Մաթեմատիկա

Մաթեմատիկա 09.09.2021

75. Կատարել բաժանում:

Ա) 441 : 3=147

Բ) 225 : 15=15

Գ) 1053 : 27=39

Դ) 2665 : 13=205

Ե)  5208 : 24=217

Զ) 2023 : 289=7

Է) 9152 : 416=22

Ը) 23616 : 24=984

Թ) 11420 : 2284=5:

82. Մի դպրոցում կա 217 աշակերտ, իսկ մյուսում երկու անգամ ավելի: Երկրրորդ դպրոցում որքանո՞վ  ավելի աշակերտ կա, քան առաջինում: Ընդամենը քանի՞ աշակերտ կա երկու դպրոցներում:

Լուծում

1) 217 x 2=434 աշակերտ – II դպրոցում

2) 434 – 217=217

3) 434 + 217=651

Պատ.՝ 217 աշակերտով ավելի քան առաջինից և միասին 651 աշակերտ:

84. Հեծյալը պետք է անցնի 140 կմ ճանապարհ: Նա 3 ժամ ընթացել է ՝ յուրաքանչյուր ժամում անցնելով 20 կմ և 4 ժամ՝ յուրաքանչյուր ժամում անցնելով 14 կմ: Հեծյաալին ինչքա՞ն ճանապարհ է մնացել անցնելու:

Լուծում

1) 20 x 3=60

2) 14 x 4=56

3) 60 + 56=116

4) 140 – 116=24 կմ

Պատ.՝ 24 կմ:

Մաթեմատիկա

Մաթեմ դասարանական աշխատանք 09.09.2021

69. Սևանա լճի խորությույնը 81 մ է: Եթե Սևանա լճի խորությունը 19 մետրով ավելի լիներ, քանի՞ կարգ կունենար  այն արտահայտով թիվը:

Լուծում

81+19=100 կարգ

Պատ.՝ 100 կարգ:

81. Կամուրջն ունի երեք կամրջամաս (Տե՛ս նկ.3): Առաջինի և երրորդի երկարությունները նույնն են և հավասար են  3 մետրի: Երկրորդ կամրջամասը մյուսներից երկար է երեք անգամ: Որքա՞ն է կամուրջի երկարությունը:

Լուծում

1) 3 x 3=9 մետր

 2)3 + 3=6 մետր

3) 6 + 9 =15  մետր

Պատ.՝ 15  մետր:

83. 3 ժամում կառքն անցավ 65 կմ: Առաջին ժամում այն անցավ 25 կմ, երկրորդում ՝ 4 կմ-ով պակաս: Քանի՞ կիլոմետր անցավ կառքը երրորդ ժամում:

Լուծում

1) 25 — 4=21 – II ժամ

2) 25 + 21=46 – I և II ժամ միասին

 3) 65 – 46 =19 – III ժամ

Պատ.՝ III ժամ – 19:

75. Կատարել բաժանում:

Ա) 441 : 3=147

Բ) 225 : 15=15

Գ) 1053 : 27=39

Դ) 2665 : 13=205

Ե)  5208 : 24=217

Զ) 2023 : 289=7

Է) 9152 : 416=22

Ը) 23616 : 24=984

Թ) 11420 : 2284=5

Հայոց լեզու, Մայրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացոդ խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։

Ռուսերեն

Руский язык 09.09.2021

Прочитайте. Составьте пословицы из слов двух столбиков. Напишите
их. Устно переведите их на армянский язык.
1) У курицы серёжки, а) туда и нитка.
2) Нет лучшего дружка, б) а мышке – слёзки.
3) Кошке – игрушки, в) а у петуха сапожки.
4) Куда иголка, г) чем родная матушка.

  1. У курицы серёжки, а у петуха сапожки.
  2. Нет лучшего дружка, чем родная матушка.
  3. Кошке — игрушки, а мышке — слёзки.
  4. куда иголка, туда и нитка.

14.

Напишите по образцу. Вставьте пропущенные буквы, подчеркните проверочное слово. Проставьте ударения.
новый сапог – новые сапоги

большой рог -большие рога
большой сад – большие сады

зелёный лук – зелёные луки
белый гриб – белые грибы

новый город –новыйе городы
больной зуб – больные зубы

морской берег – морские береги