Մայրենի

Մայրենիի ֆլեշմոբ || Մարտ ամիս

1.  Ո՞ր բառն է շարքում «օտար»։ Հիմնավորի՛ր։

Տկար, տունկ, տգիտություն, տհաճ, տմարդի։  

Տունկ – ն է, քանի որ այստեղ տ – ն ժխտական նախածանց չէ։

———————————————————————————————————

2.   Վերականգնի՛ր բառերը՝ կլկամ, րմակա, րգահմե, իղեկն։ 

Մկկալ, կամար, համերգ, եղնիկ։

———————————————————————————————————

3.  Հետևյալ բառերը, եթե անուն են լինում, գրվում են մեծատառ։ Ինչո՞ւ են հիմա գրված փոքրատառ՝ «մարտիրոս», «վարուժան», «կարապետ» ։ 

Այս բառերը գրված են փոքրատառով, որովհետև այլ իմաստ են արտահայտում։

———————————————————————————————————

4.  Ի՞նչ կմնա , եթե «հինգերորդ» բառից հանես «պարարտը» և «վաղեմին»։

Կմնա՝ որդ։

———————————————————————————————————

5.    Տրված հոմանիշները դասավորի՛ր աճման կարգով՝
Մեծ, աժդահա, հսկա, խոշոր,  վիթխարի, ահռելի։ 

Մեծ, խոշոր, հսկա, վիթխարի, աժդահա, ահռելի։

———————————————————————————————————

6.    Գիտե՞ք, որ գարուն է արդեն,

Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Իսկ ի՞նչն է քեզ հուշում, որ արդեն գարուն է։ Ներկայացրո՛ւ երկու-երեք նախադասությամբ։ 

Օրերը տաքացել են։ Արևը ջերմացնում է արդեն։ Երևանի փողոցներում հանդիպում ենք մանուշակներ և ձնծաղիկներ վաճառողների և օրերը երկարել են։

———————————————————————————————————

7.       Հայերենում «փարոս», «փիլիսոփա», «դափնի» բառերը փոխառվել են հունարեն «ֆարոս», «ֆիլիոսոֆոս», «դաֆնե» բառերից։ Ինչո՞ւ են բոլորը փոխառվել փ տառով , եթե  հայերենն ունի ֆ տառը։

Ըստ երևույթի, փոխառության ժամանակ դեռ Ֆ տառը չունեինք։

———————————————————————————————————

8.  Բարբառային ասացվածքները փոխադրի՛ր գրական հայերեն։

Քամու պերածը քամին կտանի:

Մոդիկ հարեվանը հեռու բարեկամիցը լավ ա:

Թող ասեն կեշ ա, թող չասեն էշ ա:

Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի:

Քամու բերածը քամին էլ կտանի:

Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է:

Թող ասեն գեշ է, թող չասեն էշ է:

Ճիշտ խոսողի գլխարկը ծակ է:

———————————————————————————————————

9.     Նախադասություններում սխալ գործածված բառեր կան, գտի՛ր և ճշտի՛ր։

Նյարդերը տեղիք տվեցին, էլ չդիմացավ և ասաց՝ ինչ մտածում էր։

Ընկերոջն առաջարկեց դիտարկել իր արած լուսանկարները։

Նա մանրակրկիտ պատրաստվում էր այգաբացին՝ մաքրելով և փայլեցնելով անհրաժեշտ գործիքները։ 

Նյարդերը տեղի տվեցին, էլ չդիմացավ և ասաց՝ ինչ մտածում էր։

Ընկերոջն առաջարկեց դիտել իր արած լուսանկարները։

Նա մանրամասնորեն պատրաստվում էր այգաբացին՝ մաքրելով և փայլեցնելով անհրաժեշտ գործիքները։

———————————————————————————————————

10.  Գրի՛ր շարադրություն «Գարունը այնքան ծաղիկ է վառել» վերնագրով։ 

Գարունը կյանքի զարթոնքն է։ Շուրջ բոլորը ամեն ինչ նոր շունչ է ստանում։ Փողոցներում մարդիկ ժպտում են միմյանց։ Արևը ջերմացնում է , օրերը երկարում են։ Գարնանային ծաղիկները բացվում են, ծառերը ծաղկում են և թռչյունները երգում են։ Գարնան ամենագեղեցիկ տոնը դա ՝ Մարտի 8 – ն է, քանի որ դա աղջիկների ՝ կյանքի և գեղեցկության տոնն է, և նաև ծաղիկների տոն է։ Այդ օրը՝ բոլորի սեղանները զարդարված են ծաղկեփնջերով։ Եվ ոնց կարելի է չսիրել գարունը։

                                                                                    Վ Ե Ր Ջ
Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.03.2023

921. Լուծե՛ք հավասարումը.

բ) x – 303 = 27

x = 27 + 303

x = 330

դ) 84 + x = 124

x = 124 — 84

x = 40

զ) 2003 + x = 4561

x = 4561 — 2003

x = 2558

922. Լուծե՛ք հավասարումը.

