Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականներ, ածականներ, թվականներ, բայեր։ 

Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

Գոյականներ՝ շենք, հանելուկ, տաղավար։

ածականներ՝ շինարարական, փայտաշեն, հոյակապ։

թվականներ՝ երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու։

բայեր՝ կառուցել, զրուցել, խառնել։

2. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց  հայտնվեց:

Ոչ ոք չիմացավ, թե որտեղի՛ց  հայտնվեց:

——————

Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

——————

Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) :

Բոլոր ճանապարհորդներին մի տեղ տարան։

——————

Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:

Բոլորը հրավիրված էին կիրակի օրվա հավաքին:

——————

Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):

Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ լցվեց:

———————

Ամբողջը (դառնալ) կրակի բաժին:

Ամբողջը դարձավ կրակի բաժին:

3.Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,

երբ իր մասին է խոսում

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

խոսողն ասում է դու, երբ դիմացինի մասին է խուսում

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:

երբ խոսում է երրորդ դեմքի մասին։

4. . Հարցերին պատասխանի՛ր:

Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝  «նա»:

սա – մոտ գտնվող առարկային

դա – հեռու գտնվող առարկային

նա – երրորդ դեմքի մասին

Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:

այս – մոտ գտնվող առարկա

այդ – հեռու գտնվող առարկա

այն – հեռու գտնվող առարկա, բայց երրորդ դեմքին։

Հայոց լեզու

Հեքիաթ մի ծերուկի մասին

  1. Խմբագրեք պատմությունը ։

Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից. նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։

Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․ ծերունին այսօր երջանիկ է, չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։

Ամբողջ գյուղը հավաքվեց, ծերուկին հարցնում էին.
–»Քեզ ինչ է պատահել, ին՞չ է եղել»։

–»Ոչինչ», — պատասխանում էր ծերուկ ,- «ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել, բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա, թե ինչու եմ երջանիկ»:

  1. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ, հոգնել, երջանիկ, ջանալ։
    Դժբախտ — չարաբախտ , անբախտ
    Հոգնել — խոնջել
    Երջանիկ — ուրախ
    Ջանալ — Աշխատել

  1. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։
    Դժբախտություն – երջանկություն

դժբախտ – երջանիկ

մռայլ – ժպիտ

թթված դեմք – ժպտացող դեմք։

  1. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։
    դժգոհ, թթված, մռայլ, դժբախտ, հոգնած, թունոտ։

  1. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։

պատմության գաղափարն այն է , որ երջանկությունը չեն փնտրում, այլ փորձում են ապրել ուրախ և այդ դեմքում , երջանիկ կլինես և դու և շրջապատող մարդիկ։

  1. Պատմության համար վերնագիր հորինեք։
    «Տխրությունը երջանկության մեջ»

«Չհասկացված երջանկություն»

«անիմաստ կորցրած տարինար»