Մայրենի

«Չախչախ թագավորը» 12.03.2021 Գ

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  1. Գրել, թե կանաչով նշված բառերից յուարքանչյուրն ի՞նչ հոլովով է դրված:

Թագավորի-սեռական

հանդեսով-գործիական

դաշտում-ներգոյական

թագավորը-ուղղական

ոչխարի-սեռական

պալատին-տրական

երկրից-բացառական

զուռնով-գործիական

թմբուկով-գործիական

երգով-գործիական

ձիավորները-ուղղական

թագավորից-բացառական:

2.Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել:

Կարգադրություններ-  Որևէ բան կարգադրելու ցուցմունք, հրաման:

3.Կարմիրով նշված դարձվածքները բացատրել։

գլխի ճարը տեսնել- Փրկության միջոց՝ հնարք գտնել

խելքը թռցնել-գժվել:

4.Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:

Աղվեսը-չարաճճի էլ և խորամանկ

Շահ-Մարին-միամիտ, կարգավոր և բարի

Ջաղացպանը-նույնպես  բարի է:

5.Ըստ ձեզ՝ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:

Դե, քանի որ Շահ-Մարը ուզում էր փախնել պալատից, բայց  չի ստացվել:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 11.03.2021

681(ա,բ)

(ա) 44կմ-2կմ  35մ=43կմ  1000մ-2կմ   35մ=41կմ   965մ

62դմ  2սմ-5դմ  8սմ=61դմ  12սմ-5դմ  8սմ=56դմ  4սմ

(բ) 82կգ-6կգ  650գ=81կգ  1000գ-6կգ  650գ=75կգ  350գ

62տ   210կգ- 2տ  280կգ=61տ  1210կգ-2տ  280կգ=59տ  930կգ

683.

Երկարություն-18մ 40սմ

Լայնություն-34մ  80սմ

34մ  80սմ-35մ

18մ  40սմ-18մ

S=35×18=630սմ

684.

Ա)  10656:24=444

444×24=10656

Ստ.՝  10656:24=444

203=4872:24

4872:203=24

Ստ.՝  4872:24=203

Բ) 3360:32=105

3360:105=32

Ստ.՝ 3360:32=105

3232=168064:52

3232×52=168064

Ստ.՝ 168064:52=3232

Գ)  28×440=12320

12320:28=440

Ստ.՝ 28×440=12320

3994=222×18

3996:18=222

Ստ.՝ 222×18=3996

690.

Այդ եռանիշ թիվը 240   է

Եթե  վերջին թիվը հանենք  կստացվի 24

240+24=264.

Մաթեմատիկա

Դասարնական աշխատանք մաթեմատիկա 11.03.2021

681 (գ) կատարել գործողությունը:

24օր – 3օր 6ժ=23օր 24ժ — 3օր 6ժ=20օր 18ժ

12ժ 20ր – 2ժ 40ր=12ժ  80ր — 2ժ 40ր=10ժ  40ր

688 (բ)

Լուծում

  1. 3+1=4
  2. 200:4=50կմ
  3. 50×3=150թիվ

Պատ.՝  150կմ:

689 (բ)

I թիվ-?

II թիվ-?, 6 անգամ  փոքր

Միասին-560

Լուծում

  1. 6+1=7թիվ
  2. 560:7=80թիվ
  3. 80×6=480թիվ

Պատ.՝  480թիվ

692 (բ) Հաշվել   արտահայտության   արժեքը

2x3x4:(3×4)=2

  1. 3×4=12
  2. 2×3=6
  3. 6×4=24
  4. 24:12=2

2x3x4x5:(4×5)=6

  1. 4×5=20
  2. 2×3=6
  3. 6×4=24
  4. 24×5=120
  5. 120:20=6

2x3x4x5:(3×5)=8

  1. 3×5=15
  2. 2×3=6
  3. 6×4=24
  4. 24×5=120
  5. 120:15=8
Մայրենի

Գոյականի հոլովով 11.03.2021

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մետեցան կախարդական ծառին:

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:

Մոտենալով կարկաչուն գետակին  տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:

Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:

Ծառին-տրական

Հայրենիքից-բացառական

Մարդը-ուղղական

Քաղաքից-բացառական

Բլրի-սեռական

Գետակին-տրական

Փայտով-գործիական

Ոտքը-հայցական

Ջրի-սեռական

Երկնքի-սեռական

Արևի-սեռական

Շողերը-ուղղական:

2. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Քար-քար, քարի, քարին, քարը, քարից, քարով, քարի մեջ կամ քարում,   քաղաքից,  սահնակը,  մայր-մայր, մայրի, մայրին, մայրից, մայրով, մայրի մեջ,

 Աշուն-աշուն, աշունի, աշունին, աշունը, աշունից, աշունով  աշունի մեջ կամ աշնում,

 Գլուխ-գլուխ,  գլխի,  գլխին,  գլուխը,  գլխից, գլխով,  գլխի մեջ կամ  գլխում,

Բնություն-բնություն,  բնությունի, բնությունին, բնությունը, բնությունից, բնությունով,  բնությունի մեջ կամ բնությունում:

