Հայոց լեզու

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։


Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

____

Ագահ ու աչքածակ մի մարդը Աստծուց խնդրում է հետևյալը.

 -Տեր Աստված, այնպես արա, որ այն ամենին, ինչին դիպչեմ, ոսկի դառնա։ Աստված կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակ է վերցնում, որ հաց կտրի. բայց ոչ միայն դանակն է ոսկի դառնում, այլ նաև հացը։ Լեղապատառ գնում է ջուր խմելու․ բաժակով… ջուրն էլ ոսկի դարձավ։ Ինչին որ դիպչում է, վերածվում է ոսկու:

-Աստված իմ, այս ի՞նչ փորձանք բերեցիր գլխիս, չեմ ուզում, այլևս ոսկի չեմ ուզում։ Ես միայն խնդրում եմ, որ արածդ լավությունը ետ վերցնես…

Աստված չէր պատասխանում ագահ մարդու աղաչանք-պաղատանքին, չէր արձագանքում, և նա ոսկու մեջ թաղված՝ այնքան սոված ու ծարավ մնաց, որ մի քանի օր հետո մեռավ…։

Оставьте комментарий