Հայոց լեզու

Գարնանային արձակուրդների ընթացքում իմ կարդացած գիրքը

Այս արձակուրդների ընթացքում ես կարդացել եմ Ռոալդ Դալի «ՄԲՀ» (Մեծ Բարի Հսկա) գիրքը։ Ես մինչ այդ ծանոթ էի Ռոալդ Դալի ուրիշ գրքերին։ Այս գրքում ներկայացված էր մի որբ աղջկա մասին, ում գողացել էր մի հսկա։ Պարզվեց, որ այդ հսկան բարի էր և մարդկանց չէր ուտում։ Սակայն նա հսկաներից միակն էր, որ ուտում էր բանջարեղեն։ Աղջիկը շատ հետաքրքրասեր էր և իր անթիվ հարցերի միջոցով պարզեց հսկաների աշխարհի բոլոր թերությունները։ Նա հսկայի միջոցով փորձում էր փրկել մարդկանց, իսկ հսկան դեմ չէր օգնել աղջկան, քանի որ ինքն էլ էր շատ բարի և խղճում էր մարդկանց։ Ես հավանեցի աղջկա և հսկայի համարձակությունը, որոնք պատրաստվում էին պայքարել տասներկու անսահման չար և անչափ ուժեղ հսկաների դեմ։ Նրանք ուզում էին փրկել մարդկությանը հսկա կոչվող չարիքից։ Գրքում շատ հետաքրքիր պահեր կային, սակայն ինձ դուր է եկել այն հատվածը, երբ ՄԲՀ որոշեց պատժել ամենամեծ ու ամենադաժան հսկային, քանի որ նա միշտ նեղացնում ու ծաղրում էր իրեն, իր մարդ չուտելու պատճառով։ Իսկ պատիժը ՝ սարսափելի երազն էր, որը դարձավ տուրուդմփոցի պատճառ։

Գիրքը հետաքրքիր է և կարդացվում է մի շնչով։ Խորհուրդ կտայի ֆանտաստիկա սիրողներին ընթերցել այս գիրքը։ Այսքանը!!!

Անգլերեն

English March 25-29

March 25-29

Honor and Help Your Parents

1. Watch the video at the top of the page.

2. Read the story «Honor and Help Your Parents» just below it.

3. Do the exercises at the bottom of the page.

———

Exercises

Vocabulary Questions

1. What does «crowd» mean?

a) very loud music

b) lots of people in the same place

c) a stage where musicians play

d) dangerous conditions

____

2. What does «lie» mean?

a) to say something that is not true

b) to tell a funny story

c) to talk about something that happened to you

d) to talk to someone in a mean way

___

3. What does «honor» mean?

a) to say nice things about someone

b) to be nice to someone

c) to be serious about something

d) to respect someone and treat them well


Grammar Questions

1. Kim tells Emily that she should lie to her parents.

a) would

b) could

c) should

d) might

2. Kim’s mother is just tired of Kim being dishonest with her.

a) of

b) about

c) to

d) with

3. On Thursday, Kim invites Emily over to her house.

a) In

b) For

c) On

d) At

Do Not Harm a Person of Good Will

1. Watch the video at the top of the page.

2. Read the story «Do Not Harm a Person of Good Will» just below it.

3. Do the exercises at the bottom of the page.

Vocabulary Questions

1. What does «good will» mean?

a) a kind, helpful, and friendly attitude

b) an attitude of independence

c) a happy, positive attitude

d) a calm attitude

2. What does «volunteer» mean?

a) a person who works for money

b) a person who works many extra hours for extra pay

c) a person who works for free doing something they think is important

d) a person who does not have a job

3. What does «value» mean?

a) to think something is expensive

b) to think something is very important and worth doing

c) to think something is not important

d) to think something is beautiful


Grammar Questions

1. She wants to improve this community for all of us.

a) all

b) all of

c) of

d) everyone

2. The parents even publish a lovely letter in the local newspaper.

a) in

b) at

c) on

d) of

3. You cannot trust anyone.

a) no one

b) someone

c) everyone

d) anyone

Կենսաբանություն

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Մարտի 25-31

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ վերհիշում ենք ձկներ թեման․

Լրացուցիչ աշխատանք-պատասխանել հարցերին․

  1. Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Հայաստանում ձկները լինում են 50 – ից ավել տեսակ, որոնք բաժանվում են խմբերի՝ Սաղմոնանմաններ, Ծածանանմաններ, Լոքոյանմաններ, Լերկանմաններ, Պերկեսանմաններ

  1. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Մեջքային լողակ, որը օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը։

Կրծքային լողակներ, որոնք պահպանում են մարմնի հավասարակշռությունը գրի մեջ։

Փորային լողակներ, որոնք օգնում են բարձրանալ վերև, սուզվել և այլն։

Ենթապոչային լողակ, որը հանդիսանում է շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում։

  1. Ի՞նչ է լողափամփուշտը

Լողաափամփուշտը, դա ձկների աղիքից գոյացած գոյացություն է, որը լցվում է գազերով։

Մարտի 18-24

Ֆիզիկա

Մեխանիկական աշխատանք

Կրկնել <<ՈՒժեր>> թեմաները,կարգի բերել բլոգները։Պատրաստ լինել հարցմանը։

Թեման.Մեխանիկական աշխատանք:Հզորություն:Խնդիրների լուծում(ծանոթանալ)։

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Ե՞րբ է ֆիզիկայում օգտագործվում <<աշխատանք>> հասկացողությունը

Երբ դիտարկվում է մարմնի շարժումը որևէ ուժի ազդեցուցյամբ։

2.Ի՞նչ մեծություններից է կախված մեխանիկական  աշխատանքը

Ազդող ուժից և այդ ուժի ազդեցուցյամբ մարմնի անցած ճանապարհից։

3.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը

A = F x s

4.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

1 Ջոուլ = 1 Նյուտոն x 1 մետր

1 Ջ = 1 Ն․մ

5.Ի՞նչն է կոչվում հզորություն

Հզորությունը դա միավոր ժամանակում կատարված աշխատանքն է։

6.Ինչպե՞ս հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության բանաձևը և միավորը

N = A/t

1 Վատտ = 1 Ջոուլ/1 վարկյան

1 Վտ = 1Ջ/վ

7.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը՝իմանալով հզորությունը և աշխատանքը կատարելու ժամանակամիջոցը

A = N x t

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ82-ից մինչև էջ89,պատրաստել նյութ էջ89-ի«Հետաքրքիր է իմանալ»թեմայից

Լուծել Է. Ղազարյանի դասագրքից էջ էջ174 -ի խնդիրներ107-ից մինչև110Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ81ից մինչև էջ85։

Աշխարհագրություն

Քիմիական արդյունաբերություն

դասի հղումը

  1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Հումք, ջուր, էլեկտրաէներգիա, գիտատեխնիկական նորարարություններ։

  1. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Քիմիական արդյունաբերությունը ստեղծում է արհեստական նյութեր, որոնք փորձում են մոտեցնել բնականին։

  1. Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:  

Շուտ փչացող և հնացող արտադրանքի հումքն են ներմուծում, երբեմն նաև խտանյութը կամ թերի մշակվածը, իսկ այլ սննդամթերքներ ներմուծում են պատրաստի վիճակում։

Կենսաբանություն

Կենսաբանության ինքնաստուգում։

Գրել օղակաձև որդերի մի քանի օրինակներ

անձրևորդեր, տզրուկներ, էխիուրիդներ:

Օղակաձև որդերի բազմացում

Նրանք կիսվում են, և այդպես բազմանում։

Ի՞նչ է ռեգեներացիան

Ռեգեներացիա՝ դա մարմնի վնասված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակությունն է։

Օղակաձև որդերի ո՞ր ներկայացուցիչներն են կարևոր դեր կատարում գյուղատնտեսության մեջ։

Անձրևորդները

Այդ որդերը ապրելով հողում փխրեցնում են հողը և դարձնում ավելի պիտանի։ 

Ժապավենաձև որդերի օրինակներ

Եզան երիզորդներ ցեստորդներ։

Ժապավենաձև որդերի ո՞ր ներկայացուցիչներով կվարակվենք, եթե ուտենք վատ եփված միս, որի տերը վարակված կենդանի է եղել։

Դա Եզան երիզորդն է ։

Եզան երիզորդի թրթուրային շրջանը անցնում է խոշոր եղջերավոր անասունների բարակ աղիներում, այնուհետև մարդը ֆինայով վարակվում է, երբ օգտագործում է վարակված կենդանու վատ եփված միս։ Մարդու աղիներում ֆինայի թաղանթը պատրվում է և երիզորդի գլխիկը ծծիչի միջոցով ամրանում է աղիքի պատին և սնվելով մարդու հաշվին զարգացնում է իր օրգանիզմը։

Ո՞ր մակաբույծով կվարակվենք, եթե ձեռք տանք վարակված կատվին կամ շանը։

Դա Էխինակոկն է։

Մարդը Էխինակոկով վարակվում է, երբ շփվում է շների կամ կատուների հետ և կուլ է տալիս նրանց մազը։

Ի՞նչ է ֆինան

Ֆինան կլոր սիսեռաձև օրգանիզմ է, որի մեջ գտնվում է տափակ որդերի գլուխը և վիզը։

Ֆլեշմոբ

Կատարել եմ։

Մարտ ամսվա բլոգային աշխատանք

Անձրևորդի արտաքին և ներքին կառուցվածքը

Ժապավենաձև որդերի մասին

Կենսաբանություն

Կենսաբանություն

Կենսաբանություն

Մարտի 18-24

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ամփոփելու ենք մարտ ամիսը, խնդրում եմ կրկնել անցած նյութերը․

Կենսաբանություն

Ժապավենաձև որդերի մասին

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք․

Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ է ֆինան

Ֆինան կլոր սիսեռաձև օրգանիզմ է, որի մեջ գտնվում է տափակ որդերի գլուխը և վիզը։

  1. Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը

Եզան երիզորդի թրթուրային շրջանը անցնում է խոշոր եղջերավոր անասունների բարակ աղիներում, այնուհետև մարդը ֆինայով վարակվում է, երբ օգտագործում է վարակված կենդանու վատ եփված միս։ Մարդու աղիներում ֆինայի թաղանթը պատրվում է և երիզորդի գլխիկը ծծիչի միջոցով ամրանում է աղիքի պատին և սնվելով մարդու հաշվին զարգացնում է իր օրգանիզմը։ Այն չունի մարսողական համակարգ։

  1. Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով

Մարդը Էխինակոկով վարակվում է, երբ շփվում է շների կամ կատուների հետ և կուլ է տալիս նրանց մազը։

Գրականություն

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ

Կա հետաքրքիր զվարճանք. կկոցիր աչքերդ
և ստեղծված խավարում
Ասա ինքդ քեզ.
Ես հրաշագործ եմ և հիմա`
Բացելով աչքերս, կտեսնեմ իմ իսկ ստեղծած աշխարհը,
Որի այդպիսին լինելու համար ես, միայն ես եմ պատասխան տալու:
Իսկ հիմա դանդաղ բացիր աչքերդ,
Ինչպես բարձրացնում են թատերական վարագույրը:
Դե իհարկե, ահա նա`
Քո աշխարհը,
Հենց այնպիսին, ինչպիսին դու նրան ստեղծել ես:’

***
Եթե դու ցանկանում ես հանդիպել Նրան,
Ով ընդունակ է հարթելու
Յուրաքանչյուր իրավիճակ,
Որը քեզ համար տհաճ է,
Ով կարող է քեզ երջանկացնել`
Անկախ նրանից, թե ինչ են խոսում կամ մտածում ուրիշները,
Նայիր հայելուն
Եվ ասա կախարդական բառը.
— Ողջո´ւյն …

Աղբյուրը

Կարդա՛ և գրի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղծություններում։ 

1.

Հեղինակն ուզում է ասել, որ մենք ենք մեր կյանքի հրաշագործը։ Յուրաքանչյուրս ինքն իրեն կարող է տանել իր երազանքի հետևից և իրականություն դարձնել այն։

2.

Այս բանաստեղծությունում Բախը ուզում է ասել, եթե դու ուզում ես դառնալ ուժեղ, անկախ և բոլոր իրավիճակների տերը լինող մարդ, ապա անկախ նրանից, թե ինչ կմտածեն ուրիշները, դարձիր այդ մարդը։