Մայրենի

Այցելություն Եղիշե Չարենցին․․․

Քանի որ այսоր Չարենցի ծննդյան օրն էր, մեր դպրոցը կազմակերպել էր աշակերտների այցելություն Եղիշե Չարենցի արձանին։ Մենք այնտեղ արտասանեցինք Եղիշե Չարենցի շատ հայտնի և սիրելի բանաստեղծություններից մի քանիսը։ Այնտեղ մեր ուսուցչուհին ներկայացրեց մի քանի դրվագներ Չարենցի կյանքից և պատասխանեց աշակերտների հարցերին։

Օրը արևոտ էր և պայծառ։ Միջոցառումը շատ հետաքրքիր էր և բոլորս բավականություն ստացանք։ Այսքանը, իտեսությու’ն!!!!!

Վ Ե Ր Ջ

Մայրենի

Լ․ Տոլստոյ «Պառավ ձին»

Թարգմանությունը՝ Հովհ. Թումանյանի

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլ էր ուզում ման գա, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի տեղիցը ժաժ չեկավ, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի սկսեցի զարկել մտրակով ու ոտներով* Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ. Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։

Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քչել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր․․․ մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածանում, ինչպես էր պնչերով ծանր շունչ քաշում, հևում՝ մազթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած շլինքը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Հեղինակ՝ Լև Տոլստոյ

Աղբյուրը

Առաջադրանքներ՝

Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

մտրակ – ճիպոտ, դագանակ

թամբել – թամբը դնել ձիու վրա և պինդ կապել:

կալ – կալսելու տեղ

շլինք – պարանոց

ազդր – ոտքի վերի մասը

Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը:

Ստեղծագործության ասելիքը այն էր, որ պետք է բարի լինի թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների հանդեպ։

Գրի՛ր շարադրություն  ,,Պարտավո՞ր եմ, թե՞ ուզում եմ,, վերնագրով: 

,,Պարտավո՞ր եմ, թե՞ ուզում եմ,,

Երբ ես հինգերրորդ դասարանում էի, երթուղայնով տուն գնալուց այսպիսի դեմք պատահեց։ Երթուղայն բարձրացավ մի տատիկ և մի երիտասարդ կնոջ խնդրեց իր տեղը զիջել իրեն, բայց մերժում ստացավ։ Ես արագ վեր կացա և տեղս զիջեցի տատիկին։ Եվ ես կարծում եմ ՝ կան բաներ, որ անկախ մեր ուզելուց, մենք պարտավոր ենք անել։ Օրինակ՝ ծնողին կամ մեծին հարգելը ցանկություն չպետք է լինի, այլ պարտավորություն։ Ինչպես նաև բարությունը ցանկություն չպետք է լինի այլ պարտավորություն։ Իմ կարծիքով, երբեմն վատ չէր լինի, որ ցուցանակներին, մեծ տառերով և աչքի ընկնող վայրերում ցուցադրվեր «Բարի եղեք մարդիկ և բարությունը բումերանգի նման կվերադառնա»։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 13.03.2023

942. Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.

բ) Ջահի լամպերից 27-ն այրվել էին, և դահլիճը լուսավորվում
էր 323 լամպով։ Ընդամենը քանի՞ լամպ կար ջահի վրա։

x — 27 = 323

x = 323 + 27

x = 360

Պատ․՝ 360 լամպ։

943․ Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարումներ.

բ) Երկու տակառներից առաջինում կար 48 լ ջուր, երկրորդում՝
30 լ։ Ինչքա՞ն ջուր պիտի վերցվի առաջին տակառից, որպեսզի
երկու տակառներում մնա ընդամենը 60 լ ջուր։

48 — x + 30 = 60

-x = 60 — 30 — 48

-x = -18

x = 18

Պատ․՝ 18 լ:

945․ Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քառակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։

2 x (60 + 20) = 4x

4x = 160

x = 40

Պատ․՝ 40 սմ։

951․ Լուծե՛ք հավասարումը.

954. Ներկայացրե՛ք –15 թիվը՝


բ) մեկ բացասական և մեկ դրական թվերի տարբերության
տեսքով,
-15 = -10 — (+5)

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք մաթեմ 13.03.2023

 941. x-ի ո՞ր արժեքի դեպքում 8 ⋅ x + 5 արտահայտությունը կունենա 29 արժեքը։

8 ⋅ x + 5 = 29

X = 29 – 5 : 8

X = 24 : 8

X = 3

Պատ․՝ 3:

942. Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.

ա) Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար տուփի մեջ։

x + 30 = 95

x = 95 – 30

x = 65

Պատ․՝ 65:

943. Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարումներ.

ա) ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝ 26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

ABC = 57 սմ

AB = 26 սմ

AC = 10 սմ

BC = ? սմ = x սմ

X + 26 + 10 = 57

X = 57 – 10 – 26

X  = 21 սմ – BC

Պատ․՝  BC = 21 սմ

Գնացքը A քաղաքից B քաղաքն էր գնում 55 կմ/ժ արագությամբ, իսկ B-ից A՝ 60 կմ/ժ արագությամբ։ A-ից B գնալու և վերադառնալու համար, չհաշված կանգառները, գնացքին անհրաժեշտ եղավ 23 ժ։ Քանի՞ կիլոմետր է A-ից մինչև B։

Lուծում

 X = 60 – 55 = 5

X = 23 x 15

X = 23

951. Լուծե՛ք հավասարումը.

954. Ներկայացրե՛ք –15 թիվը՝

գ) երկու դրական թվերի տարբերության տեսքով։

5  — 20 = -15