Ինձ շատ դուր եկավ այս մուլտֆիլմը: Այն շատ հատաքրքիր էր և ուսանելի: Ես հասկացա, որ այն Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի բեմադրությունն է: Այն շատ հետաքրքիր ձևափոխել էին. վերջը դարձնելով ավելի բարի: Այս մուլտֆիլմը ինձ սովորեցրեց, որ պետք է կյանքում լիներ ուշադիր, խելացի: Պետք է լսել, հասկանալ մեծերի խորհուրդները և կարողանալ ճիշտ որոշումներ կայացնել: Կյանքում չպետք է սպասել բախտի ու նվերի, այլ պետք է լինել խելացի և աշխատասեր: Միայն այդպես կարելի է հասնել լավ արդյունքի:
Ես խորհուրդ կտայի անխելք մարդուն, որ նա ուշադիր լսեր մեծերի խորհուրդները և հասկանար:
Ինձ շատ-շատ դուր եկավ հեքիաթի ավարտը: Գայլը չկերավ մարդուն, այլ օգնեց նրան, ճիշտ հասկանալ իմաստունի խորհուրդները, դառնալ բախտավոր: Նրանք ընկերացան և գայլը դարձավ նրանց ընտանիքի շունը՝ ընկերն ու բարեկամը:
Ես առայժմ ոչ մի անհասկանալի հարց չունեմ, որ կուզենայի, տալ իմաստունին…