Հայոց լեզու

Հայոց անձնանունների բառարան

Հայոց անձնանունների բառարանը ստեղծվել է 1942 Երեւանի Պետական Համալսարանի լեզվաբան Հրաչեայ Աճառեանի կողմից։

Գոհար – Գոհար,իգ․ < հյ․ Գոհար «ակունք» բառից, որ թեև պարսկերեն է, բայց շատ վաղուց արդեն հայացած էր։ Գործածական է XII դարից մինչև այժմ։ Այժմ բուն ձևն է Գոհարիկ, որի կրճատն է Գոհար։

Անահիտ – Անահիտ, իգ․, ներկայացնում էր իգական մի աստվածություն, բուն նշանակությունն է «անբիծ, անարատ» և կազմված է an բացասականով՝ ahita «պիղծ, կեղտոտ» բառից։

Մարիամ – Մարիամ, իգ․ բուն նշանակում է «լուսավորեալ»․Տարբեր լեզուներում ունի տարբեր նշանակություններ՝ աղախին, պարկեշտ և այլն։ Մեր մեջ շատ ընդհունված անուն է և գործածվել է սկզբից մինչև այժմ։ Կրճատ ձևերն են Մարուշ, Մարո, Մրո։

Գայանե – Գայիանէ, իգ․ հունալատինական անուն է։ Զարմանալի է որ հին շրջանում այս անունը մեր մեջ գործածական չի եղել, բացի կույս Գայանեից։

Հայկուհի – Հայկուհի իգ․ < Հայկ անունից՝ – ունի մասնիկով։ Անցյալ դարում կազմված նորակերտ անուն է , բայց շատ տարածված։ Փաղաքշական ձևերն են Հայկուկ, Հայկուշ։

Շուշան – իգ․ < հյ․ շուշան ծաղկանունից, որը ասորական փոխառություն է։

Շողիկ – իգ․ < հյ․ շող բառից՝ – իկ փաղաքշականով։ համարվում է մերք առանձին անուն է մերք Շողակաթ և շողեր անունների գգվական ձևը։

Աննա – Իգ․ որի բուն նշանակությունն է «շնորհ, գթություն»։ Սխալ է հների տված մեկնությունը՝ իբր «արարած Աստուծոյ»․

Աստղիկ – Իգ․ < հյ․ աստղ բառից ։ Այս անունով է կոչված Նոյ նահապետի դուստրը։ Իբրև սովորական իգական անուն հնում չի գործածվել, այս որպես հատուկ միայն աստվածուհուն։ Առաջին անգամ XV դարում գործածվել է իբրև սովորական անուն, իսկ այժմ շատ տարածված է․ խաղաքշական ձևերն են Աստղիկ, Աստղ։

Արսեն – Ար․ < հուն․ «այր, տղամարդ» բառից, որը նույնպես դարձել է արական անձնանուն։

Գրականություն

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ

Իմ հավանածներն են՝

ՄԹՆՇԱՂ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

—————

Տերյանը մթնշաղը նկարագրում է որպես երազանքի ժամ, որտեղ ամեն ինչ խաղաղ, գեղեցի կ և հանգիստ է։ Ոչ մի ցավ, ոչ մի տառապանք մեզ չի խանգարում երազել։ Դա մոռացցումի ժամ է։

—————

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…

—————

Բանաստեղծությունը իմ մեջ արթնացնում է տխրություն ու կարեկցանք։ Բանաստեղծությունից երևում է , որ նրա տանջված և տառապյալ հոգին հանգստի ու լռության կարիք ուներ։ Այդ պատճառով խնդրում է, որ լացով չխաղտեն իր լռությունը։

—————

Ես ուրախ մարդ են , և Տերյանի տխրությունը ինձ համար անհասկանալի է։

Գրականություն

«Գարուն»

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

  • Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:

«Սեր ու զարթոնք»

  • Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ:

«Գարունը այնքան ծաղիկ է վառել» արտահայտությունը փորձում է բացատրել,որ գարնանը բացվում են բազմազան ու գույնզգույն ծաղիկներ։

«Իմ բացված սրտում հնչում է մի երգ» արտահայտությունը փորձում է բացատրել,որ երբ գարուն է գալիս՝ ծաղիկներն և բույսերը զարթնում են, և մեր սրտերը ու հոգիները բացվում են նոր և գեղեցիկ զգացմունքների համար։

  • Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

  • Գրի՛ր շարադրություն ,,Գարունը այնքան ծաղիկ է վառել,, վերնագրով։ 

Գարունը այնքան ծաղիկ է վառել

Հայոց լեզու

,,Գարունը այնքան ծաղիկ է վառել,,

Գարուն է եկել:Երկիրը ուրախությամբ ընդունեց արևի գրկախառնությունները, և մենք շուտով կտեսնենք նրա սիրո արդյունքները: Մեր երկրում գարունը ամենահաճելի եղանակն է։ Գարուն ասելով հասկանում ենք՝ ուրախություն, ջերմություն, զարթոնք՝ ինչպես բնության, այնպես էր սրտերի։ Իզուր չէ,որ մեր թանկագին մայրերի և գեղեցիկ սեռին մեծարելու համար միամսյակ են մցրել։ Երբ գարունն է գալիս, մենք ոչ միայն հոգով, այլ նաև մարմնով ենք զգում նրա գալուստը։ Կան մարդիկ, որոնք փորձում են ժխտել գարնան զարթոնքը ու բերած երջանկությունը։ Սակայն դա ժխտելը անիմաստ է։ Գարնանը անգամ փողոցներն ու զբոսայգիները լցվում են բացված գեղեցիկ ծաղիկների և ծառերի բույրով ու թարմությամբ։ Ամենուր լսվում է մանուկների ուրախ քրքիջը և թռչունների դայլայլը։ Բոլորը միմյանց ծաղիկներ են նվիրում, պատճառով կամ անգամ առանց պատճառի։ Գարունը նշանակում է ՝ երիտասարդություն, զվարթություն, ուրախություն, պատանեկություն, սեր, ջերմություն, քնքշանք և վառվռուն գույներ։ Սիրեք միմյանց և գարունը․․․․

Քիմիա

Քիմիա

Տնային

Սովորի՛ր

  1. Գրե՛ք հետևյալ տարրերի քիմիական նշանները՝ ալյումին, կալցիում, սիլիցիում և ֆոսֆոր:
    Ալյումին-Al
    կալցիում-Ca
    սիլիցիում-Si
    ֆոսֆոր-P

  1. Տարրի հարաբերական ատոմային զանգվածը 16 է: Ո՞ր տարրն է այդ.
    ա. ածխածին, բ. ջրածին,
    գ. թթվածին, դ. ազոտ:

  1. Հաշվի՛ր Կալիում տարրի մեկ ատոմի իրական զանգվածը (m0):
    39 • 1.66 • 10-27=6.474 • 10-26

_____________

Դասարանական

Նոր թեմա

Հարցեր

Նախագիծ