Մայրենի

»ՅՈՒԼԻՍԻՍ»

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ողջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց աղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լար, մի լար, լեդի, այսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբան մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Առաջադրանքներ

  1. Ուշադիր կարդա՛ և դուրս գրի՛ր Յուլիսիսին բնութագրող հատվածները:

Յուլիսիսը շատ բարեհամբյուր, ժպտերես, հետաքրքրասեր էր:

  1. Առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր ընտրությունդ:

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովետև վերջապես ինչ-որ մեկը ողջունեց Յուլիսիսին: Այդ մարդը մի բարի էր և ժպտերես նեգր էր;

  1. Պատմիր Յուլիսիսի ու նրա ընտանիքի մասին:

Յուլիսիսի ընտանիքը ապրում էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի, Սանթա Կլարա փողոցի վրա գտնվող տներից մեկում: Նրանք շատ համերաշխ ընտանիք էին և շատ աշխատասեր:

  1. Բացատրի՛ր տեքստում ընդգծված մտքերը:

Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր — խլուրդը գլուխը հանեց թարմ հողի տակից և նայեց անծանոթ տղային: Ոչ բոլոր անծանոթ մարդիկ են թշնամի:

Նա ձեռքով ողջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց աղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին — տղայի ողջույնին ոչ ոք չարձագանքեց ,քանի որ նրանց համար տղան անծանոթ էր:

Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով — միայն սևամորդ մարդը բարևեց տղային:

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ — ամեն ինչ տարբեր էր ՝ աշխարհը և մարդիկ, բայց միևնույն է, կյանքը գեղեցիկ էր Յուլիսիսի համար:

Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի — Դրանով նա ուզեց ասել, որ մեծերը և փոքրերը չեն կարող միևնույն ձև մտածել:

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 22.09.2021

224. Աստղանիշի փոխարեն տեղադրել համեմատման  ճիշտ նշանը.

Ա) 3 x (18 — 9) + 6 x 7 < 24 : 3 : 2 +91

Բ) 68 : 2 + (13 — 3) x 2 = (25 + 3) : 4 + 7 x 7 – 2

Գ) (51 — 31) x 2 – 30 < 105 : 3 – 2 x (17 — 3) + 5:

226. Գործվածքի ՝ 36 մ երկարություն ունեցող կտորից կարել են 12 միանման թիկնոց: Քանի՞ մետր գորվածք է անհրաժեշտ 15 այդպիսի թիկնոց կարելու համար:

Լուծում

1) 36 : 12 = 3մ – 1 թիկնոց        

2) 15 x 3 = 45մ – 15 թիկնոց

Պատ.՝ 45մ:

227. Մարդատար գնացքը կազմված է 16 վագոնից, որոնցից յուրաքանչյուրում կա 56 տեղ: Քանի՞ ազատ տեղ է մնացել, եթե գնացք է նստել  837 ուղևոր:

Լուծում

56 x 16=896

896 – 837=59 ազատ տեղ

Պատ.՝ 59 ազատ տեղ:

230. Աղջիկը  2 տարեկան է: Հայրն նրանից մեծ է 30 տարով: Քանի՞ անգամ է հայրը մեծ աղջկանից: Հայրն աղջանից քանի՞ անգամ մեծ կլինի 4 տարի անց:

Լուծում

1) 30 + 2 =32 տ. — հայրիկ

2) 32 : 2 16 անգամ մեծ

Պատ.՝ հայրը մեծ է 16 անգամ:

Անգլերեն

English 20.09.2021

  1. Посмотри на картинки и заполни пропуски нужной степенью сравнения.

1) Zahra is taller than Kelly.

2) It is colder in Finland than in England.

3) John is younger than his brother Peter.

4) The brown sweater is more expensive than the blue one.

5) Buddy is thinner than Blackie.

6) The pink rabbit is hungrier than the yellow one.

7) My sandwich is bigger than your.

8) The Glamour Hotel is more modem than the Grand hotel.

2. Прочитай такст и впиши в пропуски and, or but или because.

Dear Sue,

Greetings from sunny Spain. It’s very hot and sunny here. The hotel is excellent but it’s very small. There are only ten rooms. The people here are very kind and friendly. Guess what! I met a girl. her name is Carla. She is from Brazil or Argentina. I’m not sure.

I want to buy Mum a hat or a T-shirt. witch one do you think she’ll like more? Oh yes, I almost forgot I want to send Frank an email but i lost his email address. Can you send it to me, please?

I have to run now because I am going to meet Carla in five minutes and I don’t want to be late.

Talk to you soon.

Bob.

Մայրենի

ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։

-Դե,-ասաց նա,- մենք ի՞նչ սովորեցինք։

— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։

Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։

— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։

— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.

— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։

— Գրքում է գրված, այդպես չէ՞,— ասաց Հոմերը,— հապա, ինչո՞ւ են գրել, պետք է որ կարևոր լինի։

— Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,— ասաց միսս Հիքսը։

— Լավ,— ասաց Հոմերը,— գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է, — դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,— մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,— նայեց շուրջը,— ամեն տեղ քիթ։— Նա մի պահ կանգ առավ որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի էր ասել, ապա շարունակեց,— քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, և հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետև նրանց քթերը շատ մեծ էին և կեռ։ Կարևոր չէ, թե ո՞վ հնարեց արևի ժամացույցը, որովհետև վաղ թե ուշ որևէ մեկը հնարելու էր։ Կարևորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը։

Կակատաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով։ Հոմերը շարունակեց.

— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։

Հին պատմության ուսուցչուհին թեև գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երևակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանի կարգ ու կանոնը։

— Միստր Մաքոլի, դասերից հետո կմնաք դասարանում,— ասաց նա,— ինչպես նաև դուք, միստր Էքլի։ Քանի որ մենք, վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին։

Ոչ ոք չխոսեց։

— Դե՛, դե՛,— ասաց միսս Հիքսը,— մի ուրիշը թող արտահայտվի, որևէ մեկը։

Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը։

— Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ։ Այս դասարանը մեռած է, և շատ հավանաբար՝ նաև դուք։

— Ուրիշ խոսող չկա՞,— հարցրեց միսս Հիքսը։

— Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,— ասաց մի աղջիկ։

— Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։

— Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում,– ասաց Ջոյի երկրպագուներից մեկը։

— Ուրի՞շը,— ասաց միսս Հիքսը և դառնալով մի տղայի, տվեց անունը,— Հենրի, դու ի՞նչ կասես։

— Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,— ասաց Հենրին։

Ջոն դարձավ Հենրիին։

— Ինչպե՞ս թե,— զարմացավ նա,— իսկ ո՞վ էր Մովսեսը։

— Մովսեսը Աստվածաշնչում էր,— ասաց Հենրին։

— Նա քիթ ունե՞ր,— հարցրեց Ջոն։

— Իհարկե, ուներ,— պատասխանեց Հենրին։

— Շատ լավ, ուրեմն ինչո՞ւ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ, այսպիսի մի ահագին քիթ»,— ասաց Ջոն,— սա հին պատմության դաս է. ինչո՞ւ չես փորձում մի որևէ բան սովորել։ Մովսես— քթի դեզ, հնություն— պատմություն։ Հասկացա՞ր։

Հենրին փորձեց հասկանալ։

— Մովսես, քթի դեզ,— ասաց նա,— ոչ, սպասիր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր։

— Է՜,— ասաց Ջոն,— դու երբեք ոչինչ չես սովորի։ Դու պիտի մեռնես անկելանոցում։ Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես։ Հենրի, այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս։ Այժմ մտածիր այդ մասին։

— Բավական է, թողեք այդ,— ասաց միսս Հիքսը,— ուրի՞շ։

 Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

— Միսս Հիքս,— ասաց Հոմերը,— դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։

— Ինձ որևէ վազքի մրցում չի հետաքրքրում,— ասաց միսս Հիքսը,— ուրիշ խոսող չկա՞։

— Բայց, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— մի՞թե ես այս քնած դասարանին ձեր փոխարեն կյանք չներշնչեցի։ Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին։

— Դա նյութից դուրս է,— ասաց հին պատմության դասատուն։— Ուրի՞շ։

Բայց արդեն ուշ էր։ Զանգը հնչեց։ Բոլորը վեր կացան և ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից և Հյուբերդ Էքլի Երրորդից։

Հատվածը  Վ․ Սարոյանի <<Մարդկային կատակերգություն>> վեպից է։

Առաջադրանքներ

1․ Փորձիր բացատրել ընդգծված մտքերը։

կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ — Կենդանիների քիթը պետք է միայն հոտառության հավար, սակայն մարդկանց մոտ խելքն ավելի կարևոր է:

Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը, բայց միայն քիթն է վազում — մարդու համար ավելի կարևոր է հմուտ ձեռք և սուր աչք, բայց քիթն իրեն ավելի վեր է դասում:

2. Տեքստից առանձնացրո՛ւ ամենազվարճալի մտքերը։

Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում:

3. Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։

4. Ինչի՞ համար է քիթը։ Մի բան էլ դու ավելացրու կամ էլ նմանատիպ մի ճառ հորինի՛ր։

Քիթը շնչելու համար է և նաև լրացնում է դեմքի կառուցվածքը:

5. Ո՞րն է մարդկային դեմքի ամենածիծաղելի մասը։ Ինչո՞ւ։

Մարդկային դեմքի ամենածիծաղելի մասը ՝ ականջներն են , երբ այն մեծ է լինում ասպիսի ծիծաղելի տեսք է ունենում:

Смотреть исходное изображение

6. Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր միսս Հիքսին։

Միսս Հիքսը շատ խիստ ,անչափ խելացի և հետաքրքրասեր էր։

7. Դարձվածքների բառարանից քթի մասին դարձվածքներ դուրս գրիր։

Քիթը քարին առնել
Քիթը մտնել
Քիթը հոտ առնել
Քթից բերել
Քիթը տնկել
Քթի տակ խոսել
Դուռը քթի առաջ փակել
Քիթը մտցնել ուրիշի գործերի մեջ
Քիթը ջարդել

Ռուսերեն

Диалог

– Каролина, у вас большая семья?

– Да,  у нас большая семья: папа, мама, бабушка, младшый брат и я.

– А кем работают твои родители?

– Мой папа – менеджер, он работает в музыкальном училище. Мама – делопроизводитель вмузыкальном училишье.

 – А твой братик?  Он работает или учится? Сколько ему лет? 

– Моему братику скоро будет 2 годика. Он не ходит в детский сад. Бабушка ухаживает за ним.

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 17.09.2021

193. Լուծել թվաբանական խաչբառը:

64:4=16
 —//X// X
20:5= 4
=//=//=
44+20=64
30=12+18
+//:// :
6:2= 3
=//=//=
36=6x6

191. Գրատախտակին գրված էին 5, 13, 10025, 7699421 թվերը: Աշակերտները հանձնարարություն ստացան ՝ ընտրել որևէ թիվ և այն գումարել տրված թվերից ամեն մեկին: Աշակերտներից մեկն անմիջապես կատարեց այդ հանձնարարությունը ՝ գրելով նույն թվերը: Ո՞ր թվին ընտրեց աշակերտը որպես երկրերդ գումարելի:

Պատ.՝ 0:

196. Ստուգել, թե ճիշտ եեն արդյոք հետևյալ անհավասարությունները:

Ա) 537 + 18 + 625 > 793 + 614 + 5 սխալ է

Բ) 66 + 725 + 414 < 65 + 17 + 1032 սխալ է

Գ) 699 – 13 + 1025 > 170 + 414 – 8  ճիշտ է

Դ) 2025 – 1388 + 397 < 757 – 120    սխալ է:

197. Հետևյալ գրառմաներից յուրաքանչյուրում աստղանիշի փոխարեն գրել թվանաններից մեկը այնպես, որ ստացվի հավասարություն:

Ա)10 – 3 = 7

Բ) 98 — 82 = 16

Գ) 8533 = 52

Դ) 438 – 213 = 225

Ե) 959 – 331 = 628

Զ) 578 – 456 = 122

Է) 388221 =167

Ը) 927 – 504 = 423

Թ) 654 – 435 = 219

198. Կան բազմանիշ թվեր, որոնք գրի են առնվում  թվանշաններից միայն մեկի օգտագործումով, օրինակ ՝ 3333: Որքա՞ն է այդպես կազմված երկնիշ թվերի քանակը: Իսկ եռանիշների՞նը:

Պատ.՝ 11-99, 111-999:

200. Բրուտը 1 օրում պատրաստում էր 5 կճուճ: Նոր չարխ տեղադրելուց հետո նա սկսեց 1 օրում 3 կճուճով ավելի պատրաստել: Քանի՞ կճուճ կպատրաստի բրուտը 7 օրում:

Լուծում

1) 5+3=8

2) 8 x 7=56

Պատ.՝  56 կճուճ կպատրաստի բրուտը 7 օրում:

