Մայրենի

Ե․ Չարենց «ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ՝

1. Դուրս գրի՛ր մակդիրները:

Երազներ հոգու, մանկական աչեր, մրմունջը լճի, թափանցիկ հեռուն, սուրբ անուրջի, աստղային մութին։

2.  Մի քանի նախադասությամբ ներկայացրու բանաստեղծությունը:

Չարենցը բանաստեղծության մեջ նկարագրում է իր հայրենիքը։ Ցույց է տալիս, որ իր և իր հայրենիքի սուրբ անուրջները ընդհանուր են։ Բանաստեղծության մեջ, հասկացվում է Չարենցի մեծ սերը առ հայրենիք, և կարոտը կորցրածի նկատմամբ։

3. Բացատրի՛ր բառերը՝ մրմունջ, անուրջ, անհուն:

մրմունջ – շշուկ

անուրջ – երազանք

անհուն – բազմաթիվ, անսահման

4. Կարդա՛ Չարենցի բանաստեղծությունները, առանձանացրո՛ւ բանաստեղծություններ , որոնք քեզ դուր են գալիս ։ 

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ — չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, — երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, — օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

***
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
ոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
երեզմանիս մարմար քարին կմնա:

ՔԱՄԻՆ

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին, Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է ասյտեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,-
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,-
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնծոտիներ հագած պառավների նման,-
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-
Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք…

Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին…

Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, — էլի´ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի´ կը տեսնես:

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի´ կը տեսնես:

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, — էլի´ կը տեսնես:

նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի´ կը տեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի´ կը տեսնես:

 ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ 

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին …

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
նո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

***
Լուսմփոփի՜ պես աղջիկ

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

*** 
Ես գալիս եմ ահա:- Նայեցե՛ք, նայեցե՛ք:
Ես գալիս եմ ահա- դարերից…
Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
Ու երգերը ցնդած օրերի:
Նայեցե՛ք, նայեցե՛ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
Ես սիրել եմ աշխարհը- այնքա՜ն…
Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
Ես թաղել եմ թևերս արնաքամ:
Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
Խավարով փայփայում ու գերում էր- ձեզ:-
-Ես գալիս եմ ահա` հազարադեմ, բյուրանուն,-
Պոռնիկի պեզ ընկած, աղոթքի պես հեզ…

Այս բանաստեղծություներից ամենից շատ ես հավանել եմ «Ես իմ անուշ Հայաստանի», «Հայաստանին» և «Մորս համար գազել» բանաստեղծությունները։

Մայրենի

Գործնական քերականություն

1.       Կետադրի՛ր նախադասությունները։

Իբրև շրջանի կենտրոն՝ Օրանն ունի, և դպրոցներ, և հիվանդանոցներ, և բանտ։

Երբեմն ես չեմ հավատում նույնիսկ պատմիչ Եղիշեին, որի մատյանն աղոթք է, բանաստեղծություն, ողբ ու պատվիրան։

Ամենափրկիչ եկեղեցին համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ վիթխարի, ամուր ու վեհաշուք մի եզակի կառույց։

2.      Տրված են բառեր, առանձնացրո՛ւ

·         Գոյականներ՝

Միրգ

կախարդանք

երգիչ

նպատակ

մարզիկ

ամիս

իրադարձություն

ծանոթություն

Բայ՝

ձերբակալել

քայլել

մաքրել

հնազանդվել

վազել

·         Ածականներ՝

հիշաչար

խիզախ

անօթևան

դժգույն

մտահոգ

·         Թվականներ՝

տասնհինգ

վեց-վեց

չորս

Կապ, շաղկապ ՝

թերևս

բայց

Միրգ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2.       Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝ կախարդել , հմայել, վախենալ, երազել, գրավել:

Բայկախարդելհմայելվախենալերազելգրավել
Ածականկախարդականհմայիչվախենալուերազելիգրավիչ
Ռուսերեն

Урок 27 || Русский язык 02.03.2023

Упражнения для выполнения:

Упражнение 1

а) Полoжить на полку, удобно располoжиться, предполaгать ответ, слoжить книги, располaгать запасами, предлaгать помощь, кратко излoжить содержание, проложить путь.

б) Город Ростов, устье заросло, морские водоросли, дети подросли, вырастить в саду, произрастать в пустыне, богатая растительность, выращенные лимоны, мир растений, переходный возраст, заросли камыша, сберечь поросль, подростковый врач, растущие на берегу, зеленый росток, отрасль хозяйства

Упражнение 2

Спишите, вставляя пропущенные буквы, графически объясняя выбор орфограмм в корне.

а) Излагать содержание, хорошо изложить; знать признаки прилагательного; написать изложение; оба слагаемых; расположиться на ночлег; располагать свободным временем.

б) Гул нарастает, роскошные растения, заросли камышом, выросли подснежники; зеленые водоросли, Ростислав; растущий ребенок.

в) Предположения не подтвердились; капельки росы; тропа зарастает; растительное масло; изменить положение; лепестки растений; слагать стихи; желуди проросли; сберечь растения от мороза; просека зарастает; предложить помощь.