Հայոց լեզու

Հայոց անձնանունների բառարան

Հայոց անձնանունների բառարանը ստեղծվել է 1942 Երեւանի Պետական Համալսարանի լեզվաբան Հրաչեայ Աճառեանի կողմից։

Գոհար – Գոհար,իգ․ < հյ․ Գոհար «ակունք» բառից, որ թեև պարսկերեն է, բայց շատ վաղուց արդեն հայացած էր։ Գործածական է XII դարից մինչև այժմ։ Այժմ բուն ձևն է Գոհարիկ, որի կրճատն է Գոհար։

Անահիտ – Անահիտ, իգ․, ներկայացնում էր իգական մի աստվածություն, բուն նշանակությունն է «անբիծ, անարատ» և կազմված է an բացասականով՝ ahita «պիղծ, կեղտոտ» բառից։

Մարիամ – Մարիամ, իգ․ բուն նշանակում է «լուսավորեալ»․Տարբեր լեզուներում ունի տարբեր նշանակություններ՝ աղախին, պարկեշտ և այլն։ Մեր մեջ շատ ընդհունված անուն է և գործածվել է սկզբից մինչև այժմ։ Կրճատ ձևերն են Մարուշ, Մարո, Մրո։

Գայանե – Գայիանէ, իգ․ հունալատինական անուն է։ Զարմանալի է որ հին շրջանում այս անունը մեր մեջ գործածական չի եղել, բացի կույս Գայանեից։

Հայկուհի – Հայկուհի իգ․ < Հայկ անունից՝ – ունի մասնիկով։ Անցյալ դարում կազմված նորակերտ անուն է , բայց շատ տարածված։ Փաղաքշական ձևերն են Հայկուկ, Հայկուշ։

Շուշան – իգ․ < հյ․ շուշան ծաղկանունից, որը ասորական փոխառություն է։

Շողիկ – իգ․ < հյ․ շող բառից՝ – իկ փաղաքշականով։ համարվում է մերք առանձին անուն է մերք Շողակաթ և շողեր անունների գգվական ձևը։

Աննա – Իգ․ որի բուն նշանակությունն է «շնորհ, գթություն»։ Սխալ է հների տված մեկնությունը՝ իբր «արարած Աստուծոյ»․

Աստղիկ – Իգ․ < հյ․ աստղ բառից ։ Այս անունով է կոչված Նոյ նահապետի դուստրը։ Իբրև սովորական իգական անուն հնում չի գործածվել, այս որպես հատուկ միայն աստվածուհուն։ Առաջին անգամ XV դարում գործածվել է իբրև սովորական անուն, իսկ այժմ շատ տարածված է․ խաղաքշական ձևերն են Աստղիկ, Աստղ։

Արսեն – Ար․ < հուն․ «այր, տղամարդ» բառից, որը նույնպես դարձել է արական անձնանուն։

Оставьте комментарий