Գրականություն

Թումանյանի ,, Իմ ընկեր Նեսոն,,

Կարդա՛ Թումանյանի ,, Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը: 

1. Առանձնացրու կարևոր միտք արտահայտող հատվածները: 

————

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։

————

Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։

————

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

————

2. Պատմվածքում կա՞ հարուստների և աղքատների հարաբերություն կամ տարբերություն: 

Իհարկե

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։

3. Ներկայացրո՛ւ քո մտորումները պատմվածքի վերաբերյալ: 

Պատմվածքի վերաբերյալ իմ կարծիքը այն է , որ աղքատությունը և տգիտությունը բազմաթիվ արատներ են ծնում մարդկային հոգիներում։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:

Թանգարանում  սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:

Թանգարանում ՝ սրահներից բոլորում ցուցադրվող վաթսունական առարկա կա:

————

Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:

Դպրոցի յուրաքանչյուր դասարաններում տասնհինգ սեղան է դրված:

————

Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:

Յուրաքանչյուր երամում տասնհինգական կռունկ է:

————

Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:

Այդտեղ բոլոր գետերը երեքական վտակ ունի:

————

Շենքերի նկուղները երկուական ելք ունեն՝ հիմնական և վթարային:

Շենքերի նկուղները երկու ելք ունեն՝ հիմնական և վթարային:

————

Տղաներին հազարական դրամով պարգևատրեցին:

Տղաներից յուրաքանչյուրին հազար դրամով պարգևատրեցին:

————

2. Սխալները գտի ՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետներ  ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա(ներ) բաժանվեցին երկու խմբի:

Իրար ետևից յոթանասունհինգ բառեր թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն(երն) էլ հաջող են անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական: (Երեքական)

Հայոց լեզու

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։


Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

____

Ագահ ու աչքածակ մի մարդը Աստծուց խնդրում է հետևյալը.

 -Տեր Աստված, այնպես արա, որ այն ամենին, ինչին դիպչեմ, ոսկի դառնա։ Աստված կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակ է վերցնում, որ հաց կտրի. բայց ոչ միայն դանակն է ոսկի դառնում, այլ նաև հացը։ Լեղապատառ գնում է ջուր խմելու․ բաժակով… ջուրն էլ ոսկի դարձավ։ Ինչին որ դիպչում է, վերածվում է ոսկու:

-Աստված իմ, այս ի՞նչ փորձանք բերեցիր գլխիս, չեմ ուզում, այլևս ոսկի չեմ ուզում։ Ես միայն խնդրում եմ, որ արածդ լավությունը ետ վերցնես…

Աստված չէր պատասխանում ագահ մարդու աղաչանք-պաղատանքին, չէր արձագանքում, և նա ոսկու մեջ թաղված՝ այնքան սոված ու ծարավ մնաց, որ մի քանի օր հետո մեռավ…։

Без рубрики

Փետրվարի 18-25, առաջադրանք, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Հունական քաղաքակրթության սկզբնավորումը

Համաշխարհային պատմություն/էջ 42-44, պատասխանել, էջ 44-ի հարցերին/

  1. պելասգներ

2. Օլիպոս

3. Կնոսոս քաղաքը։

4. ծովի մեջ գտնվող պետություն

5.

6. Հունական մութ դարեր, կոչվել է նաև Հոմերոսյան դարաշրջան, Հունաստանի մութ դարերի ժամանակաշրջանն է՝ Միկենյան քաղաքակրթության ավարտից մինչև հունական քաղաք-պոլիսների ի հայտ գալը։ Հնագիտական պեղումները վկայում են բրոնզե դարի մեծ ճգնաժամի մասին Արևելյան միջերկրածովյան շրջանում, թե ինչպես են մեծ պալատները և քաղաքները կործանվել կամ լքվել։ Գրեթե այդ ժամանակաշրջանում ցնցումներից լրջորեն տուժել է խեթական քաղաքակրթությունը, և Տրոյա քաղաքից մինչև Գազա կործանվել են։ Անկումից հետո փոքր և ավելի մանր բնակավայրերը պայքարել են վերաբնակեցվելու համար։ Հունաստանում Գծային Բ-ի գործածությունը միկենյան բյուրոկրատիայի շրջանում դադարել է։ Ք. ա.1100-ական թվականներից խեցեգործական և կերամիկական իրերի պատրաստումը սահմանափակվել է; Սկզբում կարծում էին, որ այդ ժամանակաշրջանում Մայրցամաքային Հունաստանի և այլ իշխանությունների հետ բոլոր կապերը խզվել են, որի պատճառով էլ կանխվել է մշակութային զարգացումը, սակայն պեղումները ցույց են տվել մշակութային և առևտրային էական կապերի առկայությունը Արևելքի, հատկապես Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի հետ։

Դիտել մուլտֆիլմը՝ Հին Հունաստան

Ամփոփել-ա. ինչ գիտեի Հին Հունաստանի մասին , բ.ինչ նոր պատմություններ իմացա Հին Հունաստանի մասին,գ. ինչի մասին ավելին կուզեիր ուսումնասիրել:

Առաջադրանք 2

Արխայիկ դարաշրջանի Հունաստանը/էջ 45-47, էջ 47-ի հարցերին պատասխանել/

Տալ հետևյալ բառերի բացատրությունը. արխաիկ, պոլիս, դեմոս, պարտային ստրուկ, էվպատրիդներ, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրան, տիրանիա, գաղութ/Կազմել փոքրիկ խաչբառ/:

3.Դիտել տեսաֆիլմը «Տրոյայական պատերազմը»/Ամփոփել 15նախադասությամբ/:

Առաջադրանք 3

Համաշխարհային պատմություն, էջ 48-53, պատմել, էջ 53-ի հարցերին պատասխանել/

Հին Սպարտան և Աթենքը

Քարտեզի միջոցով ներկայացնել Սպարտայի աշխարհագրական դիրքը:

Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները :

Պատմել Սպարտայի կառավարման համակարգի մասին:

Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:

Քարտեզի միջոցով ներկայացնել Աթենքի աշխարահագրական դիրքը:

Համեմատել Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներին:

Տալ հետևյալ հասկացությունների, բառերի բացատրությունը. հելոտներ, ծերակույտ, աշխարհաժողով, Պելոպոնեսյան միություն, փաղանգ, էկլեսիա, ստրատեգոսների խորհուրդ, օստրակիզմի իրավունք, լակոնիկ, օստրակոն:

Լրացուցիչ/ընտրել երեք թեմաներից մեկը/

1.Դիտել ֆիլմը, 15 նախադասությամբ ամփոփել: Հին Հունաստանը

2.Սպարտայում երեխաների դաստիարակությունը:

3.Հունական  յոթ իմաստուններից Սոլոնի մասին:

Մաթեմատիկա

21.02.2024թ-Լրացուցիչ առաջադրանքներ

222. Գրե՛ք միանդամի աստիճանի տեսքով.

ա) a5b5 = (ab)5

բ) x10y10 = (xy)10

գ) 9a2c6 = 32a2(c3)2 = (3ac3)2

դ) −32x10 = (-2)5(x2)5 = (-2x2)5

  1. Քանի՞ անգամ կմեծանա քառակուսու մակերեսը, եթե նրա կողմը մեծացնենք
    6 անգամ.

62 = 6 x 6 = 36

Պատ․՝ 36:

  1. Քանի՞ անգամ կմեծանա խորանարդի ծավալը, եթե նրա կողմը մեծացնենք
    2 անգամ։

23 = 2 x 2 x 2 = 8

Պատ․՝ 8:

225. Բացե՛ք փակագծերը և գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքով.

ա) a(b + c) = ab + ac

բ) 3x(x − 2) = 3x2 — 6x

գ) 3!(5x − 7) = 6(5x — 7) = 30x — 42

դ) 3x2(4x − 6y + 13z) = 12x3 — 18x2y + 39x2z

ե) 23x(5x2 − 11) = 23x3 — 223x

զ) −2c(bc + 5c2d) = -2bc2 — 10c3d

226. Արտահայտությունը գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքով.

ա) 4xxy − 5yx2 + 7x2y − xyx = 4x2y — 5yx2 + 7x2y − x2y = 5x2y

բ) 15x2xy + 3x3y ⋅ 4y2 — x2y2 ⋅ 9xy — 11x3y3 + 8xx2y3 = 15x3y + 12x3y3 — 9x3y3 — 11x3y3 + 8x3y3 = 15x3y

գ) a + ​(b − ​(b − a)) = a + (b — b + a) = a + a = 2a

դ) 5a2 − ​(9a2 − b2) = 5a2 — 9a2 + b2 = -4a2 + b2

ե) 12ab(a2 + b) − 3a2b(4a + 2b) = 12a3b + 12ab2 — 12a3b — 6a2b2 = 12ab2 — 6a2b2

227. Գրե՛ք միանդամի և բազմանդամի արտադրյալի տեսքով.

ա) 25a2 + 31ab = a (25a + 31b)

բ) 7a2bc2 + 21ab2c + 42a4b5c3 = 7abc (ac + 3b + 6a3b4c2)

գ) 19xy3 + 5x2y − 4xyy2 = 19xy3 + 5x2y − 4xy3 = xy (19y2 + 5x — 4y2)

դ) 18a2b2 + 16a2c2 − 12a2b2c2 = 2a2 (9b2 + 8c2 — 6b2c2)

ե) 28x3b2 + 14b5x − 12x2b3 = 2xb2 (14x2 + 7b3 — 6xb)

զ) 25a4b2 + 36a2b4 − 60a3b3 = a2b2 (25a2 + 36b2 — 60ab)