924. Ո՞ր հավասարումների արմատն է 1 թիվը.

x = 1

ա) 2 ⋅ x = 5 — ոչ

բ) 4 ⋅ x = 0 — ոչ

գ) x = 1 — այո

դ) 7 ⋅ x = 7 – այո

ե) 6 ⋅ x + 8 = 14 – այո

զ) 8 – x = 7 – այո։

932. Հայտնի է, որ a-ն ամբողջ թիվ է։ Կարելի՞ է ասել, որ՝

ա) a-ն բացասական թիվ է

Պատ․՝ Այո։

բ) a-ն դրական թիվ է

Պատ․՝ Այո։

գ) a-ն կոտորակային թիվ է

Պատ․՝ Ոչ։

դ) |a|-ն ոչ բացասական թիվ է

Պատ․՝ Այո։

ե) 2a–3<2a

Պատ․՝ Այո։

զ) (|a|+1)-ը դրական թիվ է։

Պատ․՝ Այո։

Անգլերեն

English 06.03.2023

Different places-different lives/page 54/to retell the text

TV programmes:ex.5/a,page 56/answer the questions

How often you watch TV?

I don’t watch Tv too much, because its not really interesting for me.

What channel do you usually watch?

Somethimes I watch cartoons, when im not busy or there are weekends.

Are there interesting TV programmers for teenagers in your country?

I don’t know, but i think that some of people like TV news and some people love talent show or cartoons, and some of people don’t even watch TV. But if for me, i think all people watch tv.

Lesson 2

What British teenagers watch/page 58/to read and translate

Write an essay about the TV programmers you like!

If for real there are some TV programmers that i like. Soap opera is my favourite programmer, because its funny and makes me smile when im sad. Also i someonetimes watch cartoons with my brother. Cartoons are good for children like us but some of us don’t watch them and theyre saying that its not interesting for them and also saying that if 10 — 13 years old kid will watch cartoons that means that he/she is a kid. I don’t think that only small children need to watch cartoons, because we are a human tho. I think its a little but weird but sometimes i watch news, because people there are telling about our world and other worlds that got in problem or something. What im telling right now, its about what a watch at weekends. This is all Bye!

Մայրենի

Եղիշե Չարենց«Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ»


Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, որպես ողջակեզ.
Ջե՜րմ հողմերում ու հրում քե՜զ եմ տեսնում հիմա ես:
Փռել ես հուրդ ոսկի, վառել ես կյանքը մթար,
Վառել ես սիրտս՝ խոսքի կարկաչներով արեւառ:
Բա՜ց ես թողել հողմային քո նժույգները կարմիր,
Որ հրդեհեն կյանքը հին ու քաղաքները մարմար:
Ու թռչում են սրընթաց քո նժույգները հիմա –
Քա՛ղցր է աշխարհը սրտիս, քաղցր է կյանքը, որպես մահ…

Առաջադրանքներ՝


1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը: 

Նժույգ – ձի

հողմ – քամի

սրընթաց – արագընթաց

ողջակեզ – զոհ, մատաղ։ 


2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը: 

Բանաստեղծությունը արտահայտում սեր կյանքի նկատմամբ, անկախ ամեն ինչից։


3. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով կամ առաջարկի՛ր այլ վերնագիր.

«Քաղցր է աշխարհը, քաղցր է կյանքը…»

Ցանկացած մարդ պետք է սիրի աշխարհը և կյանքը։ Մեր անցած գրողները՝ մեզ համար լավագույն օրինակ են։ Նրանցից ոչ մեկի կյանքը հարթ և անարգելք չի եղել։ Ոչ մեկի կյանքն էլ առանց խոչընդոտների և դժվարությունների չի լինում։ Բայց դա պատճառ չէ, հիասթափվելու, ծնկի գալու կամ հանձնվելու համար։Կյանքը՝ դա պայքար է, հանուն լավի, գեղեցիկի և պայծառի։ Բայց գեղեցիկը, պայծառ ու լուսավոր ապագայի համար, պետք է ուժ գտնել ու քայլել։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 06.03.2023

899. Ուղղանկյունանիստի ծավալը 8 1/27 մ3 է։ Գտե՛ք այն ուղղանկյունանիստի ծավալը, որն ունի՝

բ) նույն բարձրությունը և 2 անգամ մեծ երկարություն և լայնություն

Պատ․՝ 32 4/27 մ3:

Լուծում

Պատ․՝ V = 73 2/3 սմ3, ամենափոքր նիստի մակերեսը ` S1 = ab = 14 1/6 սմ3 է։

Լուծում

Պատ․՝ 24սմ3:

Լուծում

I եղ․

  1. 62 — 26 = 36 (սմ)
  2. 1 + 3 = 4 (մաս)
  3. 36 : 4 = 9 (սմ) – III կողմ
  4. 9 x 3 = 27 (սմ) – II կողմ

Պատ․՝ II — 27 սմ, III — 9 սմ:

II եղ․

26 + x + 3x = 62

4x = 62 — 26

4x = 36

x = 36 : 4

x = 9

3x = 3 x 9 = 27

Պատ․՝ II — 27 սմ, III — 9 սմ:

910. Երկու թվերի գումարը 220 է։ Թվերից մեկը մյուսից 4 անգամ մեծ է։ Գտե՛ք այդ թվերը։

Լուծում

  1. 1 + 4 = 5 (մաս)
  2. 220 : 5 = 44 – I թիվ
  3. 44 x 4 = 176 – II թիվ

Պատ․՝ I թիվ- 44 , II թիվ — 176։

Լուծում

  1. 3 x 14 = 42 (կմ)
  2. 4 x 14 = 56 (կմ)
  3. 56 — 42 = 14 (կմ)
  4. 3 + 4 = 7 (ժ)
  5. 14 : 7 = 2 (կմ/ժ)

Պատ․՝ 2 կմ/ժ։

Բնագիտություն

«Էլեկտրական հոսանք» և«Կայծակ» | Բնագիտություն

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր:

Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի:
Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են  գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ:
Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:

Հոսանքի աղբյուրներն ունեն երկու բևեռդրական «+» և բացասական «–»: Հոսանքի աղբյուրը սարքին պետք է միացնել այնպես, որ աղբյուրի «+» բևեռը համընկնի սարքի «+» բևեռին, իսկ աղբյուրի «–» բևեռը սարքի «–» բևեռին:

Էլեկտրական սարքը աշխատեցնելու համար այն հաղորդալարերով միացնում են հոսանքի աղբյուրին՝ կազմելով էլեկտրական շղթա:

Օրինակ

Շարժանկարում պատկերված է պարզագույն էլեկտրական շղթան՝ կազմված հոսանքի աղբյուրից, լամպից, անջատիչից և դրանք իրար միացնող հաղորդալարերից:

Երբ շղթան փակ է, դրանով հոսանք է անցնում, երբ բաց է՝ ոչ:

lamp_animate.gif

Պատասխանել հարցերին`

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանք:

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:

  1. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:

Էլեկտրականության հաղորդիչներ են` մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։

Կայծակ

Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:
Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:

Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։ 

Այդ պրոցեսը տևում է շատ կարճ, ջերմաստիճանը հասնում է տաս հազար աստիճանի, տեղի է ունենում կարճատև լուսարձակում։
Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը: Կայծակն օժտված է ահռելի էներգիայով և կարող է շատ վտանգավոր լինել: Խփելով տարբեր մարմինների՝ կայծակը կարող է մեծ վնասներ պատճառել. հալել մետաղե իրերը, այրել ծառերը, սպանել մարդկանց և կենդանիներին:

Ինչպես պաշտպանվել կայծակից

Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է։ Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, շինություններին, ծառերին, կենդանիներին և մարդկանց։
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝  շանթարգելների  օգնությամբ:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.

1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
2. Չի կարելի  պառկել գետնին:
3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։ Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը:

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։

  1. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Պետք չէ դիպչել մետաղյա իրերին և պետք է թագնվել քարանձավներում։

Պատմություն

Դաս և առաջադրանքներ

Դաս 1

հարցեր

  • Ի՞նչ նշանակություն ունեցավ Մագնեսիայի ճակատամարտը հայերի համար։

Մագնեսիա քաղաքում Ք․ա․ 190 թ․ տեղի էունեցել Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյանները պարտություն կրեցին հռոմից։

Սելևկյանների պարտությունից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին վերականգնելու Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունները, Մեծ Հայքում՝ Արտաշես I-ը, իսկ Ծոփքում՝ Զարեհը։ Հռոմը անմիջապես ընդունեց անկախությունը, քանի որ իր համար ձեռնտու էր ավելի թուածնել Սելևկյանների տերությունը։

  • Ներկայացրե՛ք Արտաշես I-ին։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 76-79

տեսաֆիլմ
 

Դաս 2
ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՋԻՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

  • Ներկայացրե՛ք Արտաշես I-ի ռազմական և վարչական բարեփոխումները։
  • Ինչու Արտաշես I-ն իրականացրեց հողային բարեփոխում։

  • Գնահատե՛ք Արտաշես l-ի գործունեությունը։

Տիգրան Մեծը իշխել է մինչև Ք. ա. 95 թ։ Երբ նրան պատանդ տարան դեպի Պարթևստան, նա այնտեղ մնաց մինջև 45 տարեկան։

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 81-83
տեսաֆիլմ

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 03.03.2023

894. Որոշե՛ք ուղղանկյան մակերեսը, որի չափումներն են՝

896. Քառակուսին, որի մակերեսը 1 մ2է, տրոհված է 36 հավասար քառակուսիների։ Ինչքա՞ն է այդպիսի քառակուսու կողմի երկարությունը։

Լուծում


Պատ․` 1/6 մ:

904. Գտե՛ք տրված թվին հակադիր թիվը.

905. Գտե՛ք արտահայտության արժեքը.

906. Հաշվե՛ք.