Մայրենի

Գործնական քերականություն

1. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:

Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունն ու բողոքը:

Ջրի ճողփյուն լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում:

Մոտիկից լսվող ճարճատյունն անակնկալի բերեց բոլորին:

2. Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ (բարդ, ածանցավոր) բառեր կազմի՛ր, որ ցույց տան՝

ա) առարկա (գոյական)

Քաջություն, վախկոտություն, պարզություն, սառնություն։

բ) առարկայի հատկանիշ (ածական)

Քաջազուն, վախկոտ, պարզորակ, սառնաշունչ։

գ) գործողություն (բայ)

Քաջալերել, վախենալ, պարզել, սառել։

դ) գործողության հատկանիշ (մակբայ):

Քաջաբար, վախենալով, պարզելով, սառելով։

Քաջ, վախ, պարզ, սառն:

Մայրենի

«Սիրի՛ր կյանքը»

Կյանքում  յուրաքանչյուր մարդ ունի հիասթափությունների, մտահոգությունների պահեր, դժվարություններ։ Բայց, չնայած ամեն ինչից, պետք է սիրել կյանքը: Մեր շտապողականության,  անդադար նորության հետևից վազքի արդյունքում կորցնում ենք ՝՝Ոսկի՝՝ ժամանակը կյանքը սիրելու։ Պետք է գնահատել այն ինչ ունես։ «Ինչու եմ սիրում կյանքը, որովհետև ես ապրում եմ»: կյանքը անգնահատելի նվեր է: Ես սիրում եմ կյանքը, քանի որ այն լի է վառ գույներով ,այն ինձ տվել է լավ ծնողներ,հարազատներ և ընկերներ։ Ճանապարհին հանդիպած դժվարությունները ընկալում եմ  որպես դասեր, դրանք ավելի ուժեղ են դարձնում ինձ։ Յուրաքանչյուր մարդ ծնվում է երջանիկ լինելու համար: Միայն դա է ուզում, և ճանապարհին գտնվող բոլոր խոչընդոտները կվերանան, երբ մենք  հաստատուն ու վճռականորեն ասենք ինքներս մեզ. «Ես իսկապես սիրում եմ կյանքը»: