարսը ինձ տուր հետ։

Աշուղը ասում է.

— Բայց, Հարսը գնացել է իր տուն։

— Իմ հարսը տուր, թե չէ, դես կթռչեմ, դեն կթռչեմ, սազիկդ կառնեմ դուրս կթռչեմ։

Աշուղը մի սազ է տալիս նրան։

Ծիտն Սազն վերցնում թռչում, մի տեղ նստում է և սկսում և երգել.

(Ծընգլը, մընգլը, 2x)
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
(Ծընգլը, մընգլը, 3x)
Ծի՜վ, ծի՜վ։