3. Լրացրեք աղյուսակը

Հարցական բառ3 գոյականՀոլովի անունը
Ո՞վմայրուղական
Ո՞ւմքույրիկիսեռական
Ինչի՞ցքարիցբացառական
Ինչո՞վփայտովգործիական
Ո՞ւմ մեջՏղայի մեջներգոյական
Ինչի՞Տոպրակիներգոյական
Ինչի՞նաթոռինտրական
Հայրենագիտություն

Ալեքսանդր Մակեդոնացի

f5475f22fc5141_5475f22fc517d

Ալեքսանդրին կրթել ու դաստիարակել է հույն փիլիսոփա Արիստոտելը, իսկ ռազմական պատրաստությունն անցել է հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ի ղեկավարությամբ: Ալեքսանդրը եղել է խելացի, խորաթափանց, աչքի է ընկել համառ կամքով ու քաջությամբ: Նրա բանակը կարգապահ էր ու լավ մարզված: Մ. թ. ա. 334 թ-ին հունա-մակեդոնական զորքով անցել է Հելլեսպոնտոսը (ներկայիս Դարդանելը) և մայիսին Գրանիկոն գետի մոտ պարտության մատնել պարսիկներին: 333 թ-ի աշնանը Պարսից արքա Դարեհ III-ը փորձել է Իսոս քաղաքի մոտ դիմադրել Ալեքսանդրի զորքին, սակայն կրկին պարտվել ու փախել է: 332 թ-ին, գրավելով բոլոր նավահանգիստները, Մակեդոնացին պարսկական նավատորմին զրկել է հենակետերից և իր տիրապետությունը հաստատել ծովում: Մ. թ. ա. 332–331 թթ-ի ձմռանն առանց դիմադրության գրավել է Եգիպտոսը, և քրմերը նրան պաշտոնապես ճանաչել են Եգիպտոսի թագավոր: 331 թ-ի հոկտեմբերի 1-ին Ադիաբենեի Գավգամելա (ներկայումս` Թել Հոմել՝ Իրաքում) գյուղի մոտ Ալեքսանդրը ջախջախել է (Գավգամելայի ճակատամարտ) պարսկական բանակը: Դարեհը կրկին փախուստի է դիմել, սակայն նրան սպանել են իր մերձավորները: Ալեքսանդրն իրեն հռչակել է Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա:Գավգամելայի ճակատամարտին պարսկական բանակի կազմում մասնակցել են նաև Մեծ Հայքի զորքերը՝ Երվանդ Գ-ի, և Փոքր Հայքինը՝ Միթրաուստեսի գլխավորությամբ, ովքեր պարսկական կողմի պարտությունից հետո հռչակվեցին իրենց երկրների թագավորներ: Ալեքսանդրը Հայաստան չի արշավել, բայց Մենոն զորավարի գլխավորությամբ զորամաս է ուղարկել գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերը, բայց հայերը թույլ չեն տվել հունա-մակեդոնական զորքին մտնել Հայաստան և ճակատամարտում սպանել են Մենոնին:Իր իշխանությունն ամրապնդելու համար Ալեքսանդրը հիմնադրել է մոտ 70 քաղաք-գաղութներ, որոնց մեծ մասն իր անունով կոչել է Ալեքսանդրիա: Շարունակելով ռազմերթը՝ 329 թ-ին ներխուժել է Միջին Ասիա, 327 թ-ի գարնանը մտել Արևմտյան Հնդկաստան և 326 թ-ին գրավել Փենջաբը, սակայն հանդիպելով հոգնատանջ զորքի բացահայտ դիմադրությանը՝ նա դադարեցրել է արշավանքը դեպի Գանգեսի ափերը և 324 թ-ին վերադարձել է կայսրության մայրաքաղաք հռչակված Բաբելոն, որտեղ էլ հունիսի 13-ին մահացել է դողէրոցքից: Նրա դին մեղրի մեջ տեղափոխել են Մակեդոնիա: Ալեքսանդրի հսկայածավալ տերությունը շուտով տրոհվել է առանձին պետությունների: Սակայն նրա արշավանքները մեծապես նպաստել են Արևելքի ու Արևմուտքի մերձեցմանը: Մակեդոնացու նվաճումներից հետո սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը: Հելլենիզմը տարածվել է նաև Հայաստանում: 

Без рубрики

Փայտարվեստի թանգարան 10.03.2021

Ես, ընկեր Թագուհու, ընկեր Մարիամի և իմ ընկերների հետ այցելեցի Փայտարվեստի թանգարան: Այնտեղի բոլոր իրերը փայտից էին պատրաստված:Թանգարանի գիդը մեզ պատմում էր , թե ով է պատրաստել այդ իրերը, որ թվականին և այլն: Ինձ ամեն ինչ շատ դուր եկավ այնտեղ և ես լուսանկարեցի իմ հեռախոսով: Ես շատ հետաքրիր օր անցկացրեցի փայտարվեստի թանգարանում:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 10.03.2021

