Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:
լեցուն — լցված
մառան — գետնափոր տեղ
տարափ — հորդ անձրև
բուք — սաստիկ քամի
մայուն — մայելու ձայնը
սարսել -սոսկալ
դարսել — շարել իրար վրա:
2. Բացատրի՛ր բառերը
ծնավ — ծնվեց
սնավ- սնվեց
քնավ- քնեց
3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։
ոսկի տերև — դեղին տերև
Աշուն եկավ և տերևները դեղնեցին :
5. Կարդա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։
Օրինակ՝ սարսել-դարսել
միրգ-գիրկ
սնավ-ծնավ-քնավ
փչելով-ճչելով
6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։
Տե՛ս օրինակը
Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը
6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր: