Կենսաբանություն

Քորդավորների բազմազանությունը

Հունվարի 29-ից փետրվարի 4

Սիրելի՛ ընկերներ, ներկայացնում եմ այս շաբաթվա անելիքները․

  1. Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները

Քորդավորները ունեն քորդա, որը ճկուն թիկնալար է։ Հիմնական մասի մոտ, լինում է միային սաղմնային փուլում։ Քորդայից վերև գտնվում է նյարդային խոհովակը։ Իսկ նրանից ներքև գտնվում է կլանը, որը և մարսողական և շնչառական համակարգի մաս է հանդիսանում։

  1. Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։

Գերազանցում է 100000 անգամ։

 (0.3 մմ կամ 300 միկրոմետր) ամենափոքր չափերը, մոտավորապես 30 մ ամենամեծի՝ Կետ։

  1. Ի՞նչ է քորդան

Քորդավորները կենդանիների կարգաբանության մեջ զբաղեցնում են բարձրագույն դիրքը՝ որպես կատարյալ զարգացած օրգանիզմներ: Քորդավորների ամենակարևոր առանձնահատկությունը թիկնալարի գոյությունն է՝ քորդան: Ճկուն լարի նման այն ձգվում է մարմնի ողջ երկարությամբ ու կատարում է ներքին առանցքային կմախքի դեր: Քորդան առաջանում է կենդանիների զարգացման վաղ փուլերում: Ողնաշարավորների մեծ մասի քորդան դեռևս սաղմնային զարգացման ընթացքում փոխարինվում է ողնաշարով, որը զարգանալով քորդայի շուրջը՝ դուրս է մղում այն:

Գրականություն

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻՑ ԼԱՎ Է

… Ես սարսափելի հոգնել եմ, ահա թե ինչ, իմ սիրելիս, իմ լավ, իմ բարի բարեկամ: Վերջին ժամանակներս հաճախում էի համերգների և համոզվեցի, որ երաժշտությունը կյանքից լավ է: Երաժշտություն լսելիս ես զգում եմ այն, ինչը երբեք ի վիճակի չեմ ոչ մի խոսքերով արտահայտել: Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակից են նրան: Վայելեք երաժշտությունը…

 ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Գրականություն

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ «ՄԹՆՇԱՂ»

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում…
Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

Գրականություն

 «Գարնան քաղաքում»

 Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,

Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,

Փայլում են տներն արևի փոշում,

Երկինք են պարզվում ծառերը վտիտ…

Դեռ չչորացած բուլվարի վրա

Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.

Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա

Եվ հայացքները նետ են իրար դեմ…

Մայթի քարերը հարազատ են քեզ —

Քեզ նոր է թվում երգը հնամյա.

Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,

Եվ տխրությունդ անուշ է հիմա…

Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,

Տիկիններ շքեղ և ծիծաղելի —

Բոլորը հիմա սիրելի են քեզ,

Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…

Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,

Բացվում են հիմա արևի փոշում.

Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,

Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…

Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,

Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,

Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:

Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Դալուկ — Դժգույն

վտիտ — թուլակազմ

  • Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:

Ասում էր բանաստեղծը,որ Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում, Հետո դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ, շարունակվում էր ժպիտն ու ուրախությունը։

————

 ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից  ընտրությամբ մեկ բանաստեղծություն սովորեք անգիր, ձյանագրեք կամ տեսագրեք ձեր ընթերցումը ՝ հրապարակելով բլոգում։ 

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ «ՄԹՆՇԱՂ»

Մաթեմատիկա

Ա․Բ մաթեմ

5 + 7 = 12

6 + 3 = 9

9 + 0 = 9

Գտնելով օրինաչափությունը, նշի՛ր հաջորդ թիվը։

3, 7, 19, 55, ___

երկու թվերի տարբերությունը բազմապատկում ենք 3-ով, պատասխանը գումարում ենք հաջորդ թվին, վերջում՝


36×3+55=108+55=163
Պատ՝. 163

Գտնել օրինաչափությունը և շարունակել հաջորդականությունը․

1,1,2,3,5,8,․․․

1)Լրացրե՛ք բաց թողնված թվերը․