202. Երկու արտերից ցորեն հավաքեցին․ առաջին արտից ՝ 3200 կգ, երկրորդից 8800 կգ։Ապա ամբողջ բերքը տարան սայլերով։քանի սայլ պահանջվեց, եթե նրանցից յուրաքանչյուրում  տեղավորվում էր 400 կգ ցորեն։ 

Լուծում

1) 3200+8200=12000 

2) 12000:400=30 կգ:

Պատ.՝ 30 կգ:

204. Մարաթոնյան վազքի ժամանակ երկու վազորդ առաջ էին ընկել մյուսներից: Վազքի առաջին ժամում նրանք արագությունները նույնն էին, իսկ հետո մեկը 1 ժամում վազում էր 17 կմ, մյուսը՝ 14 կմ: Վազքը սկսելուց 2 ժամ հետո որքա՞ն էր նրանց հեռավորությունը:

Լուծում

17-14=3կմ

Պատ.՝ 3կմ:

205. Դերձակն ունի մահուդի 16 մ երկարությամբ մի կտոր, որից ամեն օր կտրում է 2 մ: Քանի՞ օր հետո նակկտրի վերջին կտորը:

Լուծում

 16 : 2=8 օր:

Մաթեմատիկա

Մաթեմատաիկա 16.09.2021

167. Տուփում կան 41 գնդիկներ ՝ կարմիր, կապույտ և նարնջագույն: Կարմիր գնդիկները 20 անգամ ավելի են, քան նարնջագույնները: Քանի՞ կապույտ գնդիկ կա տուփում:

Պատ.՝ 1 նարնջագույն, 20 կարմիր և 20 կապույտ գնդիկներ:

168. Աշկերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը: Քանի՞ էջ կա գրքում:

Լուծում

1) 10 x 6=60

2) 60 x 2=120 էջ

Պատ.՝ 120 էջ:

170. Զրահավորված ասպետի զանգվածը 120 կգ է, ընդ որում ասպետի զանգվածը 40-կգ-ով մեծ է զրահի զանգվածից: Գրել ասպետի և զրահի զանգվածներն առանձին-առանձին:

Լուծում

1) 120 – 40 =80 կգ

2) 80 : 2=40 կգ

3) 40 + 40=80 կգ

Պատ.՝  40 և  80 կգ:

Ռուսերեն

Руский язык 16.09.2021

Ответьте на вопросы по модели. Модель: Чей это учебник? – Это мой учебник.

1. Чей это словарь? Это мой словарь.

2. Чья это книга? Это моя книга.

3. Чьё это письмо? Это моё письмо.

4. Чьи это карандаши? Это мои карандаши.  

5. Чей это класс? Это мой класс.

6. Чья это сестра? Это моя сестра.

 7. Чьё это окно? Это моё окно.

8. Чьи это тетради? Это мои тетради.

Ռուսերեն

Моя семья – это семь  „Я”. 

С удовольствием расскажу о своей семье. Мне с семьёй повезло. У меня прекрасные родители. Заботливые, добрые, всегда помогут советом, если попросишь. Отец мой по профессии инженер, он любит технику и всё свободное время проводит в мастерской, которую устроил в гараже. Мама у меня детский врач. Она работает в детской больнице. Очень любит работу и переживает за больных детей. Она отличная хозяйка и прекрасно готовит. У меня два брата. Старший брат, Сергей, – студент, будущий учитель математики. Ему 19 лет. Младший, Виктор, учится в седьмом классе. Ему 12 лет. Младшая сестра, Нина, учится во втором классе. Ей 7 лет. Она очень любит животных. Седьмой член нашей семьи – это наша собака Джек. Он очень весёлый и преданный пёс. Мы все его очень любим. У нас много родственников и друзей, поэтому в доме часто бывают гости. Мы любим принимать гостей. У нас есть семейные традиции и правила:

Когда кому-нибудь плохо, постарайся помочь ему.

Не жди, пока тебя попросят что-то сделать. Сделай сам!

На заботу отвечай заботой.

Задание 1. Есть ли у вас семейные  традиции и правила? Расскажите о них.

Наша семья очень дружная. У нас в семье есть свои семейные традиции. Я хочу рассказать об одной из них. Эта традиция встречи Нового года. в этот день мы с родными собираемся у нас дома, веселимся и ждём Деда Мороза! Ровно в 12 часов к нам стучится в дверь Дед Мороз с большим мешком. В мешке у него для всех подарки.

Дополнительное задание: текст пересказать своими словами