Հայրենագիտություն

«Խաչքար»

Խաչքարը միջնադարյան հայկական կերպարվեստի տեսակ է,

կոթող-հուշարձան` խաչի պատկերով, զարդաքանդակների

հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար,

ճակատով` դեպի արևմուտք:

Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ: Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը: Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:

IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  (1998–2006 թթ-ին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը: Վերջիններս նաև պատմական վավերագրեր էին, որոնց արձանագրությունները բովանդակում էին երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ:

Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (XVI–XVII դարեր) և ուրիշներ: X–XIII դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա, ագուցվել կամ փորվել են եկեղեցիների պատերին, ժայռազանգվածներին կանգնեցվել են նաև խմբակային խաչքարեր: Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թ., Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թ., Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ ևկապտավուն: ԽաչքարերիԽաչքարերի տեսակներից են «Սբ Սարգիսը» (սիրահար

զույգերին «չար աչքից» անխոցելի դարձնող), «Ցասման խաչերը» (բնության տարերքը սանձող) և այլն: Սյուժետային և սրբապատկերային տարրեր են պարունակում «Ամենափրկիչ», «Դեիսուս» կամ «Բարեխոսություն», «Համբարձում», «Ծնունդ» և այլ տեսակներ:

Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն: Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները:

Սա [խաչքարը] մի արտակարգ երևույթ է մեր արվեստում: Ընկղմելով  ծաղիկների հյուսվածքների մեջ՝ վարպետը նույնիսկ խաչն օգտագործել է՝ արտահայտելու յուր ապրումները, յուր երազանքները: Սրանք մեր լավագույն ճարտարապետական կառուցվածքներին համազոր ստեղծագործություններ են…»:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 03.03.2021

594(ա)

Ընդամենը-7մ  25սմ                    

Կապույտ-2մ   24սմ 

Կարմիր-?, 15սմ-ով կարճ  է կապույտից

Կանաչ-?, մնացածը

Լուծում

  1. 2մ  24սմ-15սմ=2մ  9սմ-կարմիր
  2. 2մ  24սմ+2մ  9 սմ=4մ  33սմ-կապույտ և կարմիր
  3. 7մ  25սմ-4մ  33սմ=6մ   125սմ -4մ   33սմ=3մ  92սմ-կանաչ

Պատ.՝ կանաչ-3մ  92սմ:

 595(ա)

1 կգ երշիկ-2000դր

300գ երշիկ-?

Լուծում

1կգ=1000գ

  1. 2000:1000=2դր-1գ
  2. 2×300=600դր

Պատ.՝  300 գրամ երշիկ արժեղա 600դրամ:

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 03.03.2021

589 բ)

24 հարյուրյակ և  15միավոր- բաժանած  100-ի

Քանորդ- 24

Մնացորդ -15

Թիվը-2415

592. ա) Արտահայտել նշված  միավորներով:

2000մ=2կմ

8400մ=8կմ 400մ

600սմ=6մ

520սմ=5մ  20սմ

594. բ)

3օրում-40կմ

I օր-12կմ   500մ, որը  5կմ-ով  քիչ է II-ից

II օր-?

III օր-?

                                                                                      Լուծում

  1. 12կմ 500մ+5կմ=17կմ   500մ-II օր
  2. 12կմ 500մ+17կմ   500մ=29կմ  1000մ=30կմ-I  և II միասին
  3. 40-30=10կմ – III օր

Պատ.՝  III օր-10կմ:

595 բ)

2կգ 500գ երշիկ-5000դր

200գ երշիկ-?

Լուծում

2կգ  500գ=2500գ

  1. 5000:2500=2դր-1գ
  2. 2×200=400դր

Պատ.՝ 200 գրամ   երշիկ-400դրամ:

630 ա) բ) Հաշվել  արտահայտության արշեքը

Ա) 7560:90+(1282-1214)-8400:100=68

1) 1282-1214=68

2) 7560:90=84

3) 8400:100=84

4) 84+68=152

բ) 152-84=68

Բ) 320000:(3012+6988)+(4580-3012)=1600

1) 3012+6988=10000

2) 4580-3012=1568

3) 320000:10000=32

4) 1568+32=1600

Մայրենի

Գոյականի հոլովումը 03.03.2021

Հայերենը ունի 7 հոլով:

Ուղղական  ով, ինչ- տղա, սեղան

Սեռական  ում, ինչի-տղայի, սեղանի

Տրական  ում, ինչին-տղային, սեղանին

Հայցական  ում, ինչը-տղային, սեղանը

Բացառական ումից, ինչից-տղայից, սեղանից

Գործիական ումով, ինչով-տղայով, սեղանով

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչ  ում-տղայի մեջ, սեղանի մեջ կամ  սեղանում.

  1. Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով: Մեքենայով, ավազից, անտառում,  քաղաքից, տառերին, սեղանի, լուսամուտից, մարդկանցով, երեխաների, գրչատուփին, մատներով, ստեղնաշարին:

Մեքենա-ով,  ավազ-ից,  անտառ-ում,  քաղաք-ից,  տառեր-ին,  սեղան-ի,  լուսամուտ-ից,  մարդկանց-ով,  երեխաներ-ի, գրչատուփ-ին, մատներ-ով, ստեղնաշար-ին:

2.Փորձեք  առանձնացնել  վերջավորություն  և  ածանց  ունեցող   գոյականները:
Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Ածանց                                                                         վերջավորություն

գրքային                                                                      գրքից 

անգլուխ                                                                       մսից

մսոտ                                                                            բախտից

քաղաքային                                                                 մարմնին                               

յուղոտ                                                                          մեքենայով

անբախտ                                                                       քաղաքից:

գլխավոր

անմարմին:

3.Բայերից  ություն  ածանցի  միջոցով  ստացեք  գոյականներ:
Լավանալ, մեծանալ, թանկանալ, չորանալ, բարձրանալ, տաքանալ, գեղեցկանալ, վատանալ:

Լավություն, մեծություն,  թանկություն,  չորություն,  բարձրություն,  տաքություն, 

գեղեցկություն,  վատություն:

4.Որոշեք, թե որ  հոլովով  են  դրված  հետևյալ  գոյականները և մեկական օրինակ  դուք ավելացրեք: 
Փողից,  ձեռքով, փշին, սրտում, աչքի:

Բացառական- փողից, կատվից     

գործիական- ձեռքով, տղայով

տրական- փշին, Կարենին

ներգոյական- սրտում,  բաժակի մեջ

սեռական- աչքի,  լուսամուտի,  Արամի

Անգլերեն

Round up exercise 182

182.

1)   Tom plays football  on Saturday.

2) He  doesn’t  play  football   every day.

3) I am wearing  a suit now.

4) I am not  wearing  jeans now.

5) My friend doesn’t like  to play  football.

6) I am  not  reading  now.

7) Is he sleeping now?

8) We don’t   go  to the  country in winter.

9) My sister eats  sweets every day.

10) She isn’t  eating   sweets now.

11) They  do  their homework  in the afternoon.

12) They  don’t  go for a walk  in the evening.

13) My father  doesn’t work  on Sunday.

Բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Ռուսերեն

«Мои любимые учителя»

Я иду в школу радостно и с большой охотой, потому  что  люблю своих учитилей. Они добрые и красивые. Они понимают нас и  всегда  стараютса помочь.  Мне очень  интересно учитьца в школе  с моими  любимыми   учителями.

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 01.03.2021

587. Կատարիր  բաժանումը:

Ա) 240:10=24

45:10=4 (5մն)

542:100=5(42մն)

7828:1000=7 (828մն)

Բ) 560:10=56

48:10=4 (8 մն)

323:100=3 (23 մն)

4146:1000=4 (146 մն)

588. հետևելով  օրինակին  կատարիր  բաժանում   և  ստուգիր այն:

Ա)  37:10=3( 7 մն)

Ստ.՝ 3×10+7=37

370:10=37

Ստ.՝ 37×10=370

548:10=54( 8 մն)

Ստ.՝ 54×10+8=548

Բ)  279:100=2( 79 մն)

Ստ.՝  2×100+79=279

279:100=2( 79 մն)

Ստ.՝ 2×100+79=279

2200:100=22

Ստ.՝  22×100=2200

Գ) 2579:1000=2( 589 մն)

Ստ.՝  2×1000+589=2579

3800:1000=3( 800 մն)

Ստ.՝  3×1000+800=3800

2579:1000=2( 589 մն)

Ստ.՝  2×1000+589=2579

22000:1000=22

Ստ.՝  22×1000=22000

589:

ա) 24տասն. 5միավոր -245

245:10=24 (5մն)

բ) 24հար. 15միավոր -2415

2415:100=24 (15 մն)

գ) 24հազարյակ 15միավոր բաժանած 1000-ի

քանորդ-24

մնացորդ-15

թիվը-24015

24015:1000=24 (15մն)

591 .   Արտահայտիր  նշված  միավորներով

բ) 8կգ=8000գ

84ց=840կգ

60տ=60000կգ

52տ=520ց

Մայրենի

Գիտե՞ք, որ գարուն է արդեն 01.03.2021

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ

1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։

Գարուն,  փողոց,  անուշ, շրթեր,  սրտեր, կրակ, բոց:

2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 4 բառ։

Զնգոց,  շրթեր,  սրտեր,  կրակ:

3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։

Բանաստեղծությունը կարդալիս լսում եմ մի անուշ  զնգոց, զգում եմ ջերմություն: Փողոցում  տեսնում եմ   բազմաթիվ  ուրախ մարդկանց: Տեսնում  եմ   նաև վառ գույներ:

4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 01.03.2021

591 .   Արտահայտիր  նշված  միավորներով:

Ա) 2մ=20սմ

84մ=8400սմ

60մ=600դմ

5կմ=5000մ

բ) 8կգ=8000գ

84ց=840կգ

60տ=60000կգ

52տ=520ց

գ) 12ժ=720ր

24ր=1440վ

7օր=168ժ

52տարի=624ամիս

593. (բ)

Աննա-2450դրամ

1 վարդ-70դրամ

                                                                                 Լուծում

2450:70=35  վարդ

Պատ.՝ մնացորդ չկա :