Մաթեմատիկա

Լրացուցիչ աշխատանք երկրաչափություն

x + x = x + 2 + 3

x = 5 (AB,BC)

AC = 5 + 2 = 7

______

Քանի որ AH միջ․ => BH = HC = BC : 2

Եթե PABH — PAHC = 2 = > AB = 8 + 2 = 10

Եթե PAHC — PABH = 2 = > AB = 8 — 2 = 6

Քանի որ ABC հ/ս = > BO միջ․ կիս․ բարձ․ = > <AOB = <BOC = 90º

Քանի որ OK կիս․ = > <BOK = <COK = 90 : 2 = 45º

<AOC = <AOB + <BOK = 90 + 45 = 135º

Քանի որ AB = BC հ/ս , OM կիս․ <MOC = 135º => BO միջ․ կիս․ բարձ․ = > <ABO = <OBC:

Քանի որ ABC և A1B1C1 հ/ս = > AB = BC , A1B1 = B1C1 , <A = <C, <A1 = <C1

Քանի որ <B = <B1 , <A = <C , <A1 = <C1 => <A = <C = <A1 = <C1

Քանի որ AC = A1C1, <A = <A1 ,<C = <C1 => ABC = A1B1C1

ա) Քանի որ AO = OB , KO ընդ․ , <AOK = <KOB = > (I հ) AOK = BOK => AK = BK

բ) Քանի որ AK = KB , AO = OB , KO ընդ. => (III հ) AOK = BOK => <AOK = <KOB = 90º => OK ուղղ․ AB => KO պատկանում է a ուղղին։

Գրականություն

,,Թմկաբերդի առումը,, պոեմի Նախերգանքը

Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմի Նախերգանքը։ 

1.Մեկնաբանիր տողերը՝

Ա․ Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

________

Ըստ Թումանյանի , ամեն ինչ անցողիկ է , մենք նույպես։ Մնայունը մեր գործերն են։ Այս տողերով , նա մարդկանց հիշեցնում է լավ գործեր անել և մնալ մարդկանց հիշողության մեջ։

Բ․ Չարն էլ է միշտ ապրում անմեռ,

Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

________

Նորից հիշեցնում է, որ պետք է լավ գործեր անել, որովհետև հիշելուց, լավը կհիշեն, իսկ չարին անեծքով են հիշում։

2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Անհասկանալի բառեր չկան։

3. Քո մեկնաբանությամբ գրի՛ր հեղինակի ասելիք ։ 

Հեղինակը կարմիր թելի նման անընդատ առաջ է մղում մահկանացու լինելու միտքը և առիթը բաց չի թողնում հիշեցնել, որ շատ կարևոր է լավ գործերով հիշվել, ոչ թե չար, ամոթալի ու դավաճանական արարքներով։

——————————————

Կարդալ պոեմի 1-6 մասերը։ 

1. Բնութագրի՛ր Թաթուլին։ 

Թաթուլը՝ Թմկաբերդի տիրակալը , քաջ հսկա էր, որը չէր վախենում թշնամիների քանակից և միշտ հաղթանակով էր վերադառնում։

2. Մեկնաբանի՛ր այս տողերը՝ 

Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան։

——————

Թաթուլը փորձում էր ասել, որ Նադիր Շահի նման շատ զորքեր են փորձել գրավել իր ամրոցը , բայց այն և ինքը դեռ կանգնած են անկոտրում։

3. Դո՛ւրս գրիր Թմկա տիրուհուն ներկայացնող տողերը։ 

Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝

Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

4. Առանաձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

դուշման – թշնամի

———————

Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմն ամբողջությամբ։ 

1. Բացատրի՛ր բառերը՝ կեռ, հորդորել, շուք, հանապազ, որոտալ, գոռ,  պապանձվել, մրափել, չարագուշակ, ահեղ, դավ, գահույք, 

կեռ – ծուռ

հորդորել – համոզել

շուք – ստվեր

հանապազ – ամենօրյա

որոտալ – աղմկել

գոռ – հպարտ

պապանձվել – լռել

մրափել – քնել

չարագուշակ – աղետաբեր

ահեղ – ահավոր, սարսափելի

դավ – դավաճանություն

գահույք – գահ

2. Առանձնացրո՛ւ Թաթուլին նկարագրող տողերը։ 

Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

————

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,

Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

3. Քո կարծիքը գրի՛ր տիրուհու դավաճանության, այնուհետև շահին տված պատասխանի վերաբերյալ։ 

Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Տիրուհուն շլացրեց գահի փայլը և ցանկացավ դառնալ թագուհի։ Այդ պատճառով կատարեց այդ ստոր դավաճանությունը, բայց հետագայում թերևս հասկացավ իր ցածր արաքի իմաստը և այդպիսի պատասխան տվեց շահին։

4.  Հեղինակն այս պոեմով ի՞նչ գաղափար է փոխանցում։ 

Հեղինակը փոխանցում է գործի անմահության գաղափարը։ Եվ ցույց է տալիս տիրուհու ստոր դավաճանությունը և քաջ թաթուլին, և շահի փոքրությունը, որոնք բոլորն էլ մնացել են ըստ առժանավույն իրենց կատարած գործերի։