658(ա) 5-ի բազմապատի՞կ  են  արդյոք  հետևյալ  արտահայտությունների  արժեքը:

336+1124-5-ի բազմապատիկ    է

336+1009-5-ի բազմապատիկ    է

336+25-5-ի բազմապատիկ   չէ:

 663(ա)

I թիվ-75

II թիվ-?, 4 անգամ մեծ

Գումարը   քանի՞  անգամ  է  մեծ փոքր թվից:

I եղանակ

Լուծում

  1. 75×4=300-II թիվ
  2. 300+75=375-գումար
  3. 375:75=5-անգամ մեծ

Պատ.՝ 5 անգամ մեծ:

II եղանակ

4+1=5

Պատ.՝ 5 անգամ մեծ:

 666.

P=320մմ

Ուղղանկյան   լայնություն-?, նշ.-1մաս

Երկարություն-?,  3 անգամ մեծ

Լուծում

  1. 320:2=160մմ-լանություն+երկարություն
  2. 3+1=4
  3. 160:4=40մմ-լայնություն
  4. 40×3=120մմ-Երկարություն

Պատ.՝  լայնություն`  40մմ    և  երկարություն՝  120մմ:

 670.

306 աշակերտ-14ավտոբուս

18 տեղանոց-?

24 տեղանոց-?

Լուծում

  1. 18×14=252աշակերտ
  2. 306-252=54աշակերտ
  3. 24-18=6աշակերտ
  4. 54:6=9ավտ.-24տեղանոց
  5. 14-9=5ավտ.-18տեղանոց

Պատ.՝  9ավտ.-24 տեղանոց     և   5ավտ.-18 տեղանոց:

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք 10.03.2021

658 (բ,գ) 5-ի բազմապատի՞կ  են  արդյոք  հետևյալ  արտահայտությունների  արժեքը:

Բ) 7366-114=7252

Ստ.՝  7252:5= չի  բաժանվում

3036-321=2715

Ստ.՝ 2715:5=543 բաժանվում  է

3362-27=3335

Ստ.՝3335:5=667  բաժանվում  էշ

Գ)  4251+214=4465

Ստ.՝ 4465:5=893  բաժանվում  է

1326-196=1130

Ստ.՝  1130:5=226  բաժանվում  է

2345-23=2323

Ստ.՝ 2323:5= չի  բաժանվում:

663 բ  

I թիվ-75

II թիվ-?, 3 անգամ փոքր

Գումարը   քանի՞  անգամ  է  մեծ փոքր թվից 

Լուծում           

  1. 75:3=25-II թիվ
  2. 75+25=100-գումար
  3. 100:25=4-անգամ  մեծ

Պատ.՝  4 անգամ մեծ:

664

I մեքենա-60կմ, 2 անգամ քիչ

II մեքենա-?

AB-?

                                                                         Լուծում

I  եղանակ

  1. 2×60=120կմ-II  մեքենա
  2. 120+60=180կմ-AB ճանապար

Պատ.՝ AB ճանապար-180կմ:

II եղանակ

  1. 2+1=3
  2. 3×60=180կմ- AB ճանապար

Պատ.՝ AB ճանապար-180կմ:

Ռուսերեն

Поставьте существительные во множественное число

37. Поставьте существительные во множественное число:

Единственное числоМножественное число
Это шкаф. Это дом. Это парк. Это гараж. Это банк. Это театр. Это телефон. Это аудитория. Это книга и журнал. Это ребёнок. Это офис. Это слово. Это брат. Это ваза. Это тётя. Это окно. Это поликлиника. Это сестра.  Это шкафы. Это дома. Это парки. Это гаражи. Это банкы. Это театры. Это телефоны. Это аудитории. Это гниги и журналы. Это ребёнки. Это офисы. Это словы. Это браты. Это вазы. Это  тёти. Это окны. Это поликлиники. Это сестры.
Մաթեմատիկա

Մաթեմատիկա 09.03.2021

667.

I մեքենա-?, 22կմ-ով  ավելի

II  մեքենա-?

Ընդամենը-180կմ

Լուծում

  1.  180-22=158կմ
  2. 158:2=79կմ-II մեքենա
  3. 79+22=101կմ-I մեքենա

Պատ.՝  I մեքենա՝  101կմ  և   II մեքենա՝  79կմ:

668.

I տակառ-?, 30լ -ով  ավելի

II տակառ-?

Ընդամենը-250լ   հյութ

Լուծում

  1. 250-30=220լ  հյութ
  2. 220:2=110լ  հյութ-II տակառ
  3. 110+30=140լ հյութ-I տակառ

Պատ.՝  I տակառ՝  140լ   հյութ  և  110լ հյութ: