Մայրենի

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Առաջադրանքներ

1․Բառարանի օգնությամբ բացատրել կարմիրով նշված բառերը և սովորել։

Ճահճուտներ-տղմուտ, ճահիճ, ճահճոտ տեղ

անհուն-հուն չունեցող, անհատակ, չափազանց խոր

թախիծ-տխրություն, կսկիծ

հրճվանք-ցնծություն, մեծ ուրախություն:

2․Գրել, թե որ հոլովին են  պատկանում աշխարհով, անհունի, կյանքում, բառերը։

 Աշխարհով-գործիական հոլով

անհունի-սեռական հոլով

կյանքում-ներգոյական հոլով:

3․Դուրս գրիր 7 գոյական։

Աշխարհ,  ճահճուտ, թախիծ,  կյանք, հոգի, գանգատ, հրճվանք, գինի:

4․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը, ո՞րն է նրա գլխավոր միտքը։ Պատասխանդ հիմնավորիր։

Բանաստեղծության գլխավոր  միտքը սիրել աշհարհը,  կյանքը, մարդկանց: Պետք  է  կարողանալ  լինել  բարի, բոլորի մեջ  և  ամեն  ինչում  տեսներմիայն  լավը,  բարին  ու սերը: Չի  կարելի  տեսնել վատը ամեն  ինչում,  բողոքել  ու գանգատվել: Եթե մենք  սիրենք  մեր  աշխարհը  և  մարդկանց,   մեր  կյանքն  էլ  կլինի  գեղեցիկ,  սիրով  լի  ու   բարի:

Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

5․Բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։

Մաթեմատիկա

Ֆլեշմոբ խնդիրների քնարկումը

1. Տիգրանն ունի 4 խաղալիք՝ մեքենա, գնդակ, զինվոր և նավ: Նա ուզում է խաղալիքները մի շարքով դասավորել: Նաև ուզում է, որ մեքենան լինի նավի և զինվորի միջև։ Քանի՞ եղանակով կարող է դասավորել խաղալիքները։

Լուծում

  1. Զինվոր, մեքենա, նավ, գնդակ

2. գնդակ, զինվոր, մեքենա, նավ

3. գնդակ, նավ, մեքենա, զինվոր

4. նավ, մեքենա, զինվոր, գնդակ

2. 15, 24, 32, 42, 53 թվերը գրելու համար իրարից տարբեր քանի՞ թվանշան են օգտագործել։

1, 2, 3, 4, 5- 5 հատ

3. Ագարակում կա 6 շուն, 8 բադիկ, 4 սագ և մի քանի ձի։ Քանի՞ ձի կա, եթե բոլոր կենդանիները միասին ունեն 68 ոտք։

Լուծում

  1. 6×4=24-(շուն)
  2. 8×2=16-(բադիկ)
  3. 4×2=8-(սագ)
  4. 24+16+8=48
  5. 68-48=20- ձիերի ոտք
  6. 20:4=5-ձի

4. Աշոտի կրիան արթուն ժամանակ մեկ ժամում ուտում է 5 տուփ խոտ։ Երեկ նա քնեց 20 ժամ։ Քանի՞ տուփ խոտ նա կերավ երեկ։

Լուծում

  1. 24-20=4
  2. 4×5=20 տուփ

Պատ.՝ 20 տուփ

5. Բարեկենդանի տոնին ընդառաջ Արևմտյան դպրոցում տիկին Արևը և սովորողները գաթաներ թխեցին։ Առաջին դասարանցիներին բաժին հասավ գաթաների կեսը։ Երկրորդ դասարանցիներին հասավ մնացած գաթաների կեսը։ Հետո երրորդ դասարանցիները վերցրեցին մնացած գաթաների կեսը, որից հետո մնաց 6 գաթա։ Որքա՞ն գաթա էին թխել։

Լուծում

  1. 6×2=12
  2. 12×2=24
  3. 24×2=48

Պատ.՝ 48գաթա:

6. Սովորողները գրադարանից վերցրին Թումանյանի «Անբան Հուռին», «Սուտլիկ որսկանը», «Բարեկենդանը» և «Քաջ Նազարը» հեքիաթները: Արեգը կարդաց «Անբան Հուռին» և «Սուտլիկ որսկանը»: Աննան կարդաց «Բարեկենդանը»: Աշոտը կարդաց «Բարեկենդանը» և «Անբան Հուռին»: Ո՞ր հեքիաթը ոչ ոք չկարդաց:

Պատ.՝ «Քաջ Նազարը»:

7. Ռաֆայելն ու Հայկը միասին կշռում են 76կգ, իսկ Ռաֆայելն ու Մարկը միասին՝ 71կգ։ Հայկը Մարկից քանի՞ կիլոգրամով է ծանր։

Պատ.՝ Հայկը ծանր է 5կգ-ով:

8. Ներկայացում դիտելու համար սովորողները 9:30 դպրոցից դուրս եկան։ Ներկայացումը տևեց 50 րոպե, իսկ դպրոցից թատրոն և թատրոնից դպրոց ճանապարհին սովորողները ծախսեցին 60 րոպե։ Ժամը քանիսի՞ն վերադարձան դպրոց։

Լուծում

  1. 9ժ 30ր+1ժ 50ր=10ժ 80ր=11ժ 20ր

Պատ.՝ կվերադառնան ժամը 11:20:

9. Քանի՞ ձևով կարող են 10 ուլունքը շարել 4 թելի վրա, որ յուրաքանչյուր թելի վրա լինի կենտ թվով ուլունք:

  1. 3+3+3+1
  2. 5+3+1+1
  3. 7+1+1+1

10. Շարքով դրված էր 15 կոնֆետ։ Արամը կերավ յուրաքանչյուր 4-րդը, հետո էլ Մաքսիմը կերավ մնացած կոնֆետներից յուրաքանչյուր 3-րդը։ Ո՞վ ավելի շատ կոնֆետ կերավ։

Պատ.՝ Արամը-3 հատ, Մաքսիմը-4 հատ:

Մայրենի

«Չախչախ թագավորը» Բ 07.03.2021

Բ

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։

— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվե′ս ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։

— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։

Առաջադրանքներ

  1. Հատվածը սովորել շատ լավ կարդալ։

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

Խնամախոս- գնացող անձ, ուզնկան:

նժույգ- Քառոտանի երկարուկ հարմարանք՝ մարմնամարզական վարժությունների համար

կողոպտել- Ուրիշի ունեցվածքը խլել՝ հափշտակել, ավազակային հարձակմամբ որևէ մեկից ուժով մի բան խլել, թալանել:

  1. Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմել մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ:

Պատրաստություն-պատրաստ (արմատ)-նախապատրաստվել

Ջաղացպանին-ջաղաց (արմատ)-ջաղացքար

 Աչքալուս- աչք և լույս արմատ

Աչք-կապուտաչյա

Լույս-լուսամփոփ:

  1. Կանաչով նշված դարձվածքների իմաստները բացատրել:

Աշխարհքով մին է լինում-աշխարը իրենը դառնալ

բերանը բաց-զարմացած

միտք է անում-մտածում է:

  1. Մուգ կարմիրով նշված նախադասության կոչակնն ու նրա լրացումը գտնել, դրանց դիրքը փոխել՝ դնելով սկզբում, մեջտեղում և կետադրել:

—Աղվե՛ս ախպեր, ինչու՞ չի ուտում:-հարցնում է թագավորը:

Թագավորը հարցնում է:

—Ինչու՞ չի ուտում, աղվե՛ս ախպեր:

  1. Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք գործիական հոլովով դրված 5 բառ:

Կոտով,    աշխարհքով, վազելով, գանգեսով,  շուտով, փառքով,  հանդեսով, մեծամեծներով, հառաչանքով:

Անգլերեն

Create sentences 06.03.2021

1.Արամը միշտ խաղում է ֆուտբոլ իր ընկերների հետ կիրակի օրերին:

Aram always  plays  football  with his friends on Sundays.

2.Ես հագել եմ մի գեղեցիկ սպիտակ բլուզ  հիմա:

I am wearing  a  beautiful  white  blouse  now.

3.Իմ հայրիկը չի դիտում հեռուստացույց հիմա: Նա քնած է բազմոցին:

My father is not watching TV now. He is sleeping on the sofa.

4.Լենան և Հասմիկը հաճախ գնում են զբոսնելու շաբաթ օրերին:

Lena and Hasmik often go for a walk  on Saturdays.

5.Դու գնու՞մ ես դպրոց կիրակի օրերին: Ոչ, ես չեմ գնում դպրոց կիրակի օրերին:
Do you go to school  on Sundays.  No, i don’t go to school on Sundays.

6.Վահանը խմո՞ւմ է թեյ հիմա: Այո, նա խմում է թեյ իր եղբոր հետ խոհանոցում  հիմա:

Is  Vahan  drinking  tea now. Yes, he is drinking  tea  with his brother in the kitchen now.

7.Ես չեմ խմում սուրճ երեկոյան, ես խմում եմ սուրճ առավոտյան:

I don’t drink coffee in the evening  , i drink coffee  in the morning.

8. Դու կարդո՞ւմ ես գիրք հիմա:Ոչ, ես չեմ կարդում գիրք, ես լսում եմ երաժշտություն հիմա:

Are you reading book now. No, i don’t  read  a  book , i am listening   to Music now.

9.Ե՞րբ ես սովորաբար անում քո դասերը: 

When do you usually do your  lessons.

10.Որտե՞ղ են նրանք գնում հիմա: Նրանք գնում են կինոթատրոն դիտելու մի հետաքրքիր ֆիլմ: Where are they going  now. They are  going to the cinema to watch an  interesting film.

Ռուսերեն

Напишите, чей, чья, чье?

Библиотека (я)  – моя. Сад (ты) – твой

Комната (мы) наша;

метро (вы)  ваше;

яйцо (она) её;

библиотека (вы)  ваша;

факс (ты)  твой;

адрес (он)  его;

окно (я)  моё;

 пальто (она) её;

бабушка (мы) наша;

 улица (я) моя;

дедушка (ты) твой;

 президент (мы) наш;

 телефон (она) её;

 профессор (вы) ваш;

врач (он) его;

музей (мы) наш;

Հայրենագիտություն

Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց և Մովսես Խորենացի

Հայոց պատմության մեջ, հայերի հարմար այս երեք մարդիկ շատ կարևոր դեր են ունեցել: Գրիգոր Լուսավորչի օրորք հայերը քրիստոնեությունը ընդունեցին որպես պետական կրոն: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, և այդ օրվանից մեր գրերն ու պատմությունը գրվեցին հայատառ: Մովսես Խորենացին գրեց հայոց պատմությունը անհիշելի ժամանկներից մինչև իր օրերը: Նրա «Հայոց պատմության»-ից մեզ  են հասել շատ ավանդույթներ, մշակութային արժեք ներկայացնող տեղեկություններ, հայի ծագման ու զարգացման, բնօրրանի, ծննդավայրի, պատմության, առասպելների, թագավորների մասին:

Գրիգոր Լուսավորիչ

Հայերը հնում եղել են հեթանոս, ունեցել են բազմաթիվ աստվածներ, որոնց պատվին կառուցել են բազմաթիվ տաճարներ, զոհեր են մատուցել և այլն: Երբ տարածվեց քրիստոնեությունը/Հայաստանում քրիստոնեությունը տարածել են՝Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները՝ 60-66թթ./, բնական է, որ մարդիկ նորին սովոր չէին, և այն պետք է դժվարությամբ ընդունեին, և ցանկացած նորի պես, քրիստոնեությունն էլ, և քրիստենեության հետևորդներն էլ  հանդիպեցին խոչնդոտների, չհասկացվեցին: Քրիստոենության տարածողներից ու հետևորդներից էր Գրիգոր Լուսավորիչը:

Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, որը հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Հայ առաջին քրիստոնյան թագավորն էլ դարձավ այդ ժամանակվա թագավորը՝ Տրդատ 3-րդ Մեծը:

Համաձայն 5-րդ դարի հայ պատմիչների՝ Տրդատ 3-րդ թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Նա հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում/բանտ// Խոր Վիրապում/, որը նախատեսված էր մահապարտների համար: Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ կապված է Սբ. Հռիփսիմեի և նրա կույսերի մահը: Ըստ ավանդույթի, քրիստոնեություն ընդունած աղջիկները, որոնք ծննդով Հռոմից էին, Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից փախչում են արևելք: Նրանք ապաստան են գտնում Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատից ոչ հեռու մի տեղանքում:Տրդատ թագավորը, սիրահարվում է Հռիփսիմեին, ցանկանում է նրան կնության առնել, բայց հանդիպելով դիմադրության նրա կողմից և մերժվելով, հրամայում է  մահվան դատապարտել Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին: Սակայն նրանցից մեկին՝ Նունեին, հաջողվում է փախչել Վրաստան և քրիստոնեություն քարոզել այնտեղ: Հռիփսիմեականների մահապատիժը մեծ ազդեցություն է թողնում թագավորի վրա և նա ծանր հիվանդանում է, դեմքը աստիճանաբար վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրը բազմիցս տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, որը գտնվում էր մահապարտների բանտազնդանում: Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում և հողին է հանձնում հռիփսիմեականների սուրբ մասունքները: 66 օրյա քրիստոնեության քարոզից հետո նա լրիվ բուժում է Տրդատին:Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, ոչնչացրեց հեթանոսական տաճարները՝ նրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ:

Մեսրոպ Մաշտոց

Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում:Ստացել է հունական կրթություն: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սերել է ազնվականի ընտանիքից:

Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցն Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծես ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը: Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական  գիրը, թարգմանել գրականությունը հայերեն: Այդ պատճառով էլ իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո,  405թ. վերադառնում է հայրենիք՝ Վաղարշապատ/այժյամն Էջմիածին/: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է, որը նաև անվանում են Թարգմանությունների թագուհի: Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում:  Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է   36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենն ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10….  Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը, որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:

Մովսես Խորենացի

Movses_khorenatsi_illustration.jpeg

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա նրա անվան մի մասը՝ Խորենացի: Հիմանականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայրերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրյա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մեր տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ:

Հայրենագիտություն

Խաչքար

Խաչքարը միջնադարյան հայկական կերպարվեստի տեսակ է,

կոթող-հուշարձան` խաչի պատկերով:

Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը:

Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ Քրիստոսի:

Այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին:

IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ավելացվել   է եկեղեցիների որմերին:

Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  (1998–2006 թթ-ին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը:

Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը. հիշարժան են Մխիթար Կազմողը (XII դար), Մոմիկը, Պողոսը (XIII դար), Քիրամ Կազմողը (XVI–XVII դարեր) և ուրիշներ:

Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու (879 թ., Գառնի), Գրիգոր Ատրներսեհ իշխանի (881 թ., Մեծ Մազրա) և ուրիշների կանգնեցրած խաչքարերը: Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ ևկապտավուն:

բազմաթիվ քարագործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները:

 Խաչքարերը մեր լավագույն ճարտարապետակաների ստեղծագործություններ են…»:

Մայրենի

«Չախչախ թագավորը»

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

 Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:

Ջաղացպան- ջրաղացը բանեցնող մարդ

փոստալ- Մորթե հնամաշ գլխարկ:

բաղարջ- Առանց խյուսի և յուղի թխած գաթա

լինգ-երկար ձող

կոտ- Փայտե աման, որ իբրև չափ Էր ծառայում հացահատիկի համար

վեզիր- պալատականներ

  1. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

Ալրոտ- ալր(ալյուր) արմատ , ոտ ածանց

Կիսավեր-կիս (կես)արմատ, ավեր  արմատ

Մոխրոտ-մոխր (մոխիր) ամատ, ոտ ածանց

Լավություն-լավ արմատ, ություն  ածանց

Թագավոր-թագ արմատ ,ավոր ածանց

Աղբանոց —  աղբ արմատ,  անոց ածանց

  1. Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք, մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:

Վազ է տալիս – շտապում է

Բերանը ջուր առնել – լռել

  1. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:

Թագավորը շատ գեր էր, այդ իսկ պատճառով նրան «Չախչախ»  էին անվանում; Չախչախ- չաղ-չաղ

  1. Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:

Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ

գո′ղ անիծված,

Ջաղացպանը խոսում էր աղվեսի հետ:

  1. Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:

Ճեղքում,  աղբանոցում, ջաղացում, շեմքում