Հայոց լեզու

Աստղալից երկինք

Ես շատ եմ սիրում նայել երկնքին, բայց հատկապես գիշերային աստղալից երկնքին։ Երեխաների համար այն անհասկանալի և անհասանելի մի աշխարհ է , որը մեր մեջ հազարավոր մտքեր է առաջացնում։ Աստղալից երկինքը երազողների աշխարհ է։ Մեծահասակներից շատերը, երբ ունենում են բազմաթիվ առօրյա հոգսեր, դադարում են երազել։ Իմ կարծիքով աստղալից երկինքը , դա երազողների և երազանքների մոլորակ է։ Ամպամած օրերին, երբ աստղերը չեն երևում , ինչ որ տխրություն է առաջանում։ Վառվող աստղերը, մեզ պայծառ ու երջանիկ վաղվա օր են խոստանում, և մեզ ուրախ ու հանգիստ քուն են պարգևում։ Երբեմն, երբ միտքս անորոշ է , ընկնող աստղ եմ փնտրում, որը կհաստատի իմ մտքի կատարումը։ «Սիրեք երկինքը մանավանդ վառվող աստղերով»․․․․․